ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասում են իբրև պիկից դուրս ենք եկել, բայց ԱՆ-ի հրապարակած կորը դեռ աճում է. Նունե Ներսիսյան 04/08/2020 15:13 | Կորոնավիրուս
Առողջապահության նախարարությունում չկա թափանցիկ մի հաշվետվություն, թե հանրապետությունում քանի թեստ ունենք և ինչ թեստեր են դրանք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Պարասելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը:
Վերջինս, պատասխանելով հարցին արդյոք կարող ենք խոսել կորոնավիրուսի պիկն անցնելու մասին, թե ոչ, նկատեց. «Առողջապահության նախարարության կողմից չկա որևէ հաշվետվություն, թե քանի թեստ ունենք, արդյոք իրապես այդքան թեստավորում արվում է, թե ոչ, որ թեստերով են արդյունքներն արձանագրվում ռապիդով, թե ՊՇՌ-ով: Այդ հաշվետվության առկայության պարագայում կարող էինք խոսել մեզ մոտ դեպքերը պակասում են կամ ինչ-որ պիկն անցել ենք, թե ոչ»,-ասաց Նունե Ներսիսյանը նկատելով, որ խնդիրը նաև թեստերի որակի մեջ է: Մասնագետի խոսքով ռապիդ թեստերն արդյունքները հակամարմիններով են ցույց տալիս և հաճախ սխալ պատասխաններ են լինում:
«Ասում են իբրև պիկից դուրս ենք եկել, բայց երբ նայում ենք Առողջապահության նախարարության կողմից հրապարակվող կորին, այն դեռ աճում է: Այդ դեպքում ինչպես հասկանանք ինչի մասին է խոսքը, քանի դեռ չունենանք հստակ պատասխան, թե քանի թեստ ունենք, որ թեստերով են հետազոտվում: Տարբեր մարզերից տվյալներ ունեմ, կոնկրետ Շիրակի մարզում թոքաբորբով հիվանդ մարդ կա, ով մի քանի օր է դիմում է հիվանդանոց, բայց ասել են տեղ չունեն: Երեկ մի կերպ ընդունվել է ինֆեկցիոն հիվանդանոց, այսօր նոր թեստավորվել է: Եթե նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, պատկերացնում եք շփվել է իր ընտանիքի անդամների հետ, այլ մարդկանց հետ»,-ասաց Նունե Ներսիսյանը:
Հասարակական կազմակերպության նախագահը նկատեց նույնիսկ այս պահի դրությամբ քաղաքում և առհասարակ ՀՀ տարածքում խստացումներ չի տեսնում. «Սուպերմարկետներ եմ մտնում, որտեղ տեսնում եմ ո'չ սոցիալական հեռավորություն է պահպանվում, ո'չ քաղաքի բարձրահարկ շենքերի մուտքերը, ճաղավանդակներն են ախտահանվում: Գործառույթները կիսատ են արվում»,-ընդգծեց Նունե Ներսիսյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և այդ պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ի:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ