ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսը չի ապրում մակերեսների վրա. նոր հետազոտության արդյունքները շրջել են COVID-19 փոխանցման ուղիների մասին պատկերացումները. МК 04/08/2020 15:11 | Կորոնավիրուս
Հայնսբերգից վիրուսաբան Հենդրիկ Շտրեքի թիմի հետազոտության արդյունքները լիովին շուռ են տվել նոր կորոնավիրուսային վարակի փոխանցման ուղիների մասին պատկերացումները, գրում է «Московоский комсомолец»-ը:
Մանրակրկիտ հետազոտելով COVID-19 կորոնավիրուսով վարակվածների բնակարանները Հայնսբերգ քաղաքում, որտեղ համաճարակը սկսվել է գերմանական այլ քաղաքներից վաղ եւ որտեղ շատ հիվանդներ կան, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կենսունակ վիրուսներ մակերեսների վրա չկան՝ միայն անկենսունակներն են:
«ՄԿ» - ի մեկնաբանին տված հարցազրույցում՝ բժշկական մակաբուծաբանության, արևադարձային և փոխանցումային հիվանդությունների ինստիտուտի, Ե.Ի. Մարցինովսկի Սեչենովսկու անվան բժշկական համալսարանի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը պատմել է, որ դա կարող է դառնալ համաճարակաբանության բնագավառի կարևոր հայտնագործությունը:
Ոչ դռան բռնակների վրա, ոչ ջրթափ բաքերի սեղմակների վրա, ոչ էլ կատուների վրա՝ Հենդրիկ Շտրեքի թիմի վիրուսաբանները չեն հայտնաբերել այն։ Նույնիսկ այն տներում, որտեղ բոլորը վարակված էին, ոչ մի կենսունակ վիրուս չի հայտնաբերվել մակերեսների վրա: Առավել հաճախ վարակը փոխանցվել է մեծ թվով հյուրերի ընդունելության, երեկույթների եւ տոների ժամանակ: Վարսավիրանոցում, սուպերմարկետում, հագուստի խանութում վարակվել հնարավոր չէ, և վիրուսաբանը տարակուսում է, թե ինչու է սուպերմարկետներին կարելի աշխատել, իսկ վարսավիրանոցն ու հագուստի խանութները պետք է փակվեն։ Նա նաեւ տարակուսանք է հայտնում, թե ինչու է նման հետազոտությունը, որը վարում է իր թիմը (թմի գլխավոր նպատակներից մեկը՝ առանց ախտանիշների հիվանդների թիվը պարզելն է, ովքեր, հետևաբար, չեն ընդգրկվում մաթեմատիկական մոդելների մեջ, որոնցով բոլորն այժմ առաջնորդվում են). և այսպես, ինչո՞ւ նման հետազոտություն չի սկսել վարել Ռոբերտ Կոխի դաշնային ինստիտուտը, որի անմիջական պարտականությունն էր անմիջապես գործարկել այն: Նա նաեւ նշել է, որ մոդելավորման ժամանակ մենք ստանում ենք սխալ կանխատեսում ՝ մաթեմատիկական մոդելը պիտանի չէ ։
Ալեքսանդր Նիկոլաեւիչ Լուկաշեւը «ՄԿ»- ին պատմել է, որ նման փորձառու թիմի հետազոտությանը չվստահելու որեւէ հիմք չկա:
Ուսումնասիրությունը շատ կարեւոր է վիրուսի համաճարակաբանությունը հասկանալու համար, այն, իրոք, թույլ է տալիս մեզ բացառել վիրուսի փոխանցման որոշ ուղիներ: Չնայած, իհարկե, խորհուրդ կտայի զգուշություն ցուցաբերել և չդադարել ձեռքերը լվանալը և ընդհանրապես ուշադիր լինել։ Հնարավոր է, որ այդ արդյունքները թույլ կտան մեզ վերանայել որոշ կոնկրետ միջոցառումներ, որոնք մենք ձեռնարկում ենք վիրուսի դեմ պաշտպանվելիս:
Բայց մենք ամեն դեպքում չենք կարող բացառել դրանք ամբողջությամբ։ Միեւնույն է, կմնան գործունեության բազմաթիվ ոլորտներ, որտեղ մեծ թվով մարդկանց միջեւ սերտ շփում է տեղի ունենում՝ ռեստորաններ, սրճարաններ, վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ, որտեղ վիրուսի փոխանցումը հնարավոր է միայն մարդկանց միջեւ սերտ շփումների պատճառով: Հետեւաբար, եթե նույնիսկ բացառվում է փոխանցումը վարակված մակերեսների միջոցով, ամեն դեպքում, շփման ընթացքում մարդկանց միջև մեկ ու կես մետրից պակաս հեռավորության դեպքում վիրուսը փոխանցվում է: Եվ այս գիտելիքը թույլ չի տալիս մեզ անմիջապես վերադառնալ նորմալ կյանքի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից