ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վստահ չեք կարող լինել, որ կատարյալ բարի իշխանությունից հետո կրկին կատարյալ բարի իշխանություն է գալու. Տարոն Սիմոնյան 04/09/2020 18:21 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու համար քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի հեղինակը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է:
Նշենք, որ նախագիծը վերաբերում է ՔԿՀ-ներում գտնվող անձանց տեսակցելու պաշտոնյաների իրավունքին, որով առաջարկվում է, որպեսզի պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի, ամրագրվի նաեւ տեսակցելու հնարավորությունը։ Պարզվում է իրավակիրառ պրակտիկայում պատգամավորները խնդիրների են հանդիպում. հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել` պատճառաբանելով, որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է նշված:
Հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ նախագծով երկու հոդվածում փոփոխություն է կատարվում. Առաջինը՝ 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունն է, որը պետք է լրացվի նոր նախադասությամբ՝ «Քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված անձանց հետ, բացառությամբ եթե այդ անձինք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա: Եվ երկրորդ փոփոխությունը նախատեսվում է 48-րդ հոդվածի 2րդ պարբերությունում՝ «մուտքի» և «ելքի» բառերից հետո պետք է ավելացնել «ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրում ու կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ անարգել տեսակցել»:
«Առաջին ընթերցումը բավականին բարդ անցավ ու շնորհակալություն իշխանության պատգամավորներին, որ ապահովեցին անհրաժեշտ դրական ձայները: Երկրորդ ընթերցմանն առաջարկում եմ նույն կերպ քվեարկել, ու ունեալ այն, ինչի համար երևի թե մոտ 5 տարի ընդդիմադիր պատգմավորները պայքարել են»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընդգծեց, որ Տարոն Սիմոնյանն իր բոլոր հիմնավորումները կառուցում է այն անհրաժեշտության շուրջ, որ ԱԺ պատգամավորը պետք է հնարավորություն ունենա տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց. «Քանի որ Ձեր առաջարկում կոնկրետ հոդվածին հղում եք անում, որը շատ ավելի լայն սպեկտրի պաշտոնյաներին է հնարավորություն տալիս տեսակցել ձերբակալված ու կալանավորված անձանց, կխնդրեի նաև այդ մասով հիմնավորել, թե որքանով է արդարացված նրանցից յուրաքանչյուրին տեսակցելու հնարավորություն տալը»:
Պատասխանելով Ջուլհակյանի հարցին, Սիմոնյանն ասաց. «Օրենսդրի կամքն է եղել, որ այդ բոլոր անձանց միևնույն մակարդակում դիտարկենք: Մեզ համար սա առաջնային նշանակություն ունի պատգամավորների մասով , քանի որ պրակտիկայում հենց այստեղ է առաջացել խնդիրը»:
«Իմ քայլը» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք նախկինում Նիկոլ Փաշինյանի ու այլ պատգամավորների հեղինակած նախագիծն իր կոնցեպտով ու նպատակով նույնն է, ինչ Սիմոնյանը հիմա է ներկայացնում:
«Նպատակի և այն իմաստով բովանդակության կոնտեքստում այս նախագծերը նույնական են և դրա համար բավական է «Ելք» խմբակցության ժամանակ ներկայացված նախագծի հիմնավորումը կարդալ, սակայն բառերի շարադասության իմաստով տարբերություն կա»,-ասաց Սիմոնյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Տարոն Սիմոնյանին դիմեց որպես ԵՊՀ դասախոսի ու ԱԺ պատգամավորի ու հարցրեց, թե այս նախագծով ում և որ իրավունքն է պաշտպանվում, նախաձեռնությունն ինչով է օգտակար կալանավորված կամ ձերբակալված անձի համար:
«Եթե մենք այս հարցը քննարկեինք 2018թ-ից առաջ, բոլորիս համար ակնհայտ կլիներ, թե այս նախաձեռնությունն ինչ շահ է դիտարկում, որովհետև հնարավոր էին դեպքեր, երբ անձինք ձերբակալվեին, կալանավորվեին որոշակի քաղաքական դրդապատճառներից ելնելով եւ պետք լիներ տեսակցել, իմանալ, թե ոնց են, ինչ իրավունքներ են խախտվում և այլն: Հիմա ինչ-որ առումով հանգիստ ենք, քանի որ ենթադրվում է՝ ժողովրդական հեղափոխությունից հետո նման դեպքեր չեն լինի, բայց որպես օրենսդիր մենք հնարավոր բոլոր անցքերը պետք է փակենք, որ ինչպիսին էլ լինի իշխանությունը որևէ պարագայում չխաթարվի պատգամավորների՝ ձերբակալվածներին, կալանավորվածներին տեսակցելու իրավունքը և նաև նրանց իրավունքը իրենց ընտրած ներկայացուցիչների հետ հանդիպելու ու մտահոգությունները հայտնելու»,-ասաց Սիմոնյանը:
«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը հետաքրքրվեց, թե որն է շահագրգռվածությունը, որ կալանավորը կամ ձերբակալվածը պատգամավորի հետ հանդիպեն գաղտնիության պայմաններում: Սիմոնյանը բացատրեց, որ շարժառիթը տվյալ անձի հետ անկաշկանդ շփումն է, որպեսզի պատգամավորը որպես ժողովրդի ընտրյալ կարողանա հասկանալ խնդիրները:
«Ձեր հարցերի հետ կապված ցանկանում եմ նաև հռետորական հարցեր տալ, Դուք գլխով կարող եք այո կամ ոչ ասել, որպեսզի ստացվի մեր երկխոսությունը: Դուք վստա՞հ եք, որ ձեր իշխանությունը հավերժ մնալու է, ենթադրվում է որ մի օր փոխվելու է չէ՞ ձեր իշխանությունը: Եթե դուք վստահ չեք, որ կատարյալ բարի իշխանությունից հետո չի գալու նորից կատարյալ բարի իշխանություն և կարող է ձախողումներ ունեցող իշխանություն գա, ով կանտեսի իրավունքի դրույթները, ապա պետք է հասկանանք, որ մենք պետք է հնարավոր գործիքակազմով սահմանափակենք իշխանության հնարավորությունը սահմանափակելու պատգամավորի իրավունքը կոնկրետ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսնելու առումով: Դուք գալիս եք այն կանխավարկածից, որ այս իշխանությունը լավն է, ապագայինն էլ է լավը լինելու, եթե անգամ այն կանխավարկածից գանք, որ այս իշխանությունը լավն է, ապագայի համար պետք է գանք այն կանխավարկածից, որ հնարավոր է վատ իշխանություն գա»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կատակեց. «Ինձ թվում է այլևս հարցեր չկան, իսկ եթե կան, ապա հարցերի համար հատկացված ժամանակը սպառվել է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ