ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգել հնարավոր է. սահմանադրագետը ներկայացնում է օրենսդրական կարգավորումները 04/11/2020 16:32 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկրում արտակարգ դրությունը երկարացնելու հարցը իրավական և քաղաքական հանրության շուրջ վեճ է առաջացրել։ Մասնավորապես՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն ՝ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրությունը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը:
Օրենսդրական հենց այս նորմը շահարկումների առիթ է դարձել: Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ կարգավորում ունի արտակարգ դրության ժամկետի վերաբերյալ: Նրա խոսքով՝ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը, սակայն նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ ժամկետների ավարտից հետո, թեև արտակարգ դրությունը դադարում է, բայց սահմանում է բացառություն, ինչը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով մեկնաբանման կանոն է:
«Տվյալ հոդվածը չի կարելի միայն առաջին մասով մեկնաբանել: Այն ունի երկրորդ մաս, որն ասում է՝ մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնց հիման վրա արտակարգ դրություն է հայտարարվել, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և հոդվածի ժամկետները չգերազանցող ժամկետով, այսինքն՝ ամբողջ ՀՀ տարածքում 30 օրով և առանձին տարածքներում՝ 60 օրով»,- նշեց Մելոյանը:
Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը երկարաձգել հնարավոր է և չի կարելի կոնտեքստից կտրված մեկնաբանել, կոնկրետ արտակարգ դրության ժամկետին կա նվիրված հոդված, որը բաղկացած է երկու մասից:
Մելոյանը նշեց, որ, եթե խնդիր առաջանար Ատոմակայանի հետ կամ նմանատիպ այլ իրավիճակ ստեղծվեր, ակնհայտ է, որ նմանաբնույթ արտակարգ իրավիճակները կոնկրետ ժամկետով չեն կարող սահմանափակված լինել և բնական է, որ օրենսդիրը պետք է նման կարգավորում սահմաներ: Նրա խոսքով՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության մասին» օրենքում ներկայացված են կոնկրետ արտակարգ իրավիճակները, ինչպիսին համաճարակն է, որն այս դեպքում հիմք է դարձել արտակարգ դրության հայտարարման համար:
«Նույնիսկ տրամաբանության կանոնների կոնտեքստում օրենսդիրը չէր կարող ընդամենը կաղապարված 30 օր ժամկետ սահմանել՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար և կաղապարեր գործադրին: Դրանից ելնելով էլ արդեն իսկ սահմանված է 2-րդ մասը, որպեսզի գործադիրն ավելի ճկուն, իրավիճակին ավելի հարմար գործելու հնարավորություն ընձեռի»,- նշեց Մելոյանը:
Հարցին, թե ինչը կարող է շահարկումների առիթ դառնալ, Մելոյանը պատասխանեց, որ հնարավոր է որոշ իրավաբաններ միայն 1-ին մասն են որպես հիմք ընդունում և մեկնաբանում, սակայն օրենսդրության տրամաբանությունից բխում է, որ իրավական նորմերն ունենում են ընդհանուր կանոններ և հատուկ կանոններ, որոնք մի շարք բացառություններ են սահմանում: Ինչ վերաբերում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, սահմանադրագետը նշեց, որ տեղյակ է նրա հայտարարության մասին, բայց չի կարող մեկնաբանել, թե արդյո՞ք կա քաղաքական միտում, թե ոչ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հղում կատարելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և նշել, որ ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան