ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկակի ստանդարտների դեպքում դատախազության բարի նախաձեռնությունը կլինի հերթական կոպտագույն խախտումը.Վարդևանյան 04/08/2020 15:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ դիմել է ԲԴԽ նախագահին և երկու անդամ՝ ՄԻՊ-ին: Նրա խոսքով՝ ՄԻՊ-ից ստացել է պատասխան, որի համաձայն ներկայացված խնդիրը՝ դատավորի բացակայությունը, մարդու իրավունքների խախտում է: Նրա խոսքով՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի անհապաղ:
«Երբ կալանավորման միջնորդություններ են ներկայացվում, շատ արագ են քննվում: Դուք տեսել եք կամ պատկերացնու՞մ եք կալանավորման միջնորդություն, որ ներկայացվի մարտի 16-ին և գտնվենք ապրիլի 8-ին, բայց այն քննված չլինի: Պատճառն էլ այն լինի, որ դատավորը մարտի 13-ից բացակայում է և չգիտեն, թե երբ է վերադառնալու: Պարզ է՝ նման դեպք դուք չեք էլ կարող պատկերացնել, որովհետև այդպես չի լինի: Այդ նույն տրամաբանությունը պետք է լինի անձնական երաշխավորության, գրավի պայմաններում, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը»,- նշեց Վարդևանյանը:
Նա նաև հիշեցրեց ԵԽ հանձնարարականը, որի համաձայն՝ խոցելի խմբերում գտնվող անձանց նկատմամբ հորդորում են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ:
«Կան դատավորներ, որոնք ոչ թե սպասել են փաստաբանի միջնորդությանը, այլ՝ սեփական նախաձեռնությամբ վերանայել են կալանքը, հիմքը դիտարկել են ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույց-սկզբունքները: Այս պայմաններում, երբ ունենք կորոնավիրուսային վարակ, երբ ունենք նման վտանգավոր իրավիճակ, ունենք «Վարդաշեն» ՔԿՀ ՔԿ ծառայողների վարակման դեպք՝ հաստատված»,- ասաց Վարդևանյանը՝հիշեցնելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչը՝ վերայանել կալանավորման ինստիտուտը խոցելի խմբում գտնվող անձանց նկատմամբ:
Վարդևանյանն ընդգծեց, որ Միյատովիչը հստակ նշել է, որ դա պետք է արվի առանց խտրականության: Անդրադառնալով՝ դատախազության նախաձեռնությանը, որի համաձայն կփոփոխվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները, Վարդևանյանն ասաց, որ պարտադիր կերպով դա պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին:
«Այս պայմաններում, եթե մենք կրկին ականատես լինենք երկակի ստանդարտներին, հավատացեք՝դատախազության բարի նախաձեռնությունը կլինի հերթական կոպտագույն խախտումը »,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ արդեն 8 օր է, ինչ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից հեռախոսազանգերին չեն պատասխանում, բացի այդ՝ Երևան քաղաքի դատարանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջինս զրուցել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ և չեն կարողանում ասել, թե երբ կվերադառնա:
«Ոչ թե, որովհետև մեզ չեն ուզում ասել, որովհետև իրենք էլ չգիտեն: Մի բան կարող եմ ասել, որ, եթե դատավորը նման կերպ է վերաբերվում իր վարույթում գտնվող քրեական գործին, երբ փաստացի ունի կալանավորված անձ, որի պատասխանատվությունը՝ բոլոր հնարավոր ռիսկերի կրում է դատավորը, սա դատավորի պատվից, կարգավիճակից չի բխում»,- ասաց Վարդևանյանը:
Անդրադառնալով հետագա քայլերի մասին՝ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նոր բողոք է ուղարկել ՄԻԵԴ, պարբերաբար տեղեկություն է փոխանցվում դատական գործընթացի ընթացքի և նախկին նախագահի իրավունքների պաշտպանության հետ կապված, իսկ փաստաբան Արամ Վարդևանյանը կապի մեջ է ՄԻՊ-ի հետ:
Վարդևանյանը հիշեցրեց, որ ավելի քան 5 ամիս է՝ չի դիտարկվել խափանման միջոցի փոփոխության հարցը՝ չնայած նրան, որ ինչպես եվրոպական, այնպես էլ՝ հայրենական օրենսդրությունը պահանջում են պարբերաբար դիտարկել այդ հարցը:
«Մարդու իրավունքների՝ մասշտաբային առումով աննախադեպ խախտում է տեղի ունենում: Թղթի վրա դատավոր կա, սակայն փաստացի չկա»,- ասաց Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ