Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՔԿՀ-ներում COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ. Պարզաբանում է ՀՀ արդարադաության նախարարությունը 04/07/2020   14:05  |  Կորոնավիրուս

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2020 թվականի մարտի 31-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ պարզելու համար, թե ԿՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում կանխարգելիչ ինչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում։

Այցի ընթացքում դիտորդները ՔԿՀ վարչակազմից տեղեկացել են, որ մինչ հիմնարկ մուտք գործելը բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են։ Առավոտյան աշխատակիցների անվանականչն իրականացվում է հիմնարկի վարչական շենքի հարակից տարածքում, աշխատակիցների միջև պահպանվում է սոցիալական հեռավորությունը՝ միմյանցից կանգնում են մեկ և կես մետր հառավորությամբ:

Հիմնարկի պետը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից առկա է բանավոր ցուցում, ըստ որի՝ հիմնարկ մտնելիս բոլոր աշխատակիցների ջերմությունը պետք է չափել, ախտահանել, նրանք պետք է կրեն դիմակ ու ձեռնոց, որից հետո նոր անցնեն աշխատանքի։

Դիտորդները տեղեկացել են նաև, որ արձանագրվել են դեպքեր, երբ առավոտյան ջերմաչափման ժամանակ աշխատակիցներից ոմանք ունեցել են ջերմություն: Նման դեպքում նրանք հետ են ուղարկվել: Անհրաժեշտության դեպքում ջերմություն ունեցող աշխատակիցները դիմում են իրենց համայնքային պոլիկլինիկա: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նրանք թեստավորվել են, սակայն արդյունքները բացասական են եղել, իսկ ջերմությունը պարզապես մրսածության հետևանք է եղել:

Ինչպես պարզ է դարձել այցից, աշխատակիցների կամ ազատությունից զրկված անձանց հետ իրազեկման աշխատանքներ իրականացվել է միայն Միջազգային Կարմիր խաչի կողմից, որի ներկայացուցիչները երկու անգամ հանդիպել են աշխատակիցների հետ, իրազեկել ԿՈՎԻԴ-19 համավարակի մասին և աշխատակիցներին տրամադրել հեղուկ օճառներ։

Ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչների հետ: Դիտորդների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էլեկտրական ջերմաչափը բժիշկները ձեռք են բերել իրենց անձնական միջոցներով, յուրաքանչյուր բուժաշխատող իր միջոցներով է ձեռք բերում դիմակ կամ ձեռնոց, ընդ որում՝ ոչ բժշկական, այլ սովորական դիմակներ։

Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ հիմնարկի աշխատակիցներին, ոչ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմին չեն տրամադրվել անհատական անվտանգության ապահովման միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ կամ ախտահանիչ նյութեր ու բժշկական արտահագուստ։ Նախարարության կողմից տրամադրվել է միայն քլոր, որով ամեն օր ախտահանում են ողջ հիմնարկի տարածքը, սակայն խցերի ներսը չի ախտահանվում։ Հիմնարկը չունի նաև առաջնային հետազոտության սարքավորումներ՝ ռենտգեն և ֆլյուրագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքեր, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը և կախվածության մեջ է դնում քաղաքացիական հիվանդանոցներից՝ բարձրացնելով հիվանդություն ձեռք բերելու ռիսկայնությունը:

Խումբը պարզել է նաև, որ ազատազրկված անձինք ապահովված չեն ախտահանիչ նյութերով կամ պարագաներով։ Զբոսանքից վերադառնալուց, փաստաբանի, քննիչի, դատախազի, ուղեկցողի հետ հանդիպելուց հետո կամ այլ դեպքերում նրանք չունեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ:

Այցի արդյունքում արձանագրված տեղեկությունները խիստ մտահոգիչ են Խմբի համար, ինչի հիման վրա հրատապ հաշվետվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ՝

Բոլոր հիմնարկները պետության միջոցների հաշվին ապահովել էլեկտրական ջերմաչափերով։

Բոլոր հիմնարկների աշխատակիցներին ապահովել անհատական ախտահանիչ նյութերով և պարագաներով (բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, սպիրտ և այլն)։

·         ՔԿՀ տարածքները ապահովել ախտահանիչ նյութերով։

·         Իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել աշխատողների և ազատազրկված անձանց հետ՝ պահպանելով անվտանգության կանոնները։

·         Քանի որ տեսակցությունները ժամանակավորապես դադարեցված են, ազատազրկված անձանց՝ մինչև արտակարգ դրության ավարտը տրամադրել անվճար քարտեր՝ հեռախոսակապից օգտվելու և առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։

·         Ազատազրկված անձանց ըստ անհրաժեշտության ապահովել ախտահանիչ նյութերով և պարագաներով:

·         Ապահովել առաջնային հետազոտության սարքավորումներով՝ ռենտգեն սարքով և ֆլյուրագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքով՝ հնարավորինս կրճատելով քաղաքացիական հիվանդանոցներում նման զննությունների իրականացումը։

·         «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ապահովել բժշկական դիմակներով, ձեռնոցներով, բժշկական արտահագուստով, ախտահանիչ նյութերով։

Ի պատասխան Խմբի 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ 20-18 հրատապ հաշվետվության՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ ազատազրկված անձանց մոտ և առհասարակ քրեակատարողական հիմնարկներում COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

Այսպես, դեռևս ՊՈԱԿ-ի տնօրենի 2020 թվականի հունվարի 10-ի թիվ 3-Լ հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգվել է սահմանափակել կալանավորված անձանց և դատապարտյալների շփումը ակնհայտ հիվանդ այցելուների հետ, ինչպես նաև խստացնել հսկողությունը սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման նկատմամբ: Հանձնարարվել է նաև իրականացնել վիրուսային վարակների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:

ՊՈԱԿ-ի դեղորայքային ապահովման պատասխանատուին հանձնարարվել է ստորաբաժանումները ապահովել անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, դեղերով և այլ պարագաներով:

2020 թվականի մարտի 13-ին ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է առավելագույնս սահմանափակել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հիվանդների տեղափոխումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն իրականացնելով միայն անհետաձգելի սուր պաթոլոգիաների և հիվանդի կյանքին սպառնացող վտանգի դեպքերում:

ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը դադարեցվել է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բժշկական կաբինետների գործունեությունը, ինչի արդյունքում մատուցվում է միայն անհետաձգելի ստոմատոլոգիական բուժօգնություն:

Ի թիվս այլնի, հարկ է նշել, որ հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ:

Բացի այդ, նախատեսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։

Արդարադատության նախարարությունից հայտնել են նաև, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկ են և կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 150 մահճակալ:

Միևնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային վարակի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Բացի այդ, երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դառնալով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):

Աշխատակիցների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով.

1)      Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու և այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ,

2)      Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ իրականացված բանակցությունների հիման վրա մշակվել են իրազեկման թերթիկներ (այս պահին հայերեն 2550 օրինակներն են, 60 ազդագիր, շուտով կտպագրվեն նաև պարսկերեն, ռուսերեն, իսպաներեն և անգլերեն տարբերակները),

3)      ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով վերապատրաստելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի դեկտեմբեր ամսից առ այսօր ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում վիրուսային վարակների կանխարգելման նպատակով տարբեր կազմակերպություններից ձեռք է բերել և ստացել՝

1)      10.12.2019թ. Ձեռնոցներ վիրաբուժական՝ 2159 հատ,

2)      11.12.2019թ. Աբակտերիլ՝ 2100 հաբ,

3)      18.12.2019թ. Ջերմաչափ սնդիկային՝ 180 հատ,

4)      27.12.2019թ. Բժշկական հագուստ՝ 100 հատ,

5)      24.12.2019թ. Ձեռնոցներ՝ 400 տուփ (40000 հատ),

6)      24.12.2019թ. Լեյկոսեպտ 1 լ՝ 9 հատ,

7)      24.12.2019թ. Էթանոլ 1 լ` 103 հատ,

8)      24.12.2019թ. Դիմակներ բժշկ` 5000 հատ,

9)      24.12.2019թ. Դիասպրեյ 750 մլ` 6 հատ,

10)  24.12.2019թ. Լիզոֆորմին 1 լ` 60 հատ,

11)  11.03.2020թ. Հեղուկ օճառ 1լ՝ 170 հատ (ԿԽՄԿ օգնություն),

12)  11.03.2020թ. Օճառ՝ 5000 հատ (ԿԽՄԿ օգնություն),

13)  11.03.2020թ. Ախտահանիչ հեղուկ՝ 23 լ (ԿԽՄԿ օգնություն),

14)  11.03.2020թ. Ձեռնոցներ զննման՝ 7200 հատ (ԿԽՄԿ օգնություն),

15)  11.03.2020թ. Ջերմաչափ ԱԳՎ էլեկտրոնային՝ 4 հատ (ԿԽՄԿ օգնություն),

16)  11.03.2020թ. Ալկոհոլի բարձիկներ՝ 4000 հատ (ԿԽՄԿ օգնություն),

17)  11.03.2020թ.- Աբակտերիլ լ-թ -1լ՝ 4 հատ,

18)  19.03.2020թ.- Լեյկոսեպտ 5 լ՝ 18 հատ,

19)  19.03.2020թ.- Հեղուկ օճառի դիսպենսեր՝ 15 հատ,

20)  19.03.2020թ.- Աբակտերիլ հաբ.300՝ 14 տուփ,

21)  23.03.2020թ.- Ջերմաչափ էլ. Սիթիզեն՝ 14 հատ:

Այս համատեքստում ՀՀ արդարադատության նախարարությունից ներկայացրել են միայն ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղակայված ստորաբաժանմանը տրամադրված բժշկական պարագաների ցուցակը.

1)      24.12.2019թ. Լեյկոսեպտ 1 լ՝ 1 հատ,

2)      24.12.2019թ. Լիզոֆորմին 1 լ՝ 1 հատ,

3)      20.01.2020թ. Ձեռնոցներ վիրաբուժական՝ 70 հատ,

4)      20.01.2020թ. Ջերմաչափ սնդիկային՝ 15 հատ,

5)      24.01.2020թ. Դիասպրեյ 750 մլ՝ 1 հատ,

6)      11.03.2020թ. Ձեռնոցներ զննման՝ 1500 հատ (ԿԽՄԿ օգնություն),

7)      11.03.2020թ. Ախտահանիչ հեղուկ՝ 5 լ (ԿԽՄԿ օգնություն),

8)      11.03.2020թ. Հեղուկ օճառ 1լ՝ 60 հատ (ԿԽՄԿ օգնություն),

9)      11.03.2020թ. Օճառ՝ 1600 հատ (ԿԽՄԿ օգնություն),

10)  11.03.2020թ. Աբակտերիլ՝ 30 հաբ,

11)  18.03.2020թ. Բժշկական սպիրտ՝ 2 լիտր,

12)  19.03.2020թ. Լեյկոսեպտ 5 լ՝ 1 հատ,

13)  19.03.2020թ. Հեղուկ օճառի դիսպենսեր՝ 1 հատ,

14)  26.03.2020թ. Ջերմաչափ էլ. Սիթիզեն՝ 1 հատ,

15)  26.03.2020թ. Աբակտերիլ հաբ. 300՝ 1 տուփ,

16)  26.03.2020թ. Բժշկական սպիրտ՝ 2 լիտր,

17)  Պարբերաբար տրամադրվել են ձեռնոցներ՝ 18 տուփ և բժշկական եռաշերտ դիմակ՝ 550 հատ։

Խումբը գտնում է, որ տվյալ իրավիճակում քրեակատարողական հիմնարկներում համավարակի կանխման դեմ ուղղված միջոցառումներն անբավարար են։ Նման միջոցառումները պետք է կրեն առավել լայնամասշտաբ և շարունակական բնույթ:

 

Առաջիկայում առանձին քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկումներ իրականացնելու ընթացքում Խումբը կուսումնասիրի վերը թվարկված նյութերի և պարագաների տրամադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները և դեռևս առկա խնդիրները։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

Հղում՝ http://pmg.am/hy/news/successful-cases/covid-20

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:38 24/03/2020  |  ԿորոնավիրուսԱրդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործի մինչև մարտի 31-ը
18:28 13/03/2020  |  ԼՐԱՀՈՍԲարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման. Արդարադատության նախարարություն
14:36 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը կադրային բանկ է ստեղծում քրեակատարողական ծառայությունը նոր կադրերով համալրելու նպատակով
11:33 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍՕրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը
16:43 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը
10:58 25/02/2020Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը
12:39 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն՝ ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում ՀԿ ներկայացուցիչների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ
10:06 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ
14:40 28/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունից վստահեցնում են՝ Վենետիկի հանձնաժողովից ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական նամակ չեն ստացել
13:19 28/12/2019  |  ՄեկնաբանությունՏղերքն այնքնան մանկամիտ են և հաբրգած միաժամանակ, որ չեն հասկանում՝ շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտատարարի իր կարծիքը. Աշոտյան

Արխիվ

[]