ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անմարդկային վերաբերմունքը շարունակվում է նույնիսկ հեղափոխությունից հետո. Սիսիանում ոստիկանները ծեծել են քաղաքացիներին, քրեական գործը հարուցվում է քաղաքացիների նկատմամբ 04/09/2020 14:31 | ԼՐԱՀՈՍ
Սիսիանում ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հանգամանքները պարզելու համար Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ՔԿ-ում՝ հարուցվել քրեական գործ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նշենք, որ խոսքը գնում է ապրիլի 7-ի միջադեպի մասին, երբ ոստիկանները մոտեցել են քաղաքացիներին, որոնք չեն ունեցել տեղաշարժման թերթիկ, նրանց միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով 3 քաղաքացի է ծեծվել։
«Սիսիանում ոստիկանությունը ( մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու են ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների նրանցից մեկի ծնոտը ջարդել են։
Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից»,- ֆեյսբուքում երկու օր առաջ ահազանգել էր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դաժան, անմարդկային վերաբերմունքը շարունակվում է նույնիսկ հեղափոխությունից հետո:
«Համոզված եմ, որ սա վերջին դեպքը չի լինելու, որովհետև որևէ անձ չի ենթարկվել պատասխանատվության»,- նշեց Ղարագյոզյանը:
Նրա խոսքով՝ խոշտանգման գործերով ծառայողական քննություն ընդհանրապես պետք է չիրականացվի, փոխարենը՝ ՀՔԾ-ում պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի և քրեական գործի շրջանակներում քննություն իրականացվի:
«Ոստիկանը ոստիկանի գործողության վերաբերյալ երբևէ չի կարող ծառայողական քննություն իրականացնել: Դա Եվրոպական կոնվենցիայի կողմից արգելված է: Այս պարագայում ծառայողական քննությունն անիմաստ է: Ինչպես միշտ տուժողների իրավունքները չեն վերականգնվում, այլ՝ շատ դեպքերում հայտնվում են մեղադրյալի աթոռին, ինչպես այս դեպքում՝ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Սա, իհարկե, մտահոգիչ է: Մտահոգիչ է նաև այն, որ մինչ օրս որևէ պաշտոնյա չի դատապարտվել խոշտանգման համար, դրա համար էլ այսօր նման դեպքեր են լինում»,- ասաց Ղարագյոզյանը՝ հիշեցնելով նաև Մալաթիայի ոստիկանության բաժնում երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին:
Դիտարկմանը, որ երիտասարդը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ,Ղարագյոզյանը պատասխանեց, որ, թեև քրեական գործը հարուցվել է, բայց այդ գործերը վաղ թե ուշ կարճվում են և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
«Եթե չեմ սխալվում, երիտասարդը կալանավորված է, իսկ ոստիկաններից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: Արդարադատությունը պետք է ընտրովի չլինի:Եթե քաղաքացին մեղավոր է, պետք է պատասխանատվություն կրի, ինչպես և ոստիկանը՝ ոչ համաչափ ուժ կիրառելու համար»,- նշեց Ղարագյոզյանը:
Դիտարկմանը, որ քրեական գործի տվյալներով՝ քաղաքացիները խախտել են արտակարգ դրության կարգը, չեն ունեցել փաստաթղթեր և տեղաշարժման թերթիկ հրահրել են ոստիկաններին, Ղարագյոզյանը պատասխանեց, որ փաստական տվյալներին չի տիրապետում և դա քննությամբ կպարզվի:
«Ինչքան էլ հայհոյանքներ լինի, սպառնալիքներ լինի, պետք չէ քաղաքացիներին նման ձևով ծեծի ենթարկել: Տեսանք՝ տարիքով, 70 անց մարդ էր և ինչ մարմնական վնասվածքներ ուներ: Ոստիկանությունն ինչո՞վ պետք է տարբերվի, որ անհրաժեշտության դեպքում համաչափ ուժ գործադրի: Ուժ գործադրելը չի նշանակում մարդուն ծեծել, կարող է ձեռնաշղթա հագցնել, որ զսպի անձի վարքագիծը: Բայց նման ձևով ծեծելը համաչափ չեմ համարում: Փաստական հանգամանքների չեմ տիրապետում, թող քննությունը պարզի»,- նշեց Ղարագյոզյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից