ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է՝ կարոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում վարչապետի վարկանիշն անկում է գրանցել․ քաղտեխնոլոգ 04/08/2020 19:00 | Քաղաքական
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կառավարումից 30 տարի հետո շարունակում է առաջ քաշել «շինիչ» ընդդիմության գաղափարը և նրա երեկվա հայտարարության ամբողջ ասելիքն այն էր, որ ընդդիմությունը չքննադատի իշխանությանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, քանի որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի քաղաքականության արդյունքում վարչապետի վարկանիշն էականորեն անկում է գրանցել և արտակարգ իրավիճակի ավարտից հետո վարակվածների ու մահացածների համար հաշիվը վարչապետին ներկայացվելու է, Լևոն Տոր-Պետրոսյանն այս կերպ աջակցում է Փաշինյանին։
«Պատերազմական վիճակի թելադրանքով» վերտառությամբ ապրիլի 7-ի հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել էր, թե «Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ»։ Ապա, նշելով, թե առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ, առաջին նախագահն առաջարկել էր դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ որքան էլ որոշ «սոցիոնկարիչներ» դա չընդունեն ու այլ պատկեր ցույց տան, տեսանելի է, որ վարչապետն այդքան էլ լավ չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ։ «Մասնավորապես մոտավորապես 900-ին հասնող հիվանդների քանակի համար մեղավորն ինքն է, քանի որ սկզբնական շրջանում չէր դադարեցնում ապրիլի 5-ի հանրաքվեին ուղղված հանրահավաքներն ու հանդիպումները, չէր դադարեցնում Իտալիայից եկող չվերթները և այլն։ Առաջին նախագահը՝ լինելով վարչապետի կողմնակիցը, բնականաբար հասկանալով, որ վարչապետի հեղինակությանն անկման հետևանքով իշխանության հետ կապված տարբեր գործընթացներ կարող են լինել, «հրադադարի» կոչ է անում ներկա և նախկին իշխանություններին, սակայն դա իր նպատակին չի ծառայի»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Նա ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունում բացահայտ մեղադրանք կա միայն ընդդիմության նկատմամբ, նշվում է չարակամների բանակի մասին, չնայած ինչքան էլ վերլուծաբանները, տեխնոլոգներն ուսումնասիրում են ընդդիմադիր հատվածում չարակամների բանակի առկայությունը, որպես այդպիսին, նման բան չեն տեսնում։
«Իշխանությունների ճամբարում չարակամների բանակը տեսել ենք, երբ նրանց հորդորով տարբեր տեսակի բազմահազար ֆեյքերը քննադատում են իշխանության քաղաքականությունը քննադատողներին, այս չարակամների բանակը կա, բայց չգիտես ինչու, առաջին նախագահն այնտեղ չի տեսնում չարակամների բանակ և դրանց միայն տեսնում է ընդդիմադիր դաշտում ու կոչ է անում դադարեցնել ատելությունը՝ չնկատելով, որ ամենամեծ ատելությունն իշխանության կողմնակիցներն ու նրանց ֆեյքերն են տարածում ընդդիմադիր ուժերի կամ անհատների նկատմամբ»,-նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը գտնում է, որ առաջին նախագահի դիտարկումներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում կամ իրականության մի մասն են ներկայացնում, որը խեղաթյուրում է ամբողջ ճշմարտությունը։
«Տեսակետ է հնչեցվում, որ նրանք, ովքեր մտահոգ են կարող են խոսել իշխանությունների հետ, ոչ թե հրապարակային դիմել նրանց, սակայն չի նշվում, որ նման դեպքեր եղել են, երբ ընդդիմադիր գործիչները կամ հասարակական անհատները գրություն են ուղարկել իշխող քաղաքական ուժին ու առաջարկել այս կամ այն ճիշտ քայլն անել, և միայն այն բանից հետո, երբ իշխանությունները մեծամտությամբ կամ անսխալականությամբ տառապելով բանի տեղ չեն դրել այս առաջարկներին, այս անձինք իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն ներկայացրել են։ Չգիտես ինչու, առաջին նախագահը դա չի տեսնում»,-ասաց Բադալյանը։
Նրա խոսքով, եթե անգամ Տեր-Պետրոսյանը հայտարարությունը կորոնավիրուսային վարակի հետ էր կապված, ապա ընտրված ժամանակահատվածն անտրամաբանական է, քանի որ արտակարգ դրությունը հայտարարվել է շաբաթներ առաջ, իսկ վարչապետը նշում է, որ իրավիճակը լավանում է ու հնարավոր է որոշ սահմանափակումներ հանվեն, ուստի հասկանալի չէ, թե ինչու Տեր-Պետրոսյանն այս մասին չխոսեց արտակարգ դրության սկզբում․ «Սա նույնպես տրամաբանությանը չի համապատասխանում ու ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը ոչ թե իշխանություններին չքննադատելու խնդրի բարձրացումն էր, այլ ինչ-որ ուրիշ իրեն հայտնի գաղափարներ է փորձում առաջ տանել»։
Նույն հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր «սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։
Ինչու կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու մասին, երբ դրանից ժամեր առաջ ՀՀ երրորդ նախագահը գրասենյակը հայտարարություն էր տարածել ու նշել, որ Սերժ Սագսյանը կմասնակցի հանձնաժողովի նիստին՝ արտակարգ դրությունից հետո՝ ներկայացնելով որոշ պայմաններ։ «Կարող ենք համարել, որ և՛ կապ ուներ, և՛ կապ չուներ, որովհետև երրորդ նախագահը հայտարարել է, որ հանձնաժողովի նիստին կմասնակցի արտակարգ դրությունից հետո, իսկ առաջին նախագահն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել, սակայն այս ընթացքում հանձնաժողովի գործունեությունն այսպես թե այնպես դադարեցված է, որովհետև որպես այդպիսին ոչ մի նիստ չկա ու ոչ ոքի չեն հրավիրում։ Յուրի Խաչատուրովին էր հրավեր ուղարկվել նա չգնաց, իսկ Սարգսյանն ասաց արտակարգ դրությունից հետո է գնալու, այնպես որ այդ հարցն այնքան էլ հասկանալի չէ։ Միայն ինքը կիմանա, թե ինչի համար է այդ տեսակետն առաջ քաշել»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ