Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

ՊՎԾ-ն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը 04/06/2020   12:36  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել  է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։ Այս մասին հայտնում են պետական վերահսկողական ծառայությունից։

Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են  2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման,  հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։ 

Հարկ է նշել, որ շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ:

Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են  պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի այդ՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից:

Արձանագրվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր:

Իրականացված ուսումնասիրությունն ըստ ոլորտների, ամփոփ արդյունքներով, ունեցել է հետևյալ պատկերը՝

ՀՀ ոստիկանության կողմից, առանց օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի պահպանման, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքում իրեն ամրակցված թվով երկու անշարժ գույքի առուվաճառք և շինարարական կապալ նախատեսող որոշման նախագիծ, որը հաստատվել է՝ չպահպանելով օրենսդրական նորմերով սահմանված մի շարք ընթացակարգեր:

Ղեկավար կազմի բանավոր բանակցությունների արդյունքում ՀՀ ոստիկանությանն ամրակցված երկու անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով, ընդհանուր շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամով, օտարվել է «X» ՍՊԸ-ին՝  չպահպանելով անշարժ գույքերի արժեքների գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները:

Միաժամանակ, ՍՊԸ-ի հետ կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, համաձայն որի կապալառուն պարտավորվել է ՀՀ ոստիկանության համար Դավթաշեն վարչական շրջանում կառուցել ԱՎՎ նոր վարչական շենք, ինչպես նաև վերանորոգել ամրակցված ևս երկու շենքեր։

Հավելենք, որ համաձայն կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի՝ գնորդի կողմից անշարժ գույքի արժեքի վճարման ժամկետի խախտման համար ՀՀ ոտիկանությունն, ի օգուտ պետական շահի, իրավունք ուներ գանձելու  շուրջ 107 մլն  ՀՀ դրամի չափով տույժ, որը չի իրականացվել:

Վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են առանց մի շարք օրենսդրական նորմերի պահպանման: Ավելին, շինարարության ընթացքում փաստացի տեխնիկական հսկողություն երբևէ չի իրականացվել, այն կրել է ձևական բնույթ, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ստորագրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ նպատակ հետապնդելով օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեից պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը ստանալը:

Հիշյալ նորմերի չպահպանման և օրենքով սահմանված փորձաքննություններ չիրականացնելու հետևանքով ՍՊԸ-ի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցված շենքում հայտնաբերվել են կոնստրուկտիվ համակարգերի վնասվածքներ, որոնք հանգեցրել է շենքի անհամաչափ նստեցման:

 Համաձայն հետշինարարական մի շարք փորձաքննությունների արդյունքների՝ շենքի դեֆորմացիաները դեռևս շարունակվում են, ինչը կասկածի տակ է դնում շենքի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված շուրջ 960 մլն ՀՀ դրամի չափով կատարված ծախսի արդյունավետության հարցը:

Տվյալ շինարարության ընթացքում հաստատված նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հաշվարկված է եղել օրենսդրությամբ սահմանաված չափորոշիչների համեմատ շուրջ 87 մլն ՀՀ դրամով ավել: Վարչական շենքում իրականացված տեսանելի որոշ աշխատանքների հսկիչ ընտրանքային չափագրման արդյունքում չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 13 մլն ՀՀ դրամ, որոնք սակայն ընդունվել և վճարվել են ՀՀ ոստիկանության կողմից։

Միևնույն ՍՊԸ-ի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Գյումրիի ոստիկանության բաժնի Մուշ բաժանմունքի շինարարական աշխատանքների կատարողական ակտում ներառված աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգված աշխատանքների գները գերազանցել են դարձյալ ընթացքում հաստատված նախահաշվային գներին՝ շուրջ 25 մլն ՀՀ դրամով, իսկ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի նոր վարչական շենքի շինարարության ընթացքում տվյալ ՍՊԸ-ի և մեկ այլ ՍՊԸ-ի կողմից կազմված կատարողական ակտերում ներառված միևնույն աշխատանքների դիմաց կատարվել է կրկնակի վճարում՝ շուրջ 6 մլն ՀՀ դրամի չափով։

Շիրակի ՄՎ Գյումրիի բաժնի Կումայրի բաժանմունքի նոր վարչական շենքի կառուցման նպատակով 2015-2018 թվականների ընթացքում, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, «Z» ՍՊԸ-ի հետ ոչ մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում կնքվել են շինարարական կապալի երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Մասնավորապես, առանց օրենսդրական բավարար հիմքերի առկայության՝ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել վերոնշյալ շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար մեկ անձից գնում կատարելու առաջարկ:

Պարզվել է, որ թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ «Z» ՍՊԸ-ի կողմից թույլ են տրվել գնման գործընթացների մի շարք օրենսդրական խախտումներ, առանց որոնց ՍՊԸ-ն չէր կարող հանդիսանալ որպես ընտրված մասնակից: ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս օրենսդրությամբ սահմանված կարգով չհաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և քաղաքաշինական բնագավառի մի շարք այլ օրենսդրական նորմերի պահպանման, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ տվյալ աշխատանքները պետք է իրականացվի «Z» ՍՊԸ-ի կողմից:

Շինարարական աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ նախահաշվով ավել է հաշվարկվել շուրջ 220 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, շինարարության ընթացքում կազմված և ընդունված կատարողական, ինչպես նաև համադրման ակտերում ներկայացված աշխատանքները, մի շարք դեպքերում չեն համապատասխանում փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, օգտագործված նյութերի տեսակներին և քանակներին: Փաստացի կատարված որոշ աշխատանքների ընտրանքային չափագրումների արդյունքում արձանագրվել են շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով չիրականացված ծախսեր և շուրջ 51 մլն ՀՀ դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծից չբխող և չհիմնավորված ծախսեր։

ՀՀ ոստիկանության կողմից, առավելապես ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կազմակերպելու արդյունքում, այդ թվում՝ մեկ անձից գնման ընթացակարգերի միջոցով, մի շարք կապալի պայմանագրեր են կնքվել նաև երեք այլ ՍՊԸ-ների հետ։ Այս դեպքերում ևս, առանց բավարար հիմքերի առկայության ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել համապատասխան որոշումների նախագծեր:

ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հիմնանորոգման նպատակով ՀՀ ոտիկանության և վերոնշյալ երեք ՍՊԸ-ներից մեկի հետ կնքվել են թվով 2 կապալի պայմանագրեր՝ շուրջ 778 մլն ՀՀ դրամ արժեքով։ Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշիվների կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կնքված պայմանագրային արժեքները ընդհանուր առմամբ 98 մլն ՀՀ դրամով գերազանցել է ճշտված նախահաշվային արժեքը։

Ուսումնասիրության են ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության ու մեկ այլ ՍՊԸ-ի միջև 2014-2018 թվականների ընթացքում կնքված թվով 17 պայմանագրեր՝ տարբեր չափաբաժիններով և տարբեր նախահաշիվներով՝ շուրջ 530 մլն ՀՀ դրամ արժողությամբ։ Ընտրանքային կարգով իրականացվել է մի շարք պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ևս արձանագրվել է, որ տարբեր պայմանագրերով նախատեսված նախահաշիվներն ընդհանուր առմամբ ավել են հաշվարկվել շուրջ 80 մլն ՀՀ դրամի չափով։

Հարկ է նկատել նաև, որ Դավթաշենի ոստիկանական բաժանմունքի նոր վարչական շենքի վերակառուցման աշխատանքների համար մեկ այլ ՍՊԸ-ի հետ կնքվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի պայմանագիր, որը գերազանցել է աշխատանքների ճշտված նախահաշվային արժեքը շուրջ 28 մլն ՀՀ դրամով։

ՀՀ ոստիկանության ծառայողի հանդերձանքի ձեռքբերման նպատակով 2014-2019 թվականների ընթացքում, մի շարք դեպքերում խախտվելով պետական գնումները կանոնակարգող օրենսդրական նորմերը, հիմնականում ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կիրառելու արդյունքում համապատասխան պայմանագրեր են կնքվել թվով չորս ՍՊԸ-ների հետ՝ ի թիվս այլ մատակարարների։

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նոր համազգեստին անցումը անարդյունավետ կազմակերպելու հետևանքով, գոյացել է հին նմուշի մնացորդ հանդերձանք և տեղի է ունեցել պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարում, ըստ էության, այդ մասով առաջացնելով պետությանը նյութական վնաս հասցնելու ռիսկ։ Պարզվել է նաև, որ նոր համազգեստի պատրաստման նախահաշիվները հիմնականում կազմվել են մատակարար կազմակերպությունների կողմից՝ ներկայացնելով միավորի չհիմնավորված բարձր արժեք։

2014-2016 թվականների ընթացքում հանդերձանք ձեռք բերելու նպատակով, առանց օրենսդրությամբ սահմանված հիմքերի բավարար առկայության, ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել, ըստ էության, ոչ մրցակցային գնման ընթացակարգով պետական գնումներ կատարելու նախագծեր, որոնք ևս  հաստատվել են գործադիրի կողմից։ 2017-2018 թվականներին հանդերձանքի ձեռքբերման նպատակով  գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցային ընթացակարգերով, սակայն գրեթե առանց փաստացի մրցակցության։

Նման հանգամանքների շարունակական բնույթ կրելը, ինչպես նաև ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված այլ տվյլաները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ այդ իրավիճակը ուղղորդված ձևով կարգավորվել է պատվիրատուի կողմից և չափաբաժինները քողարկված ձևով բաշխվել են նախընտրելի մատակարարների միջև, ինչի արդյունքում փաստացի մրցակցություն տեղի չի ունեցել և հանգեցրել է հանդերձանքի՝ բարձր գներով պայմանագրեր կնքելուն։

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված հանդերձանքի գնման գործընթացներն իրականացվել են մրցակցային ընթացակարգերով՝ ըստ էության, առաջին անգամ ապահովելով իրական մրցակցություն մասնակիցների միջև, ինչի հետևանքով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով տարբեր ապրանքատեսակների միավորի արժեքները կտրուկ նվազել են, ընդհուպ որոշ ապրանքատեսակների մասով՝ մինչև 50 տոկոս։

Համադրելով 2019 թվականի ընթացքում մրցկացության հիման վրա ձևավորված հանդերձանքի միավորի գները 2014-2018 թվականների ընթացքում ոչ մրցակցային ընթացակարգերում կնքված պայմանագրերով սահմանված հանդերձանքի չհիմնավորված բարձր միավորի գների հետ՝ առաջացել է պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման ռիսկ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է նյութական հնարավոր վնաս, որի ընդհանուր միջինացված ցուցանիշը կազմում է շուրջ 470 մլն ՀՀ դրամ:

ՀՀ ոստիկանության պահեստում առկա հանդերձանքից ընտրանքային կարգով վերցվել են տարբեր տարեթվերին մատակարաված հանդերձանքի տարբեր փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվել են նյութագիտական և ապրանքագիտական փորձաքննության, իսկ թվով հինգ հանդերձանքի մասով իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն։ Արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքատեսակները թե՛ իրենց բաղադրության, թե՛ արտաքին տեսքի բնութագրիչների մի շարք էական շեղումներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչներին։ Վերոնշյալ հինգ ապրանքատեսակների մասով կատարվել է անարդյունավետ ծախս՝ առաջացնելով պետության օրինական շահերին ավելի քան 265 մլն ՀՀ դրամի չափով նյութական վնաս հասցնելու ռիսկ։

2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերում, ընդ որում՝ առանց ապրանքի միավորի գնագոյացման հիմքի։ Պարզվել է նաև, որ անհատական պատվերների անվան ներքո հիմնականում ձեռք է բերվել մեծ խմբաքնակներով հանդերձանք։ Հատկանշական է, որ անհատական պատվերների միջոցով հանդերձանքի ձեռքբերումը մշտապես պատվիրվել է բացառապես մեկ ընկերության։

Ուսումնասիրության ընթացքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից տրված գրության հիման վրա պարզվել է, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով վարչական վարույթի ընթացքում վերադասության կարգով գանգատարկված և կարճված գործերի և բեկանված որոշումների մասով տեղեկատվություն կարող է ներկայացվել միայն 2018 թվականից՝ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի ներդրումից հետո:

Ուսումնասիրության ենթակա փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել:

Հարկ է նշել, որ արձանագրված վարույթներով գանգատարկված և կարճված գործերի ու բեկանված որոշումների առանձնացված հաշվառում չի իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել վերահսկողության պատշաճ մակարդակ:

Ընդհանուր առմամբ, ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված գործերով 2014-2019թթ. գանգատարկվել է 8529 վարչական ակտ, կարճվել և բեկանվել է  909 ակտ: Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով 2018-2019թթ. ստացվել է  13985 գանգատարկման դիմում (մեկ դիմումով բողոքարկվել է մեկ և ավելի ակտեր), կարճվել և բեկանվել է 11738 ակտ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանության զորքերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ 2007-2011թթ. ընթացքում  զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ՀՀ ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ: Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը: Նշված աշխատակիցները ստացել են աշխատավարձ՝ չիրականացնելով համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր։ Բացի այդ՝ խախտումներ են արձանագրվել ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կազմակերպված մի շարք գնման գործընթացներում։

 

Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:35 30/03/2020  |  Քրեական խրոնիկոնՊՎԾ-ն մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում
11:13 13/03/2020  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն մրցույթներ է հայտարարում, այդ թվում գլխավոր հաշվապահի
11:14 11/03/2020  |  Քրեական խրոնիկոնՊՎԾ-ն ՊՆ-ի կողմից վառելանյութի գնման գործընթացի խախտումներ է արձանագրել
15:25 28/02/2020  |  Քրեական խրոնիկոնՄանկավարժական համալսարանում խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում
11:53 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ. ՊՎԾ
11:28 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՎԾ-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները
16:12 27/12/2019  |  Քրեական խրոնիկոնՊՎԾ-ն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն
12:36 23/12/2019  |  Քրեական խրոնիկոնՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կատարված ծախսերում
13:40 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն ամփոփել է մետրոպոլիտենում ուսումնասիրության արդյունքները
11:22 11/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն «ՋՐԱՌ»-ում ուսումնասիրություն է կատարել․ խախտումներ են հայտնաբերվել

Արխիվ

[]