ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին և համայնքի ղեկավարին 04/07/2020 17:17 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի դատախազությունում կատարված՝ քրեական գործի նախաքննության օրինականության ստուգմամբ պարզվել է, որ Ալավերդի համայնքին պատկանող՝ Կախոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Այս մասին հայտնում ն ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերին «Հետք» էլեկտրոնային թերթի թղթակիցը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանդիսացել է Ալավերդի քաղաքի սեփականությունը, որը, կատարված կեղծիքների արդյունքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի սեփականությանը:
Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1997թ. մարտի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 51 որոշմամբ Կախոյան փողոցում գտնվող կահույքի նախկին թիվ 18 խանութի շենքը, որը վերածվել էր ցուցասրահի, սեփականության իրավունքով հանձնվել է Ալավերդի քաղաքային համայնքին:
Մինչ այդ՝ 1996թ. դեկտեմբերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձոր քաղաքի ժողդատարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41.392.000 ՀՀ դրամ գումար պարտքը չմարելու համար Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թվականի հունիսի 19-ին Վանաձորի քաղաքի ժողդատարանի որոշմամբ Ալավերդու Քաղառը ճանաչվել է սնանկ:
1997թ. օգոստոսի 08-ին դատարանի կողմից որոշում է կայացվել Ալավերդու Քաղառի գույքն ուղղակի գործարքով և աճուրդով վաճառելու մասին:
1997թ. օգոստոսի 11-ին սնանկության կառավաիրչը դատարանին տրամադրել է Ալավերդու Քաղառի լուծարանային հանձնաժողովի կողմից վաճառվող օբյեկտների ցանկի և վաճառքի նախնական գների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց թվում՝ նաև պատկերասրահի տարածքը, որի նախնական գին է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. ապրիլի 23-ի որոշմամբ Կախոյան 7 հասցեում գտնվող թիվ 18 խանութը, ի թիվս այլ օբյեկկտների, պարտքի դիմաց հանձնվել է «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղին:
Մինչդեռ Ալավերդի համայնքի 2 ղեկավարները ոչ 1997թ. և ոչ էլ 1999թ. որևէ առարկություն չեն ներկայացրել պատկերասրահի տարածքի վաճառքի օրինականության վերաբերյալ՝ այն դեպքում երբ ՀՀ կառավարության 1վերոնշյալ որոշմամբ այդ հասեցում գտնվող թիվ 18 խանութի բաղկացուցիչ մաս կազմող «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանձնված է եղել Ալավերդի քաղաքի սեփականությանը:
Այսինքն, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 1997 և 1999 թվականներին Ալավերդի քաղաքի նախկին 2 քաղաքապետերը Վ. Լալայանը և Կ. Եսայանը, պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները և հետևողական չեն եղել, որպեսզի համայնքի սեփականությանը հանձնված գույքը չներառվի ու չօտարվի այլ կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքերի հետ միասին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջիններս դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմին՝ ընդունելով, որ այդ հարցում աշխատանքի կատարման նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք՝ և խնդրելով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Այսինքն քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետևաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումներ:
Սակայն նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության հետևանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է հասցեագրել ՀՀ Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին և Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին: Մարզի դատախազը բարձրացրել է տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու հարցը:
Միաժամանակ միջնոդրագրով դրվել է Ալավերդի քաղաքի Թումանյան 44 և 44/1 հասցեներում /նախկինում Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի 7 հասցեում/ գտնվող պատկերասրահի շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ նկատի ունենալով, որ օրենսդրությամբ այդ գործառույթը վերջիններիս իրավասության շրջանակներում է, և նրանք են հանդիսանում պատշաճ հայցվոր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը