ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ ինժեներները ստեղծել են թոքերի արհեստական շնչառության սարք 04/07/2020 20:30 | Կորոնավիրուս
Մասնագիտությամբ ինժեներ, ռադիոտեխնիկ Արթուր Շահինյանն այս օրերին իր մի քանի ընկերների հետ ստեղծել է թոքերի արհեստական շնչառության սարք: Այն, իհարկե, բազմաֆունկցիոնալ չէ, սակայն կատարում է հիմնական և առաջին անհրաժեշտության գործառույթը, այն է օդի մատակարարում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Շահինյանը պատմեց գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Առողջապահության նախարարությունից հորդորել էին հնարավորության դեպքում վերանորոգել անսարք սարքավորումները և ստեղծել թոքերի արհեստական շնչառության սարք:
Ինժեներների պատրաստած սարքի այս նմուշն աշխատում է, կարող է կատարել իր գործառույթը, սակայն ստեղծվել է տնային պայմաններում. «Դետալները 3D պրինտերով ենք տպել: Քանի որ տնտեսական, շինանյութի խանութները չեն աշխատում, դետալների մեծ մասն այստեղից այնտեղից ենք ձեռք բերել: Ում նկուղում կամ ավտոտնակում ինչ կա, բերել ենք և պատրաստել սարքը»,-ասաց Արթուր Շահինյանը:
Հիվանդանոցում առկա սարքերը բազմաֆունկիցոնալ են: Օդ տալու հիմնական ֆունկցիայից բացի նաև ստուգում են, դիագնոստիկա անում, սրտի ռիթմը ստուգում, իսկ այս սարքն առաջին անհրաժեշտության գործողությունն է կատարում. «Ընդամենը օդ է տալիս չափաքանակով: Այսինքն կարգավորում ես օդի չափաքանակը, ինտենսիվությունը և ինքն այդ չափաքանակով ու ինտենսիվությամբ օդ է մատակարարում: Մնացած ֆունկիցաները, իհարկե, կարող են լինել կամ չլինել, սակայն մարդու կյանքն ապահովելու հիմնական գործառույթն օդի մատակարարումն է»,-նշեց Արթուր Շահինյանը:
Արդեն իսկ դիմել են Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, սպասում են պատասխանի: Ինժեներն ընդգծեց շահույթ չեն հետապնդում, անգամ կարող են գծագրերով կիսվել ցանկացողների և այլ մասնագետների հետ. «Եթե առաջարկ լինի, մեծ հաճույքով կհամագործակցենք: Հետաքրքրվել եմ Հայաստանում դրա պահանջարկը չունենք, որովհետև 500-ից ավել գործող սարք կա, իսկ հիվանդներից քչեն են այս պահին դրանց միացված: Վատագույն սցենարի համար են դիտարկում, որպեսզի պահուստային սարքեր ունենանք»,-ասաց Արթուր Շահինյանը:
Անդրադառնալով ֆինանսական հատվածին, ապա Արթուր Շահինյանը նշեց, որ եթե սարքն ապահովված լինի միայն առաջին անհրաժեշտության ֆունկցիայով, ապա կարժենա 3000-4000 դոլարի սահմաններում, մինչդեռ սարքի շուկայական գինն ինժեների խոսքով 20 հազարից 30 հազար դոլարի սահմաններում է տատանվում:
Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ