ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. ամփոփում 04/06/2020 14:23 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը 2018թ․համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ:
2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31%-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5%-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ:
Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 159-ով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 405-ով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը:
Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6-ի նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12-ի նկատմամբ։ Այս նվազման ֆոնին 22-ով կամ 666-ով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:
2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝
· ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2
· Փոխնախարար– 3
· ՊՎԾ պետ – 1,
· Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2
· Դատախազ – 1,
· ՌՈ պետ – 1 ,
· ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,
· Նախկին գլխավոր դատախազ-1,
· ՀՀ ոստիկանության նախկին պետ-1
· ՊԵԿ նախկին նախագահ – 1,
· Նախկին մարզպետ – 1,
· Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներ
· ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,
· ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձ
· ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,
· ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ,
· ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,
· ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,
· ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,
Ըստ ոլորտների՝
Առողջապահության ոլորտ-36 (2018թ․-14) անձ
Բժշկական կենտրոնների, պոլիկլինիկայի, ամբուլատորիայի գործող և նախկին տնօրեններ, ՊՈԱԿ 10 տնօրեններ, ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն, «Գյումրու պաթոլոգիանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն:
Կրթության ոլորտ-96 (2018թ -35) անձ
Համալսարանի, ինստիտուտի ռեկտոր, պրոռեկտորներ, Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն, ուսումնարանի տնօրեններ, մարզպետարանի, քաղաքապետարանի կրթության վարչության պետեր, հանրակրթական և այլ դպրոցների 73 տնօրեններ, փոխտնօրեններ,մանկապարտեզի տնօրեններ, մշակույթի տան տնօրեն, մարզամշակութային, ստեղծագործական կենտրոնների տնօրեններ:
Սոցիալական ապահովության ոլորտ-63 (2018թ -56) անձ
Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետեր, տարածքային բաժնի գործող և նախկին պետեր, ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, տարբեր վարչությունների պետեր,
Պետգույքի կառավարման, Էներգետիկայի և շրջկա միջավայրի պաշտպության ոլորտներ-61 (2018թ -6) անձ
Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ՀՀ ԱԷԿ ՓԲԸ տնօրեն, 26 անտառտնտեսության պետ, 32 անտառապետ և անտառապահ, Սևան ազգային պարկի նախկին տնօրեն,
Տեղական ինքնակառավարման ոլորտ-113 (2018թ -73) անձ
Վարչական շրջանի ղեկավարներ և տեղակալներ, քաղաքապետ, համայնքի 74 ղեկավար, համայնքի նախկին 20 ղեկավար, տեղակալներ,
Զինված ուժեր - 164 (2018թ -131) անձ
Զորամասի 11 հրամանատար, հրամանատարի 18 տեղակալներ, զորամասի նախկին հրամանատարներ, դասակի, ջոկի, դիվիզիոնի վաշտի մարտկոցի 34 հրամանատարներ, տարբեր ծառայությունների 29 պետ, շտաբի պետեր և տեղակալներ, Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետեր, գործող և նախկին զինկոմիսարներ, զինկոմիսարի տեղակալ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն,
Այլ ոլորտներ-71 (2018թ -91) անձ
ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների 10 տնօրեններ, տեղակալներ, ՍՊԸ-ների տնօրեններ, տեղակալներ, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մասնագետներ, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրեր համակարգող խմբի ղեկավար, գրադարանի տնօրեն և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ