ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետկորոնավիրուսային շրջանում հարկավոր է մի շարք օրենքներում փոփոխություններ իրականացնել գործարար միջավայրն ավելի պարզեցնելու նպատակով 04/09/2020 18:28 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային կառույցների գնահատականով կորոնավիրուսի պատճառով աշխարհում կանխատեսվում է լավագույն դեպքում ՀՆԱ-ի 2 տոկոս նվազում, իսկ վատագույն դեպքում 8 տոկոս: Հայաստանում որոշ տնտեսագետներ կարծում են ՀՆԱ-ի նվազումը կարող է լինել մինչև 11 տոկոս:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց իր հաշվարկներով հնարավոր Հայաստանում ՀՆԱ-_ի 5 տոկոս անկում լինի: Նկատենք, որ մեր ՀՆԱ-ի զգալի մասն են կազմում ծառայությունները, սպասարկման ոլորտը, տուրիզմը, որոնք ամենաթիրախային ոլորտները դարձան կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Հետևաբար կորոնավիրուսից հետո դասեր պետք է քաղել, թե հատկապես որ ուղղություններն է անհրաժեշտ զարգացնել: Գագիկ Մակարյանը գտնում է առաջին շեշտադրումը պետք է դրվի ներմուծումը տեղական արտադրություններով փոխարինելու վրա, ինչի շնորհիվ որոշ ընկերություններ կգնան վերապրոֆիլացման ճանապարհով. «Աշխարհում շատ են դեպքերը, երբ կառավարության հանձնարարականով մի շարք ընկերություններ, որոնք ուրիշ բան էին արտադրում, այժմ զբաղվում են օրինակ շնչառական սարքեր, դիմակների կամ քիմիական նյութերի արտադրությամբ: Այսինքն պետք է վերապրոֆիլացում լինի և պետությունն ինքն էլ օգնի: Մենք նույնպես ունենք տարբեր փոքր քիմիական արտադրություններ: Խնդիր պետք է դրվի, թե ինչ արտադրանք թողարկել: Օրինակ այսօր կարող ենք ախտահանիչ նյութերը ոչ թե դրսից բերել, այլ ինքներս ունենանք: Բայց այս ամենը հիմա պետք է արվի, որպեսզի այդ արտադրանքն այս տարի օգտագործենք: Եթե համաճարակը պետք է ավարտվի և նոր հաջորդ տարի սկսենք արտադրել ու չիմանանք ում ենք ծախելու, ճիշտ չէ դա»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա երկրորդ ուղղությունը դա տեղական հագուստին խթանելն է: Տնտեսագետի խոսքով ունենք բավականին լավ տեքստիլ գործարաններ և չպետք է թողնենք, որ այդ գործարանները տուժեն: Հակառակը նրանց արտադրանքը պետք է ուղղենք դեպի ներքին շուկա. «Կարևոր է նաև գյուղատնտեսությունը, որ ինքնաբավ պարենային անվտանգություն ապահովենք Հայաստանին: Հայաստանը նաև կարող է միանալ Համաշխարհային պարենի անվտանգության ծրագրին և այլ երկրներին մատակարարել: Կորոնավիրուսի պատճառով շատ երկրներում նույնպես բազմաթիվ ծրագրեր հետ են ընկել, գյուղատնտեսությունը հետ է ընկել, կարող է սննդի դեֆիցիտ լինի և այս տեսանկյունից Հայաստանը կարող է մատակարարող լինել»,-նշեց Գագիկ Մակարյանը:
Վերջինս ընդգծեց` հետկորոնավիրուսային շրջանում հարկավոր է մի շարք օրենքներում փոփոխություններ իրականացնել, որպեսզի գործարար միջավայրն ավելի պարզեցվի և բարելավվի. «Հաշվի առնենք, որ հիմա բիզնեսների մեծ մասը հիվանդ է, հետևաբար այս պայմաններում պետք է որոշ օրենքների պահանջներ թուլացնել, պարզեցնել, լավացնել: Ընդ որում մենք առաջարկել ենք վերանայել «Սնանկության մասին» օրենքը, որովհետև շատ ընկերություններ կարող են սնանկության մեջ հայտնվել կամ ինքնասնանկ ճանաչվել: Բացի այդ պետք է բարելավվի նաև «Գնումների մասին» օրենքը: Պետությունը պետական գնումների միջոցով կարող է ակտիվ մասնակցել վերականգնման պրոցեսներին»,-հավելեց Գագիկ Մակարյանը:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից