ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցավոր սխեմա` պետական գույքի մասնավորեցման գործընթացում. նախաձեռնվել են ապօրինի օտարված գույքը պետությանը և համայնքներին վերադարձնելու իրավական գործընթացներ 04/08/2020 14:49 | Քրեական խրոնիկոն
2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում իրականացված մասնավորեցման գործընթացների՝ օրենսդրությանը համապատասխանության վիճակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ՝ այդ թվում իրավասու մարմիններից ստացված փաստաթղերի հիման վրա, որոնց արդյունքում պարզվել են այս ոլորտում հանցավոր կոռուպցիոն սխեմայի գործողության բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ շատ դեպքերում առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. N ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել բազմաթիվ պետական գույքերի գնահատման աշխատանքներ։
Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն իրականացրել է այդ գույքերի գնահատումներ, որոնցով ներկայացված արժեքների հիման վրա դրանք օտարվել են:
Հետագայում կատարվել է նշված գույքերի՝ գնահատման և օտարման ժամանակահատվածի դրությամբ շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը նշված ժամանակահատվածի դրությամբ սկզբնական գնահատված արժեքից եղել է մի քանի անգամ ավել:
Այդ ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես, որպես կանոն, գնահատման եզրակացությունները կազմվել են առանց պարտադիր պահանջ հանդիսացող՝ գնահատող մասնագետի, գնահատում իրականացնող ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրության: Որոշ դեպքերում եզրակացությունը կազմվել է առանց տեղազննության կատարման, իսկ գույքի շուկայական արժեքը որոշվել է սխալ, ոչ համադրելի ելակետային տվյալների հիման վրա: Առանձին դեպքերում հաշվի չի առնվել գույքերի նպատակային նշանակությունը, մակերեսը, այլ առանձնահատկություններ:
Նման կեղծ տվյալներ պարունակող եզրակացություններով պետական սեփականություն հանդիսացող գույքի իրական արժեքները նվազեցվել է 2-3 անգամ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և օտարվել են հավանական շուկայական արժեքից մի քանի անգամ պակաս գնով: Ընդ որում՝ որոշ դեպքերում, երբ գույքի իրական արժեքը գերազանցել է 50մլն դրամը, նման նվազեցումների միջոցով կեղծ հիմքեր են ստեղծվել շրջանցելու ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումը, որով սահմանվում է, որ նման դեպքում անշարժ գույքը պետք է օտարվի ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Դրա հետևանքով գույքերն օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանի հիման վրա:
2019թ. և 2020թ. առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրությունների, հարուցված քրեական վարույթների արդյունքներով նշված նմանատիպ փաստերի, նաև գույքի պահպանության, վարձակալության տրման գործընթացներում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ հարուցվել է ընդհանուր առմամբ 27 քրեական գործ՝ հիմնականում համապատասխան իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով:
Չնայած քրեական գործերը գտնվում են քննության տարբեր փուլերում, սակայն արդեն իսկ հաստատված փաստերով նշված ժամանակահատվածում դատախազության և քննչական մարմինների կողմից համակարգված ձևով իրավական գործընթացներ են նախաձեռնվել հանցավոր ճանապարհով օտարված գույքն իրական սեփականատերերին՝ պետությանը կամ համայքներին վերադարձնելու ուղղությամբ:
Մասնավորապես, մեկ քրեական գործով հաստատված հանգամանքերի արդյունքում ՀՀ դատախազության կողմից 3 հայց է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ Ծաղկաձորում ընդհանուր 47,5 հա հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, դատախազության միջնորդությամբ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է վեճի առարկա հանդիսացող հողամասերի վերաբերյալ կատարել գույքերի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության հանգեցնող որևէ գործողություն:
Բացի այդ, այլ գործով հաստատված հանգամանքների արդյունքում ՀՀ դատախազության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի կողմից 2008թ. ընդունված վարչական ակտերը վերացնելու, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը, իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Դրանով ակնկալվում է «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող 10000 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որը ներկայումս պատկանում է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին, հետ վերադարձնել պետությանը:
3 դեպքով էլ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին։ Մասնավորապես, դատախազության ուսումնասիրության արդյունքում հարուցված և վարույթը վաղեմության հիմքով կարճված մի քրեական գործով նախաքննական մարմինը 2019թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին հասցեագրված գրությամբ առաջարկել է ձեռնարկել Հրազդան համայնքին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված 50.48 հեկտար անշարժ գույքի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:
Մեկ այլ՝ ՀՀ ՀՔԾ-ում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախարարին ներկայացվել է հաղորդում՝ մի շարք համայնքների ղեկավարների կողմից համայնքներին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալությամբ տրված անշարժ գույքի միավորներով թվով 40 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքային հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։
Երրորդ դեպքում, ելնելով քրեական գործով հաստատված հանգամանքներից, նախարարին առաջարկվել է հայց ներկայացնել՝ օտարման ոչ ենթակա Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ընկերությանն օտարելու գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները պետությանը վերադարձնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից