ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշը 2018թ. համեմատ 2019թ. ավելացել է 92%-ով.Գոռ Աբրահամյան 04/08/2020 17:56 | Քրեական խրոնիկոն
Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշը 2018թ. համեմատ 2019թ. ավելացել է պատկառելի չափով՝ շուրջ 92%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշը 2018թ. համեմատ 2019թ. ավելացել է պատկառելի չափով՝ շուրջ 92%-ով:
Դրանում տեսակարար մեծ կշիռ են կազմում այն դեպքերը, երբ պետական տարբեր մարմիններ, լայնորեն կիրառելով իրենց համակարգման կամ ազդեցության ոլորտներում ունեցած վերահսկողական, ստուգման, ուսումնասիրման գործիքակազմերը, հայտնաբերում են իրենց կարծիքով քրեական արարքների հատկանիշներ պարունակող հանգամաներ և դրանք փաստաթղթավորված, գրություններով ներկայացնում դատախազություն, որոնց հիման վրա իրականացվում են լրացուցիչ, առավել համակողմանի ուսոմնասիրություններ, նախաձեռնվում են ստուգման գործողություններ, հարուցվում են քրեական վարույթներ:
Այս հարցում, հիրավի, լուրջ համագործակցություն է ծավալվել Դատախազության և պետական մարմինների միջև: Որպես վերոնշյալի փաստարկում՝ ընդամենը երեք օրինակ:
1. 2019թ. ընթացքում միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել թվով 33 տարբեր ուսումնասիրությունների նյութեր, որոնց կապակցությամբ կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների, ստուգողական գործողությունների կամ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է 31 քրեական գործ: Դրանցից 6-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։
2. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից 2019թ. ընթացքում ստացվել են իրենց կողմից պետական գույքի պահպանության, վարճակալության և օտարման գործընթացների վերաբերյալ թվով 18 տարբեր ուսումնասիրություններ, այդ ընթացքում նման փաստաթղթերի հիման վրա հարուցվել են 16 քրեական գործ, որոնցից 13-ը՝ միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում:
3. 2019թ. ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակված շուրջ 30 հաշվետվություններից ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պահանջվել և ուսումնասիրվել են մեզ համար հետաքրքրություն ներկայացնող 20-ը: Դրանցից 7-ով վարչության և Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր, իսկ 1-ն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, այնտեղ քննվող քրեական գործի հետ համատեղ ընթացքը լուծելու համար: Մնացածը հաշվետվությունները ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում:
Նման գործակցություն է ծավալվել նաև այլ պետական մարմինների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության, Տավուշի, Կոտայքի մարզպետարանների և բազմաթիվ այլ պետական հաստատությունների հետ:
Սա իսկապես մոտիվացնող գործոն է և հավելյալ հնարավորություն է կատարված կամ կատարվող առերևույթ հանցագործության բոլոր դեպքերը բացահայտելու, քրեաիրավական գնահատականներ տալու, պետությանը պատճառված վնասները պազելու և վերականգնելու, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները կենսագործելու համար»,- գրել է Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ