ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում 04/08/2020 18:28 | ԼՐԱՀՈՍ
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած 80 աշխատակիցներից 10-ը վերադարձել են կենտրոն: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց բժիշկ-համաճարակաբան, ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակից Արշակ Պապոյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնի նախկին բժիշկների և բուշքույրերի մի մասն էլ ընդգրկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում. «Նրանք այժմ հոսպիտալներից մեկում են, որտեղ կորոնավիրուսով հիվանդներն են գտնվում: Իսկ մեր համաճարակաբանների խումբն այս ընթացքում վիրուսի հետ կապված որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ է իրականացրել»,-ասաց Արշակ Պապոյանը:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի առաջարկով ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին համաճարակաբանների խումբը կատարել է ուսումնասիրություն, իրավիճակի մոդելավորում, որի հիման վրա մշակել է վիրուսի հակազդման միջոցառումների ծրագիր. «Դա ավելի շատ վերլուծական աշխատանք է, որն ուղարկել ենք կառավարություն: Երկրում կա մասնագիտական ներուժ և կարևոր է համախմբել այդ մարդկանց ներուժը: Դա թույլ կտա համաճարակի հակազդման հետ կապված ավելի արդյունավետ ճանապարհով գնալ, որովհետև երբ տարբեր կարծիքներ ես լսում, ավելի բազմակողմանի ուսումնասիրում խնդիրը, միջոցառումները, որոնք կիրառվում են կամ ապագայում պետք է կիրառվեն, դառնում են ավելի արդյունավետ»,-նշեց Արշակ Պապոյանը:
Վերջինս ընդգծեց չեն ակնկալում, որ կառավարությունից հատուկ արձագանք լինի: Կարևոր է, որ իրենց կատարած աշխատանքը մի փոքր գոնե օգտակար լինի.
«Հուսով ենք այն կծառայի իր նպատակին, և թույլ կտա ավելի ճիշտ պլանավորել այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացնել: Այս ամենը մեկ օրով չի վերջանալու: Սահմանափակումները մեղմացնելը կամ հանելն էլ կապ չունի: Ամեն դեպքում գործընթացը մեկ-երկու ամսով եզրափակվող գործընթաց չէ»,-հավելեց Արշակ Պապոյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փետրվարի 25-ից աշխատանքից ազատվել է ՁԻԱՀ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը փետրվարի 26-ին կենտրոնի աշխատակազմին ներկայացրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանին։ Կենտրոնի աշխատակիցները, սակայն, չեն ընդունում Առողջապահության նախարարի որոշումները։ Նրանք դեմ էին նաև նախարարի` Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը ՁԻԱՀ-ի կենտրոնին միացնելու որոշմանը և փետրվարի 28-ին կենտրոնի 80 աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում էին ներկայացրել:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից