ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային փոխադրող ստեղծելու համար մերժեցին օդի տուրքը հանել, մինչդեռ Ryanair-ի համար հանեցին. Փորձագետ 04/07/2020 12:48 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարին EASA-ի կողմից իրականացված աուդիտը վերաբերում է կոնկրետ Քաղաքացիական ավիացիային, ավիաընկերությունները կապ չունեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ ավիաընկերությունների աուդիտը նույնպես իրականացնում է EASA-ն, բայց այժմ դա բացարձակապես կապ չունի, քանի որ խոսքը գնում է վարչության աուդիտի մասին. ««Տարոն Ավիա»-ն իսկապես չափն անցել էր, բայց դա ոչ թե պետք է եվրոպական կառույցների աուդիտի պատճառով հայտնաբերվեին, այլ հենց ՔԱԿ նախագահին նախաձեռնությամբ, քանի որ կոմիտեի նախագահի խնդիրը թռիչքային անվտանգությանը հետևելն է»,-ասաց Նավիկ Խաչատրյանը:
EASA-ի զեկույցն ավիացիոն փորձագետին չեն փոխանցել նշելով, որ իրավունք չունեն, քանի որ կա անվտանգության խնդիր: Այնուամենայնիվ մասնագետը պնդում է անվտանգության աուդիտը շատ բարդ է, խիստ են հետևում, կան խիստ ստանդարտներ: Դիտարկմանը արդյոք հնարավոր է այդ աուդիտի արդյունքը որևէ ազդեցություն ունենա ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքման վրա, Նավիկ Խաչատրյանը նկատեց այն միանշանակ ազդեցություն կունենա, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի համար բոլոր դռները փակվում են. «Սա ընդամենը զեկույց է: Ենթադրաբար վատ զեկույց է, ենթադրաբար շատ խախտումներ են հայտնաբերվել աուդիտի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ վերջ: Կարող են խորհրդակցել փորձառու մասնագետների հետ, հայտնաբերել խնդիրները: Խնդրի լուծումը կարելի է գտնել, պարզապես պետք է հասկանալ, թե ինչ են գրել»,-ասաց Նավիկ Խաչատրյանը կանխատեսելով, որ վատ արդյունքի դեպքում պարզապես Հայաստանում ոչ մի ավիաընկերություն չի գրանցվի, իսկ վատագույն սցենարի պարագայում հնարավոր է նաև չթողնեն դրսի ավիաընկերություններին Հայաստան իջնել. «Նրանց էլ պետք է վերահսկողություն սահմանել և եթե ի զորում չեն ապահովել թռիչքային անվտանգությունը, ուրեմն հնարավոր է արգելվի: Իհարկե դա ենթադրություն է»,-նշեց փորձագետը:
Վերջինսիս կարծիքով խնդիր է նաև ազգային փոխադրողի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էլ արդեն չորս օր շարունակ Մոսկվայի օդանավակայանում սպասող հայերն են, որոնք չեն կարողանում Հայաստան վերադառնալ, սակայն ազգային փոխադրող ունենալու դեպքում, փորձագետի կարծիքով, հարցն արագ կլուծվեր. «Մեր նախաձեռնողների թիմը ցանկանում էր ազգային փոխադրող ստեղծել, սակայն նախորդ տարի փետրվարի 19-ին մեզ մերժեցին, այն էլ բանավոր կերպով: Արդեն վեց տարի է ազգային փոխադրող չունենք, և երբ հեղափոխությունը եղավ, ուրախացանք մտածելով, որ կստեղծվի նաև ազգային փոխադրող: Պետությունից գումար չէինք ուզում, ընդամենը պետական աջակցություն էր պետք: Պետությանը 20 տոկոս բաժնեմաս էինք տալու, որպեսզի վերահսկի, ուղղություն տա, որ նման դեպքերում գնա ու իր քաղաքացիներին բերի: Մեր ծրագրում առաջին կետը գրված էր օդի տուրքը հանել, բայց մերժեցին ասելով, որ չի լինի: Մեզ մերժելուց ընդամենը 6 ամիս հետո Ryanair-ի համար Տաթևիկ Ռևազյանն ԱԺ գնաց, բոլոր հարցերին պատասխանեց, որպեսզի օդի տուրքը հանեն»,-ընդգծեց Նավիկ Խաչատրյանը հավելելով, որ ազգային փոխադրող ստեղծելու նախագիծը մերժում են, սակայն ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր հարցազրույցներում միշտ հորդորում է բերել լավ նախագիծ և ինքն այն կհաստատի:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից