ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ՝ Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում 04/06/2020 17:59 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի թվով 4 համայնքների վարչական տարածքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են միևնույն սխեմայով կատարված առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2020թ. մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ։
Մարզի դատախզությունից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ՝ դրանցում նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու հանձնարարությամբ:
Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության Տարոնի, Թումանյանի, Ստեփանավանի բաժիններում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2019թ. հուլիս և սեպտեմբեր ամիսներին Վանաձորի, Ախթալայի, Օձունի և Ստեփանավանի համայնքապետարանները առանձին 3 առևտրային ընկերությունների հետ կնքել են համայնքապետարանների կարիքների համար պետական գնման պայմանագրեր:
Մասնավորապես՝ կապալառու ընկերությունները պարտավորվել են Վանաձոր համայնքի դեպքում ընդհանուր շուրջ 210մլն ՀՀ դրամ գումարով, Օձուն համայնքի դեպքում՝ շուրջ 65մլն դրամ գումարով, Ախթալա համայնքի դեպքում՝ ընդհանուր 49․500․000 գումարով և Ստեփանավան խոշորացված համայնքի դեպքում՝ ընդհանուր 35մլն դրամ գումարով պայմանագրերով նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել համայնքների փողոցների հիմնական կամ մասնակի նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ:
Հետագայում, սակայն, կապալառու կազմակերպությունների իրավասու անձինք, փաստացի միևնույն սխեման կիրառելով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նպատակ ունենալով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակել, հիշյալ աշխատանքների կատարման ընթացքում օգտագործել են անորակ նյութեր, ապա նախնական համաձայնության գալով շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ և սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առևտրային 2 կազմակերպությունների ծառայողների հետ, ձեռք են բերել ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ արձանագրություններ: Դրանցում ներառվել են ասֆալտբետոնե խառնուրդը ՀՀ-ում գործող ստանդարտներին բավարարելու, այսինքն ասֆալտբետոնե նմուշների հաստությունը, հանուկի քաշը, միջին խտությունը և խտացված գործակիցները նորմատիվային պահանջներին համապատասխանելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:
Ապա նրանք կազմել են կատարողական ակտեր և ասֆալտբետոն խառնուրդի լաբորատոր փորձարկման և արդեն տեղադրված ծածկույթների հանույթի լաբորատոր փորձարկման բովանդակությամբ կեղծ ակտերի հետ միասին ներկայացրել են համայնքապետարաններ:
Արդյունքում, Վանաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց մոլորության մեջ գցելով, առանձին փողոցների մասով փաստացի չկատարված և անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 30մլն դրամ գումար, որով խարդախությամբ համայնքին պատճառվել է նույնքան վնաս:
Իսկ մյուս երեք համայնքների դեպքում առերևույթ հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նույն ճանապարհների մակերևույթներից վերցված կրկնակի նմուշառումների փորձարկման արդյունքում հայտնաբերվել է աշխատանքների անորակ կատարման և ՀՀ-ում գործող ստանդարտներին ու նորմատիվային պահանջներին չհամապատասխանելու փաստը: Այդ պատճառով աշխատանքները գնահատվել են անբավարար, իսկ համայնքները կապալառու ընկերություններին չեն վճարել պայմանագրով նախատեսված գումարների մի մասը:
Նշված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ, 2-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երեք քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Բացի այդ, մարզի դատախազության անմիջական հսկողության ներքո համանման փաստական հանգամանքներով մեկ քրեական գործ հարուցվել է նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում, որը նույնպես նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից