ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատահական ոչինչ չի լինում․ ի՞նչ է ուզում առաջին նախագահը․ «Փաստ» 04/09/2020 09:48 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է. «Ընդունենք թե չընդունենք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն փաստ է, որ նա «հենց այնպես» որեւէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ նախօրեի հոդված-հայտարարությունը փոքր ինչ տարբերվում է լեւոնտերպետրոսյանական ոճից եւ որոշակի շտապողականության նշաններ են երեւում:
Ըստ այդմ, հայտարարության բովանդակության հետ մեկտեղ հետաքրքիր է նաեւ այդ հայտարարության պահը։ Առաջին նախագահը խոսում է համավարակի տարածմամբ պայմանավորված պատերազմական իրավիճակից բխող թելադրանքի մասին, սակայն բնական հարց է առաջանում, որ եթե առաջին նախագահն այդքան մտահոգ էր իրավիճակով, ապա ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չեկավ ավելի շուտ, երբ հարկավոր էր խորհուրդներ տալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության պահը թերեւս հասունացած էր քաղաքական անհրաժեշտությամբ։ Սովորաբար առաջին նախագահը մեծ թվով հայտարարություններ չի անում եւ տարվա կտրվածքով դրանք կարող ենք ընդամենը մատերի վրա հաշվել։
Իսկ վերջին երկու տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հիմնական ուղղությունը գործող իշխանություններին ինչ-որ կերպ աջակցելն է եւ իր առաջ քաշած այս կամ այն տեսլականի «իրավացիությունը» ապացուցելը։
Այս անգամ եւս առիթ ստեղծվեց, որպեսզի առաջին նախագահը իր հայտարարությամբ աջակցություն հայտնի գործող իշխանություններին։ Դժվար չէ ենթադրել, որ ներկայիս իշխանություններն այնքան ծանր իրավիճակում են հայտնվել, որ առաջին նախագահի միջամտության անհրաժեշտությունն է ծագել։ Եվ խոսքը միայն կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման մասին չէ, այլ ընդհանրապես, իշխանության քաղաքական կացության:
Նախ՝ Փաշինյանի վերջին ուղիղ եթերը չբավարարեց հանրության սպասելիքները, իսկ ներկայիս ֆորսմաժորային իրավիճակում հանրության ակնկալիքները կառավարությունից ավելին են, քան երբեւէ։
Եվ Փաշինյանն ուղղակի փորձեց բազմաթիվ հարցերի խուսանավող պատասխաններ տալ։ Իսկ եթե վերջինիս ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից հանենք ֆեյքերի միջոցով գովերգումը, ապա պարզ կդառնա, որ իրականում դժգոհության ալիքն ահռելի է, իսկ երեքժամանոց «լայվը»՝ ձախողված։
Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքները մտնում են ավարտական փուլ, եւ վերջին զարգացումներից ելնելով, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համար անակնկալ որոշել է ներկայանալ այդ հանձնաժողովի աշխատանքներին: Շատ մեծ է հավանականությունը, որ այս հանգամանքը խառնել է իշխանության հաշվարկները, իսկ հանձնաժողովի աշխատանքները չեն տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում էին։
Ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ստանձնում է իշխանությունների փաստաբանի դերը եւ բացառապես հորդորում է սատարել իշխանություններին՝ անկախ նրանից, թե տվյալ պահին իշխանության ներկայացուցիչների քայլերը բխո՞ւմ են հանրության շահերից եւ իրավիճակից, թե՞ ոչ։
Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ առաջին նախագահը ընդդիմությանը մեղադրում է իշխանության նկատմամբ թշնամանք եւ ատելություն քարոզելու մեջ։ Նախ՝ սխալ է առաջին նախագահի մեղադրանքի հասցեատերը, քանի որ հասարակության ներսում սպիտակի եւ սեւերի բաժանարար գծի հեղինակները գործող իշխանություններն են՝ առաջին նախագահի թիմի ակտիվ «քավորությամբ»։
Հենց նրանք են ատելության եւ թշնամանքի հիմնական մոդերատորները, նրանք են հասարակությանը բաժանել սեւերի ու սպիտակների, ամենուր թշնամիներ փնտրել, հասարակությանը պառակտել, կիրառել անթույլատրելի բառապաշար։ Ուրեմն, գոնե այս պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը օբյեկտիվ չէ:
Ու սա միակ դեպքը չէ: Ընդհանրապես արտաքուստ դրական ուղերձներով այս հայտարարության մեջ օբյեկտիվությունը ձգտում է զրոյի: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջին նախագահը անթաքույց կոչ է անում՝ ինչ միջոցով էլ լինի, պայքարել իշխանություններին քննադատողների դեմ: Սա ոչ թե սուբյեկտիվ, այլ ծայրահեղ վտանգավոր պահ է՝ բնորոշ տերպետրոսյանական ժամանակներին:
Այնինչ, ընդդիմության քննադատությունները շատ հաճախ առավել օգտակար են հենց նույն իշխանությունների համար, քան կեղծ գովեստները, քանի որ քննադատությունների ազդեցության տակ իշխանությունները պահպանում են իրենց զգոնությունը։ Եթե առաջին նախագահն իսկապես անկեղծ է, ապա որպես տարիների քաղաքական փորձ ունեցող գործիչ, ստեղծված իրավիճակում ուղղակի պարտավոր էր անդրադառնալ հրատապ մի քանի հարցերի, որոնք պարզապես «դուրս են մնացել» հայտարարությունից։
Նախ՝ համավարակի տարածման հետ մեկտեղ տնտեսական ճգնաժամը դարձել է անխուսափելի, որի հետեւանքներն այս պահին գնահատելը շատ դժվար է։ Եվ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող առաջին նախագահը ինչո՞ւ չի անդրադառնում կառավարության տնտեսական քաղաքականությանը եւ ելքեր ցույց տալիս։
Նորից ասենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում: Այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա փաստացի կոչ է անում նախահեղափոխական շրջանի էջերը փակել, այդ թվում՝ ապրիլյանի, որ նա ըստ էության խոսում է Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջելու մասին, բայց հիմա չէ, հետո, եւ վերջապես՝ որ նա իր ողջ հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը, առավել եւս՝ «վարչապետ» բառը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.04.20թ. համարում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից