ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զբոսաշրջության ոլորտում իրական վարկային արձակուրդ որևէ մեկը դեռ չի ստացել. Մեխակ Ապրեսյան 04/10/2020 20:37 | ԼՐԱՀՈՍ
Համաճարակով պայմանավորված ամբողջ աշխարհում մարդկանց տեղաշարժը սահմանափակված է: Զբոսաշրջությունը կագ է առել, որի հետևանքով վնասները, իհարկե, մեծ կլինեն:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց նախորդ տարվա առաջին կիսամյակում ունեցել ենք 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն: Եթե դիտարկենք 2013 թվականի վիճակագրական հետազոտության արդյունքներով, ապա մեկ վիճակագրական զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում է 700-ից 800 դոլար, հետևաբար այդքան համախառն եկամուտ ենք այս տարի կորցնում միայն ներգնա զբոսաշրջությունից: Կանգնել է բոլոր այն տնտեսվարողների գործունեությունը, որոնց սպառողը զբոսաշրջիկն է:
Նրանք զրկված են եկամուտից և մասնագետի կարծիքով նրանց եկամուտները կվերականգնվեն հաջորդ տարվա ապրիլից. «Եթե հրաշք տեղի ունենա և ապրիլի մեջ կորոնավիրուսի վտանգն աշխարհում վերանա, ապա միջազգային զբոսաշրջային այցելությունների վերականգնումը կարելի է ակնկալել ոչ շուտ, քան աշնանը: Եթե հաշվի առնենք սեզոնը մինչև նոյեմբերի կեսն է, ապա տարեվերջին սկսում է մարել: Հաջորդ տարվա առաջին եռամսյակն էլ միշտ ամենապասիվ սեզոնն է, հետևաբար ստացվում է լավագույն սցենարի դեպքում մի փոքր վերականգնում և եկամուտներ կարող ենք ակնկալել ապրիլից»,-ասաց Մեխակ Ապրեսյանը հավելելով, որ այնուամենայնիվ լավատեսորեն են տրամադրված:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը ողջունում է կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային միջոցառումները՝ նշելով, որ հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները ներկայացրել են առաջարկություններ: Համաճարակի բացասական հետևանքներն առաջին հերթին կրում է զբոսաշրջության ոլորտը, որի համար պետք է ցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում. «Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների համար արտոնյալ վարկային միջոցները պետք է տրամադրվեն ոչ թե 24 ամիս ժամկետով, այլ 36 ամսով, ընդ որում 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Այսինքն վարկի մարումը պետք է նախատեսվի ոչ շուտ, քան վարկը ստանալուց 12 ամիս հետո: Բացի այդ ըստ զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների փոփոխություն պետք է կատարվի նաև նպատակների մեջ: Այժմ նշված է,, որ այդ միջոցները կարող են ուղղել առավելագույնը 3 ամսվա համար աշխատավարձերի վճարմանը, կոմունալ վճարումներին, տույժ, տուգանքների վճարմանը: Սակայն զբոսաշրջության ոլորտի համար պետք է թույլատրվի աշխատավարձերը վճարել մինչև 6 ամսվա համար»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Վերջինս նկատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող երրորդ միջոցառումը նախատեսված է 24 մլն-ից 500 մլն շրջանառություն ունեցող բիզնեսի համար, սակայն զբոսաշրջության ոլորտում շատ են նաև երիտասարդ տնտեսվարողները, որոնք 2019թ.-ի ընթացքում 24 մլն դրամ շրջանառություն չեն ունեցել, սակայն ունեն խոստումնալից բիզնես. «Դրանցից շատերը հենց մարզերում, գյուղերում զբոսաշրջային տներ են, տրանսպորտային ծառայություններ մատուցողներ, զբոսաշրջային օպերատորներ, որոնք, վարկ վերցնելով, ներդրում են կատարել իրենց ենթակառուցվածքներում ծառայությունների որակը բարելավելու, տրասնպորտային պարկը թարմացնելու և մի շարք այլ նպատակներով, սակայն այսօր եկամուտ չունեն և չեն կարողանում մարել այդ վարկերը»:
Դիտարկմանը արդյոք կարող են նման տնտեսվարողներն օգտվել աջակցության 10-րդ միջոցառումից, որն ըստ երևույթին վերաբերում է միկրոբիզնեսին, այսինքն մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին, Մեխակ Ապրեսյանն ընդգծեց դրանք միանվագ աջակցություն են. «Նրանք իրենց միջոցներն են ներդրել, վարկ վերցրել, բարելավել իրենց ենթակառուցվածքները, բայց 24 մլն-ից քիչ շրջանառություն ունեն: Նույնիսկ հնարավոր է միլիոնից էլ քիչ շրջանառություն ունենան, քանի որ օրինակ կարող է անցած տարի են բիզնեսը սկսել, սակայն խոստումնալից են: Այսօր նրանք եկամուտ չունեն և եթե այս խնդիրը չլուծվի, եթե բանկերը ողջամիտ ժամկետով և իրական վարկային արձակուրդներ չտրամադրեն, ապա փաստի առաջ ենք կանգնելու, ինչի հետևանքով ոլորտում կարող ենք ունենալ սնանկացումների շարք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Տնտեսական աջակցման երրորդ միջոցառման մեջ կա նաև պահանջ, որ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պետք է կազմի տարեկան շրջանառության առնվազն 10 տոկոսը, ինչը զբոսաշրջության համար անհնար է: Այս ոլորտում առաջին եռամսյակն այնքան պասիվ է, որ շատ տնտեսվարողների մոտ Մեխակ Ապրեսյանի խոսքով կարող է նույնիսկ իրենց տարեկան շրջանառության 5 տոկոսը չկազմել: Ի դեպ այս ոլորտում մի շարք տնտեսվարողներ, որոնք «ողնաշարային» նշանակություն ունեն ոլորտի համար, 500 մլն-ից ավել շրջանառություն ունեն, և աջակցության ծրագրերում նրանց նույնպես անհրաժեշտ է ընդգրկել. «Աջակցության 8-րդ միջոցառումով նախատեսված է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող տնտեսվարողները կարող են միանվագ աջակցություն ստանալ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով, մինչդեռ զբոսաշրջության երկրորդ ամենապասիվ շրջանը հենց չորրորդ եռամսյակն է: Զբոսավարները, ուղեկցորդները, որոնց մեծամասնությունը հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր, նրանց շրջանառությունը չորրորդ եռամսյակում այնքան չէ, որ դրա 10 տոկոսը հասնի նվազագույն աշխատավարձին: Հետևաբար` զբոսաշրջության ոլորտի անհատ ձեռնարկատերերի համար աջակցության չափը սահմանելիս պետք է ընդունել երրորդ եռամսյակը»,-հավելեց ֆեդերացիայի նախագահը:
Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այս առաջարկությունների շուրջ երկխոսության մեջ են և' կառավարության անդամների, և' ԱԺ պատգամավորների, և' ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ:
Հարցին զբոսաշրջության ոլորտում գործող քանի տնտեսվարող է այս ընթացքում վարկային արձակուրդ ստացել, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Դժվար է ասել, քանի որ գործընթացը նոր է: Որքանով որ մեզ դիմում են մեր գործընկերները, ֆեդերացիայի անդամ կազմակերպությունները, դեռևս իրական վարկային արձակուրդ որևէ մեկը չի կարողացել ունենալ: Բանկերը որպես վարկային արձակուրդ առաջարկում են օրինակ երեք ամիս չվճարել, հետո չորրորդ ամիսը գալ և նախորդ չվճարածներն ամբողջությամբ վճարել կամ առաջարկում են մայր գումարը չվճարել, միայն տոկոսները վճարել, հետո մայր գումարը տարածել մնացած ժամանակահատվածի վրա, ինչը նույնպես իրական վարկային արձակուրդ չէ: Դա տնտեսվարողին ավելի ծանր կացության մեջ է գցում: Իրական վարկային արձակուրդ ասելով նկատի ունենք վարկի մարման գրաֆիկի տեղափոխում ողջամիտ ժամանակահատվածով»,-նշեց Մեխակ Ապրեսյանը, այնուհետև հավելեց` կորոնավիրուսի վտանգի անցնելուց հետո զբոսաշրջային այցելություններն արագ թափով վերականգնվելու են. «Մարդիկ հոգնել են տանը մնալուց, նրանք սիրում են ճամփորդել»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից