ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել 04/10/2020 16:36 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, մեդիաոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հեռավար քննարկումը նախաձեռնել եւ վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ այս դժվարին իրավիճակում երեխաներին կրթելու ջանքերի համար: Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է կրթություն ոլորտում հեռավար ուսուցումը՝ նշելով, որ այսօր դեռեւս չկան դրա արդյունավետության գնահատման մեխանիզմներ:
Ողջունելով մասնակցիներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նոր ձեւաչափով անցկացվող քննարկմանը մասնակցելու համար:
Անդրադառնալով հեռավար կրթության իրականացմանը՝ նա եւս երախտիքի խոսքեր է հղել ուսուցիչներին, որոնք արտակարգ դրության պայմաններում շարունակում են կատարել իրենց առաքելությունը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո անհրաժեշտություն առաջացավ ապահովել կրթության, մասնավորապես՝ հանրակրթության շարունակականությունը, ինչին այնքան էլ պատրաստ չէր հայաստանյան կրթական համակարգը: Հետեւաբար, ըստ նրա, այսօր օրակարգային է համակարգային լուծումներ տալ հեռավար կրթությանը, մասնավորապես դիտարկելու վերլուծել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:
Ըստ նրա՝ այսօր անհրաժեշտ է գտնել երկու հարցի պատասխան, որոնք են հեռավար կրթություն կազմակերպելու գործում խնդիրները, եւ ինչպես է հնարավոր սեղմ ժամկետում գտնել դրանց լուծումները: Անհրաժեշտ է նաեւ գտնել երկրորդ հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու արտակարգ դրության ավարտից հետո հեռավար կրթության դերն ու նշանակությունը մասնավորապես ավագ դպրոցների աշակերտների կյանքում: Ըստ նրա՝ այս հարցերը կարեւոր են, քանի որ հետագայում եւս՝ Covid-19 համավարակի հաղթահարումից հետո, որոշ չափով կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձեւաչափը:
Քննարկվող հարցին անդրադարձել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա՝ հեռավար ուսուցման փորձեր մինչ այս իրավիճակն արվելեն, սակայն ստեղծված հանգամանքները ստիպել են, որ միանգամից անցում կատարվի հեռավար կրթության ձեւաչափին: Նշվել է, որ նախարարությունն ուսումնասիրում է այլ երկրների փորձն ու ուղեցույցները, համագործակցում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ արդյունավետորեն իրականացնելու հեռավար կրթությունը: Նա նշել է, որ այսօր կարիք կա տեխնիկական սարքերի եւ ինտերնետային կապի, որոնց ձեռքբերելու նպատակով քննարկումներ են անցկացվում:
Նախարարությունը նախաձեռնել է նաեւ ուսուցիչների մեթոդական աջակցության դասընթացներ, գործում են նախարարության թեժ գիծն ու համակարգչային սպասարկման թեժ գիծը:
Նախարարությունը տվյալներ է ստանում, որ տեսադասերին հետեւում են ոչ միայն աշակերտները, այլեւ շատ այլ քաղաքացիներ, ինչը դրական միտում է:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն անդրադարձել է ուսուցիչների եւ ծնողների հարցերին՝ նշելով, որ ԿՏԱԿ-ը տարիներ առաջ փորձնական ծրագիր էր սկսել մի շարք գյուղերում, որտեղ չկային որոշ առարկաների ուսուցիչներ:
Նա մանկավարժներին խորհուրդ է տվել դասապրոցեսը կազմակերպել շաբաթական կտրվածքով՝ օգտագործելով նաեւ հեռախոսակապը: Ըստ նրա՝ նշված մեթոդը նպատակահարմար է մի շարք տեսանկյուններից: Բանախոսը հայտնել է, որ հանրապետության 38 հազար ուսուցչից 32 հազարն այսօր ներգրավված է հեռավար կրթության գործընթացում, 390 հազար աշակերտից հեռավար դասերի մասնակցում է 354 հազարը:
Նա պարզաբանել է, որ ուսուցիչները կարող են անցկացնել թեմատիկ գրավոր աշխատանքներ եւ գնահատել աշակերտներին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոսել է ներառական կրթության կարիք ունեցող երեխաների խնդիրներից՝ նշելով, որ նրանցից շատերը դուրս են մնում կրթական գործընթացից: Պատգամավորը նաեւ նկատել է, որ հեռավար կրթության գործընթացում ոչ բոլոր ուսուցիչներն են ներգրավված:
Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկմամբ՝ շատ ուսուցիչներ, ինչպես նաեւ աշակերտներ չեն կարողանում համացանցում իրականացնել դասապրոցեսը, եւ դրա պատճառներց մեկը դպրոցներում համակարգիչների սակավությունն է: Ըստ նրա՝ մտացածին եւ թյուր է այն կարծիքը, թե երեխաները լավ են տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին, թե նրանք մեդիագրագետ են: Հեռավար ուսուցման համար, ըստ նրա, արդյունավետ չեն ոչ ZOOM-ը, ոչ էլ օգտագործվող մյուս հավելվածները:
Քննարկման որոշ մասնակիցների դիտարկմամբ՝ կրթության ոլորտում չկան ռիսկերի կառավարման արդյունավետ ռեսուրսներ, իսկ համավարակով պայմանավորված ճգնաժամն էլ ցույց տվեց համակարգի խեղճությունը: Ըստ որոշ գնահատականների՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարելի համարել հեռավար կրթության իրականացում, դա ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում է, ինչը եւս հասանելի չէ բոլորին: Խնդրահարույց է նաեւ անձնական տվյալների տրամադրումը ինտերնետային հավելվածներին, ինչը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել քաղաքացիներին: Ծնող, մաթեմատիկոս Էմմա Կիրակոսյանն անդրադարձել է ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, ուսուցիչների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ գնահատական դնելը պետք է պարտադիր չլինի այս օրերին, երբ չկա հեռավար կրթութան անհրաժեշտ գործիքակազմ: Այս իրավիճակում հանրությանը պետք էր տալ հոգեբանական աջակցություն, այլ ոչ թե ենթարկել ճնշումների, նկատել է նա:
Քննարկման այլ մասնակիցներ անդրադարձել են ժամանակին համահունչ քայլելու կարեւորությանը, անհրաժեշտ համարել հեռավար կրթություն իրականացնելու համար պետական քաղաքականություն մշակելու հրատապությունն ու ոլորտը հիմնովին վերանայելը: Ըստ բանախոսների՝ անհրաժեշտ է ուսուցիչներին ուղղորդել ճիշտ եւ արդյունավետ դասավանդման մեթոդաբանությամբ, նրանց, ինչպես նաեւ աշակերտներին զինել մեդիագրագիտության գիտելիքներով:
Բանախոսներից շատերի կարծիքով՝ աշխարհն այսօր փոխվում է, բազմաթիվ ընկերություններում աշխատանքը դառնում է հեռավար, եւ պետք է պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին:
Ափոփիչ խոսքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է բարձրացված հարցերին՝ նշելով, որ հեռավար ուսուցումը դրանք առավել տեսանելի է դարձրել: Նա արդյունավետ է գնահատել քննարկման անցկացումը, եւ նշել, որ նախարարությունն անդրադառնալու է բարձրացված հարցերին:
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ամփոփելով քննարկումները՝ այն որակել է օգտակար եւ կառուցողական: Նա վստահեցրել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու: Հանձնաժողովի նախագահը նույնպես անդրադարձել է բարձրացված հարցերին եւ համաձայնել, որ ոլորտում շատ անելիքներ կան. մասնավորապես, անհրաժեշտ է վերանայել դասավանդման մեթոդաբանությունը, քչացնել տնային աշխատանքները, ավելացնել ուսուցիչների եւ աշակերտների մեդիագրագիտությունը եւ այլն: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարեւոր է, թե ինչ է արվելու այս իրավիճակից պատվով դուրս գալու համար, ըստ նրա՝ այս իրավիճակը պետք է դիտարկել որպես հնարավորություն: Նա առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը, եւ գործադիր մարմնին հնարավորություն տալ առավել արդյունավետորեն իրականացնել իր առաքելությունը:
Քննարկման տեսաձայնագրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ shorturl.at/jt48
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից