ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրը միայն իր խնդիրը չէ .Ալումյան 04/08/2020 14:40 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կասկածահարույց են համարում այն իրողությունը, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դեռևս մարտի 13-ից անաշխատունակ վիճակում է եղել, բայց նրա աշխատակազմից ընդհուպ մարտի 16-ին հավաստիացրել են, որ մարտի 17-ի դատական նիստն անպայման տեղի է ունենալու: Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ մարտի 16-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու համար և մարտի 16-ին իրենց ևս չեն տեղեկացրել, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անաշխատունակ վիճակում է, իսկ մարտի 17-ին դատական նիստից առաջ տեղեկացնում են, որ դատավորն առողջական խնդիրների պատճառով չի կարող գալ դատական նիստին: Ալումյանը նշեց, որ այդ իրավիճակը տևում է մինչև այսօր:
Անդրադառնալով՝ կորոնավիրուսի համավարակի տարածմանը, Ալումյանը նկատեց, որ խոցելի խմբում են 60 տարեկանից բարձր ու առողջական այլ խնդիրներ ունեցող անձինք և մարտի 24-ին միջնորդություն են ներկայացրել՝ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ, ինչը նույնպես քննության չի առնվել:
Ալումյանը տեղեկացրեց, որ իրենց հարցին ի պատասխան, թե երբ կարող է լուծվել Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրները, ոչինչ չեն ասում:
«Հարցը ներկայացվում է այնպես, որ դա բացառապես Աննա Դանիբեկյանի անձնական խնդիրն է և ոչ ոք չի կարող այդ անձնական խնդրի վերաբերյալ բացատրություն պահանջել: Նրա առողջական խնդիրն այնպես չէ, որ միայն իր առողջական խնդիրն է: Օրինակ՝ եթե ասեն, որ վարչապետն արդեն երեք շաբաթ է, աշխատանքի չի գալիս, հասկանալի է, որ իշխանությունները պարտավոր են լինելու իր առողջական վիճակի վերաբերյալ ինչ-որ տվյալ հայտնել ժողովրդին:
Չեմ ասում՝ այսօրվա վարչապետը, հաջորդը կամ նախորդը: Տվյալ պահին տվյալ վարչապետի առողջական վիճակի հետ կապված խնդիրը միայն իր խնդիրը չէ:
Տվյալ պահին դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրը միայն իր խնդիրը չէ և մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչում է խնդիրը, եթե ոչ դետալացված, ապա գոնե այն ձևով, թե մոտավորապես երբ է սպասվում ապաքինումը՝ շաբաթների մասին է խոսքը, ամիսների, թե օրերի»,- ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հավաստացիացնում է, որ բացի Աննա Դանիբեկյանից ուրիշ ոչ ոք իրավասու չէ այս հարցը քննարկել:
«Դատարանի նախագահ է և երկար ժամանակ էլ դատավոր է աշխատել: Մեզ գրավոր պատասխանում է, որ միայն Աննա Դանիբեկյանն է իրավասու այդ հարցը լուծել: Դատարանի նախագահը տարօրինակ ձևով անտեղյակ է ԲԴԽ 2018թ հուլիսի 9-ի որոշումից, որտեղ ասված է, որ դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերին, երբ տվյալ դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքում միջնորդության քննարկման համար նախատեսված է սեղմ ժամկետ»,- ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ ըստ ԲԴԽ որոշման, երբ դատավորը չի կարող ներկայանալ աշխատանքի, հիշյալ միջնորդությունները ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև:
Ալումյանը նշեց, որ կա՛մ Երևանի դատարանի նախագահն անտեղյակ է, որ կա ԲԴԽ նման որոշում, կամ, իմանալով հանդերձ, միտումնավոր պայմաններ է ստեղծում, որ միջնորդության քննությունը ձգձգվի: Ալումյանի խոսքով՝ երկու վարկածների միջև առանձնապես տարբերություն չի տեսնում և մի դեպքում գործ ունենք անտեղյակ դատարանի նախագահի հետ, մյուս դեպքում՝ ուղղակի օրենքը խախտող դատարանի նախագահի հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից