ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին, երբե՛ք չի հանելու. Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ 04/09/2020 19:25 | Հարցազրույց
Մեր ղեկավարներից, առաջնորդներից խոսելով բավական ուշագրավ փաստերի ենք բախվում, ինչը վերլուծության նյութ է ինքնին: Թվում էր՝ 88-ի շարժմանը հաջորդող շրջանում մեր հասարակությունը Ղարաբաղ կոմիտեի տղաներին ֆետիշացնելու փուլն անցել էր, Լևոն Տեր-Պետրոսյանից կուռք կերտելու և իր իսկ ստեղծած կուռքը կոտրելու շրջափուլը՝ նույնպես: Եվ թվում էր, մարդիկ այլևս կուռքեր կերտելու՝ փորձի ու սխալի ճանապարհով չէին գնալու: Բայց՝ արի ու տես՝ Փաշինյանի դեպքում էլ՝ մարդկանց կռապաշտությունը դեր խաղաց: Ինչու՞ նույն սխալը կրկնվեց: Ի դեպ, համեմատելով, կարող ենք փաստել նաև, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ կռապաշտության դրսևորումներ չեղան:
- Լևոնի և Նիկոլի հանդեպ կռապաշտության դրսևորումները համեմատելի չեն: Ինքս լևոնական չեմ եղել, կռապաշտություն էլ՝ չեմ սիրում, բայց առաջինի դեպքում՝ ժողովուրդն էր՝ նոր էր թոթափվում սովետի լուծը, Լևոնն էլ՝ մեր սերնդի խոսնակն էր: Պիտի իր հետևից գնային, հավատային: Ֆանատիզմը սարսափելի է, կռապաշտությունը դաժանության դրսևորումներ է բերում և Լևոնի ժամանակ էլ եղավ: Նիկոլ Փաշինյանի ժամանակ ժողովուրդը չէր, այլ մի հատված, պողոսները, որին հետո իրենք էլ նման անուն դրեցին: Դա ամբոխն է: Մարդուն կանգնեցնում հարցնում ես՝ ինչու՞ ես դեմ նախկիններին և ինչու՞ ես Նիկոլին կողմ, բան չեն կարողանում ասել:
-Ասում էին, ասում էին քանի որ նա մեզնից մեկն է, դրա համար: Իհարկե, այսօր արդեն այդ ասողներից շատերը զղջում են…
-Ըստ իս, Ստալինից հետո կռապաշտության դրսևորում պիտի չլիներ, 70 տարի ես ստալինյան զոհի ժառանգ եմ եղել, որն այն ժամանակ գերակայող հատված էր: Երկուսից մեկն այդպիսին էին ու պիտի վախենային անհատի պաշտամունքից: Բայց պարզվեց՝ իմունիտետ չունեին: Խանդավառությունի՞ց էր, թե՞ անկախության շունչն էր 88-ին, բայց ով բան էր ասում՝ հետևից գնում էին: Ի դեպ, այն ժամանակ բան ասողներ էին գոնե, հիմա բան ասող չկա, մեկն է՝ սոլո համերգ է, այն ժամանակ խումբ կար, հիմա՝ մենակատար է, իսկ մնացածները՝ խմբերգեր չեն նույնիսկ: Գրքերիցս մեկի վերնագիրն է, չէ՝ «Խմբերգերի ժամանակը »: Հիմա խմբերգերի ժամանակ չէ, Լևոնի ժամանակ էր դա և նույնիսկ ընդդիմադիրներն էին մտնում այդ խմբերգերի մեջ:
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա Լևոնի ժամանակ արդեն սողացող հակաղարաբաղյան քարոզչություն էր գնում, սոցիալ-տնտեսական դժվարությունները, լույս չունենալը Արցախով էին պայմանավորում… Եվ թալանում էին երկիրը: Հիշում եմ՝ մեր իմաստուն մարդկանցից մեկի՝ Ալեքսան Կիրակոսյանի հաշվարկները և մղկտոցը: Ինքը և Վլադիմիր Մովսիսյանը գյուղ առ գյուղ և անուններով հաճախ՝ մարդկանց հիշում էին: Ալեքսան Կիրակոսյանը, ուղղակի սովետական ղեկավար չէր, ինքը երկրի տեր էր, տերերից մեկն էր, հաճախ էր գալիս մեր՝ ՀՕՄ-ի գրասենյակ ու ասում ՝ աղբոր աղջիկ, մի բաժակ թեյ տուր… հրաշալի պատմող էր: Պատմում էր Սովետական Հայաստանի հարստությունների մասին՝ կոնյակից սկսած՝ մնացած ամեն ինչով և խեղճ մարդը չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող էր մի քանի տարվա մեջ երկիրը թալանվել: Գործարանները, գյուղատնտեսությունը, հիշում եմ՝ հսկայական ֆուրերը՝ Հայաստանից Իրան գնացող, որոնց մեջ մեր գործարանների թալանված հոսքագծերն էին…ՀՀՇ-ական թալանի ժամանակներն էին:
Ցավոք, երբ ավերակի վերածված երկիրն ու ժողովուրդը արդեն լույսի մեջ էր, ուշքի էր եկել Քոչարյանի գալով… շատ արագ մոռացավ, թե՝ որտեղից ուր հասանք, հիշողությունը կարճ էր: Պատահական չասացի ժողովուրդ, ամբոխը՝ ամբոխ, բայց ժողովուրդն էլ 2 տարի առաջ չկանգնեց ոտքի: Չընդդիմացավ, որովհետև տարիներ շարունակ կերակրել էին ՝Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք անհեթեթությամբ: Այն այսօր էլ նույն մարդկանց համար ակտուալ է: Իհարկե, խորապես հասկացողներ էլ կան, որ Արցախը մեր դարպասն է, պարիսպն է, պաշտպանությունն է, մեր կորուսյալ հայրենիքի մի կտորը վերադարձնելու, հպարտություն ձեռք բերելու իրողությունն է:
-Նորից ուզում եմ անդրադառնալ Ստալինի պաշտամունքին, տեսեք՝ մի կողմում ռեպրեսիաների ենթարկվող մտավորականներն էին, բայց մյուս կողմում ժողովրդի մեջ գոյություն ունեցող՝ պաշտամունքը, որն ի դեպ, վերջին շրջանում նորից էր գլուխ բարձրացնում: Ստալինապաշտները ակտիվանում էին ոչ միայն Վրաստանում, Ռուսաստանում, այլև՝ մեզանում: Սրա բացատրությունը ո՞րն է: Ստալինի կերպարն, ընդհանրապես, շատերին է հետաքրքրել մարդկային տիպաբանության առումով:
-Կարծում եմ՝ նախաքրիստոնեական ժամանակից՝ Նեռի կերպարը ամենալավը մարմնավորում են ինքը և Հիտլերը: Կան ավելի մանրերը՝ Մուսոլինի, Պոլ Պոտ և այլն… Մի Ֆրանկո արժե՞ր, որ Գարսիա Լորկա սպանվեր…
Իսկ Ստալինի պաշտամունքն, ըստ իս, ուժի առաջ ստրկամտորեն խոնարհվելու արդյունք էր: Հավանաբար, մեզ մոտ հարյուրամյակներ պետականություն չունենալու իղձն էր՝ ունենալ հզոր առաջնորդ: Բայց հիմա ինքս ինձ հակասելով պիտի ասեմ՝ երազելով ուժեղ առաջնորդների, ինքներս էլ կործանում ենք, սպանում, վարկաբեկում ենք նրանց: Վերջերս շատ հաճախ եմ այդ թեմայի մասին մտածել, հիշու՞մ եք, չէ, 88-ի ազգային զարթոնքի ժամանակ Կարեն Դեմիրճյանին ինչպես վանեցին իշխանությունից: Ոչ վայելուչ, ոչ հարգալից: Բայց վերադարձին՝ ոտքերի տակ գառ էին մատաղ անում, սա կռապաշտություն չէ՞ր: Այսինքն՝ ծայրահեղությունից ծայրահեղություն էր՝ հեռացնելն էլ, վերադարձն էլ:
-Գիտական մակարդակով՝ հոգեբանական լուրջ վերլուծության թեմա է սա, մի կողմից՝ մինչև վերջ վարկաբեկում, մյուս կողմից՝ կռապաշտություն…
-Ի դեպ, այս համատեքստում ես հաճախ անդրադառնում եմ Նապոլեոնի ֆենոմենին, որն, ըստ էության, տարբերվեց մյուսներից: Վազգենի ասած, այնուամենայնիվ, Ֆրանսիան Նապոլեոնով գտավ իր հպարտությունը, իր ազատության զգացողությունը: Ինձ համար շատ ցնցող էր Ֆրանսիայի վերջին նախագահի Մակրոնի խոսքը՝ պաշտոնը ստանձնելու օրերին, երբ ասաց՝ Ֆրանսիան կորցրել է իր հպարտությունը: Իսկ Նապոլեոնով Ֆրանսիան դարձավ Եվրոպայի հզորագույնը: Եվ ինչ էլ պատահեց հետո, Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին: Երբեք էլ չեն հանելու: Ժողովու՛րդը չի հանելու: Ի դեպ, ճամարտակող Գորբաչովից, Ելցինից հետո Պուտինն էլ Ռուսաստանի հպարտությունը հետ բերեց: Մենք էլ Արցախյան հաղթանակով հպարտություն ձեռք բերեցինք. 21-րդ դար մտանք, ոչ թե որպես ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ՝ որպես հաղթանակած ժողովուրդ: Այս ամենը հասկանալու համար մեզ բան ասողներն են պակասում: Մենք…Տիգրան Մեծի մի անորոշ կուռք ենք ստեղծել, բայց պատմականորեն ավելի մոտ մի թագավոր կարո՞ղ ենք հիշել, որ իր մահով է մահացել, որ մեծարվել է, չի աքսորվել, չի թունավորվել ու սպանվել, անարգվել: Այսինքն, մենք տիրասեր չենք:
-Տիկին Ալվարդ, հեռվից գալիս, հասնում ենք մեր օրերը, որպես փաստ՝ ականատեսն ենք, Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ ներկա իշխանության ձեր ասած՝ ոչ վայելուչ, հումանիզմից հեռու վերաբերմունքին: Ի դեպ, այս առումով հետաքրքիր մի դրվագ հիշեցի, որ տարիներ առաջ, հարցազրույցի ժամանակ, Սոս Սարգսյանն է պատմել: Մի անգամ, երբ Շառլ Ազնավուրը Երևան է եկել, Ռոբերտ Քոչարյանը մի փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպել, և իրեն էլ հրավիրել: ՈՒ երբ Քոչարյանը նրան խնդրել է ղեկավարել սեղանը, Ազնավուրը կողքին նստած անհանգստության նշաններ է ցուցաբերել՝ հայացքով աչք-ունքով հասկացնելով, թե ՝ հանկարծ չլինի, թե առաջինը իմ կենացը խմես: Առաջին կենացը պիտի նախագահինը լինի: Սոս Սարգսյանի փոխանցմամբ՝ Շառլը համաշխարհային մեծություն լինելով հասկացնում էր, նախ՝ պետությանդ առաջնորդին, ղեկավարին պիտի հարգես:
-Այս անարգանքը, որ հիմա կա հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների նկատմամբ՝ ամբոխի ցանկությունն է, իրենք բռնապետ են միայն ընդունում, ա՛յ, բռնապետ ընտրեցին: Ծիծաղելի է, իհարկե, երրորդ հազարամյակ է, սակայն, ուժեղ ռազմիկ և հանդարտ մտածող առաջնորդների չընդունեցին: Թատրոն էին սիրում՝ պայքար, պայքար մինչև վերջ գոռացողների: Երկու տարի առաջ Նիկոլի հետևից գնացողներից հիմա քանի՞սն են հավատում նրա խոսքին, թե՝ ամեն մեկդ վարչապետ եք…Պավլովյան ռեֆլեքս գոյություն ունի: Հազար ներողություն, երբ շանը ոսկոր ես ցույց տալիս, բայց չես նետում, հետո նորից ես ցույց տալիս, էլ չի նայում քո կողմը, հասկանում է, որ խաբում ես: Մարդ արարածն էլ է կենդանական աշխարհի ներկայացուցիչ, այդ ռեֆլեքսը մենք էլ ունենք՝ երբ քեզ շարունակ խաբում են, դու պիտի կարողանաս նաև չնկատել, արհամարհել, բայց ինչ-որ մի հատվածի մոտ այդ պրոցեսը դանդաղ է տեղի ունենում:
Իմ ցավը սակայն, պատմության մեջ իրենց հետքը թողածներն են՝ այսօր դաշնակցությանը հանիրավի բզկտում են՝ մոռանալով, որ ազգի արժանապատվության առաջին դրսևորումները՝ իրենց միջոցով է եղել, որ իրենք գիտեն արժանապատվորեն կռվել և մեռնել, ասենք՝ Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Դրոյի հանգույն… Մեր նորագույն պատմության ընթացքում էլ փլուզվող կայսրությունից մենք դուրս եկանք հաղթանակած և այդ հաղթանակի ռահվիրաներ ասեմ, ինչ ասեմ, առաջնորդները այս մարդիկ էին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նաև՝ Վիտալի Բալասանյան…Այսօր ովքեր էլ չեն անարգվում, մոռացվում են: Առաջ գոնե շաբաթը մեկ անգամ Կոմանդոսի անունը հնչում էր, Դալիբալթայան, Նորատ Տեր -Գրիգորյան, Իվանյան, Խաչատուրով…
- Պոպուլիստ-գլոբալիստների ժամանակներում ենք հիմա ապրում, Թրամփից՝Փաշինյան:
-Պուտինը պոպուլիստ չէ, ինձ նա՛ է հետաքրքիր իբրև կերպար…
-Բայց ազդման և հակազդման օրենքով՝ պոպուլիզմին հաջորդողն ազգային պետություններն են լինելու…
- Դե հո չես կարող շարունակ դատարկությամբ սնել, հո միայն ամբո՞խը չի, ժողովուրդը մի օր կանգնելու է ասի՝ հերիք է, բավ է, 65-ին էլ հիշեց ու մեկ էլ ելավ սովետի դեմ՝ վանկարկելով՝ հողերը, հողերը, կայսրությունը ցնցվեց, չհրապարակվեց, բայց ներքին, դիսիդենտական ցանցերով լուրերը գնում էին, թե՝ ոնց են ցնցված ու ոգևորված ժողովուրդները: Այն օրն, ի դեպ շատ հուզիչ էր, թե ոնց էր Պարույր Հայրիկյանը կռիվ տալիս ներկաների խոսքի մշակույթի դեմ: Մտավորական մարդ է, 17 տարուց ավել բանտերում, աքսորավայրերում է եղել, բայց իր տեսակը չի փոխել: Ինքը մտավորական է՝ ընդունես նրան, թե՝ ոչ, մարդ է, որը գիտի ազատության գինը և մարդ է, որն ազգային արժանապատվություն ունի:
Ի դեպ, այսօր էլ՝ Նիկոլի ժամանակներում, ես մեկ վայրկյան երանի չեմ տվել բրեժնևյան լճացման տարիները: Երբեք… կայսրությունը պիտի քանդվեր, բայց արհեստական ժողովրդավարության կողմնակից էլ երբեք չեմ եղել:
Հայ ժողովուրդը միշտ էլ ժողովրդավար է եղել, ֆիքսված չի, որ մենք ստրուկներ ենք ունեցել, հետո էր՝ 30-ականներին, որ կուլակաթափի անվան տակ աշխատող գյուղացիներին դարձրեցին կուլակ և աքսորեցին, ծույլերին, լոդրերին դարձրին բատրակ և իշխանությունը տվեցին նրանց: Սրա կարոտով է հիմա Նիկոլն իր հետևորդներին ներշնչում: Նայում ես այսօրվա պառլամենտին ու մտածում՝ էս ովքե՞ր են բան ասում, թռչող կոկորդիլոսներով, զանազան թիթեռնիկներով: Նայում ես՝ շատ անուշիկ աղջիկ է մեր այսպես կոչված՝ «օդի նախարարը»: Դա տղամարդկային ոլորտ է, որը փորձառու պրոֆեսիոնալի պիտի վստահել: Որ փակել են՝ չզարմացա, որովհետև իր շփումների ընթացքում էլ երևի զգացել են՝ էս թիթեռնիկն ո՞վ է, որ արծիվների հարց է լուծում: Այսինքն, այնքան անլուրջ է, մի կարծեք, թե՝ արտաքինը, մազերի սանրվածքը, փողկապի կամ գուլպաների գույնն ազդեցություն չունեն: Ունեն: Պրոտոկոլային բաներ կան, եթե դու պետություն ես ու հավակնում ես միջազգային հանրության անդամ դառնալու: Բայց մեզ մոտ չի պաշտպանվում, խեղճուկրակ գնում-գալիս են, գնում են աշխարհ տեսնելու, ո՞վ չի ուզում, բայց որպես պետության ներկայացուցիչ՝ սրանց խեղճուկրակությունը մեզ սպանում է: Այսպես չի եղել երբեք, ոչ Լևոնի ժամանակ, ոչ էլ՝ Սերժի և Ռոբերտի ժամանակ, մենք միշտ միջազգային հանրությանն արժանապատիվ ենք ներկայացել:
-Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը քառօրյա պատերազմի մասին է, ուր հեղինակային տեքստ գոյություն չունի: Ըստ հեղինակի՝ ինքն ի սկզբանե իր առջև դրած խնդիրը լուծել, այն է՝ չմիջամտել, չխմբագրել, պարզապես՝ լսել, հարցեր տալ պատերազմի գործող անձանց՝ զինվորից գերագույն գլխավոր հրամանատար և հստակ պատասխաններ ստանալ նրանցից՝ ապրիլյանի մասնակիցներից: Գիտեմ, որ մանրամասն նայել եք և ասելիք ունեք:
- Ապրիլյանի մասին ֆիլմը՝ զինվորների անմիջական մասնակցությամբ վաղուց սպասված էր. ավելին, այն այսօր ավելի քան սպասված էր՝ Քոչարյան Անդրանիկի տարօրինակ և անորոշ հանձնաժողովի գոյությամբ պայմանավորված: ՈՒզում էինք իմանալ՝ էս մարդն ի՞նչ է ուզում պարզել, էն, ինչն ամբողջ ժողովու՞րդը գիտի, որ սա ծանր, բայց հաղթական պատերազմ էր, կայծակնային… Բայց ասում էին, թե նա ուզում է ապացուցել, որ հաղթանակ չի եղել, այլ՝ ինչ-որ զարհուրելի, առեղծվածային խարդավանքների հետևանք է այդ ամենը, որին, իբրև մասնակից են և ռուսները, ինչպես հայտարարեց Նիկոլը մի անգամ իր ելույթում: Եվ ընդհանրապես, ինչ-որ մթին, դավադիր ուժերի հետ էին փորձում կապել: Մի խոսքով, շատ կարևոր էր այս ֆիլմը: Գիտեք, սուտը ավելի ոտավոր է, քան՝ ճշմարտությունը, 1000 ոտք ունի և հազարոտնուկի նման թունավոր՝ կարող է տարածվել և դրա դեմն առնել էր նաև պետք: Բայց ոչ միայն դա, ի վերջո, ճշմարտությունը պատմությանը պահ տալու, պահպանելու համար է շատ կարևոր, ճշմարտությունն իմանալու և այն սերունդներին փոխանցելու համար: Սա նոր սերնդի, իմ թոռան սերնդի հաղթանակն էր: Նրանք իրենց հաղթանակով, իրենց զոհաբերությամբ ապացուցեցին, որ գենետիկ կապը, շղթան հստակ շարունակվում է, որ իրենք, իսկապես հմամենի ազգի ժառանգներ են:
Իհարկե, ավելի մանրամասները շատ կարևոր էր իմանալ: Նայում ես՝ լույսի պես տղաներ են, մեկը մեկից լուսավոր…իրենք անցել էին մի տարօրինակ դպրոց, մոտեցել էին Աստծուն, դրա համար էր լույս ճառագում նրանց դեմքերից, և ի՜նչ խաղաղ հանդարտություն: Նրանք ապրել էին իրենց ընկերների մահը, և այդ առնական հանգստությունը շատ կարևոր էր ֆիլմում:
Հաճախ ենք իրար հետ զրուցել ու ես միշտ հպարտությամբ ասում էի՝ տղամարդկանց երկիր Հայաստանս, էս ֆիլմը նայելով ես մի անգամ ևս հաստատեցի ինքս ինձ, որ ա՛յո, Ալվարդ, դու ճիշտ ես՝ սա տղամարդկանց երկիր Հայաստանն է, և հանկարծ այսպես կոչված իշխանության եկածներին տիպաբանական վերլուծության ենթարկելով չդատես ազգիդ մասին: Եթե դրանով դատենք, պիտի ասենք խեղաթյուրված, տարօրինակ, օրապակաս՝ ներկա օրենսդիրների հանգույն: Հավատա, որ դրանց նայում եմ, նախընտրում եմ պառլամենտի իմ ընկերներին, նրանք հաստատ, ավելի նախընտրելի էին:
-2016-ի քառօրյային զուգընթաց սկսված՝ այդ օրերի վերաբերյալ իրականության ներկայացման երկու երես կար, որ մարդկանց մոլորության մեջ էր գցում՝ խեղաթյուրումները, սուտն իրականությունից տարբերակելու առումով: Այս ասպեկտով եթե դիտարկելու լինենք, որքանո՞վ սպառիչ են տրված պատասխանները: Ի վերջո, բացահայտումների օրինակներ տալի՞ս է այս ֆիլմը:
-Ամենակարևորն, ինձ համար, իհարկե, Սերժ Սարգսյանի կերպարն էր: Կարծում եմ, բնավ սուբյեկտիվ չեմ՝ ֆիլմում շատերը մոտիկից տեսան Սերժ Սարգսյան մարդուն: 88-ից իրեն գիտեմ՝ ինքը միշտ եղել է տարօրինակ հանդարտ, համբերատար, սարսափելի զուսպ, նույնիսկ չգիտեմ՝ դա համեստություն է, թե՝ ինքնատիրապետման բացառիկ հատկանիշ: Պատահական չէ, որ արցախյան զարթոնքի և պատերազմի ակունքներում կանգնած ղեկավարներից էին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, էլի արժանավոր մարդիկ: Բայց որ Արցախում առաջին երկուսը նրանք էին՝ պիտի ընդունել: Այս ճշմարտությունն ում քիմքին դուրեկան չէ, իր գործն է, բայց՝ փաստ է: Ղեկավար չէ, առաջնորդ: Ռոբերտ Քոչարյանի մեջ դա դրսևորվում էր, բայց Սերժ Սարգսյանի մոտ այնքան խաղաղ, այնքան հանդարտ էր այդ դրսևորույթը: Ի դեպ, մեկ էլ՝ Արթուր Մկրտչյանն էր այդպիսին՝ ԼՂՀ առաջին ԳԽ նախագահը: Լուսահոգի:
Հետաքրքիր բան է՝ պարզվում է՝ ներքին ուժը նաև խաղաղությամբ է արտահայտվում: Այդ իմաստով, ֆիլմում Սերժ Սարգսյանի կերպարը զարմանալի ու հետաքրքիր է: Բրավո հեղինակներին, որ կարողացել են այդպես ներկայացնել: Թե չէ՝ շուտասելուկի պես ասվում է՝ քառօրյա պատերազմ, բայց այդ քառօրյայում… դարից երկար ձգվում է օրը: Ամեն օրն այդպես դարից երկար ձգվել է՝ հայրենիք, մարդկանց ճակատագրեր, զոհեր, ամեն մի զոհը մի մարած օջախ…
Էլ չեմ ասում, որ մի քանի տարի շահարկվող՝ 800 հեկտար տարածքի կորստի մասին ստահոդ պատմությունը, պարզվում է՝ իրականում 400 հեկտարից պակաս տարածքի մասին է խոսքը: Ի հավելումն՝ Սերժ Սարգսյանի հետաքրքիր վերլուծությունները, թե՝ ասենք, ինչու՞ ինքը «Իսկանդերով» չռմբահարեց Ադրբեջանը: Ամեն ինչ շատ մանրամասն վերլուծված էր:Ինչ վերաբերվում է հին, 80-ականների զենքերով կռվելու թեմային, որը բացասական տոնով է շարունակ շրջանառվել, նույնիսկ թոռս, որ վերջերս է վերադարձել բանակից, լսելով այդ մասին, ասաց՝ տատ, բայց էդ թվականների զենքերը ամենակայուն ու լավ զենքերն են, հենց թեկուզ՝ «Կալաշնիկովը» որ ավելի հին ծագում ունի: Այսինքն, դա ի՞նչ խոսակցություն է:
Ֆիլմը նայելով հասկանում ես, որ ամբոխահաճո խոսակցությունները հենց ամբոխի համար են, ոչ թե՝ ժողովրդի… Այստեղ՝ ճշմարտությունն էր որպես միակ ճշմարտություն: Իսկ ճշմարտությունն ասելը շատ դժվար է, ճշմարտությունն ասելիս երևակայությունդ չի գործում, ճշմարտությունն ինքն է գործում:
Զրուցեց՝ Անահիտ Եսայանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից