Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան 04/06/2020   11:48  |  Կորոնավիրուս

Համաճարակը բազմաթիվ խնդիրներ վերանայելու, վերաիմաստավորելու պահանջ է դրել. պահանջվում են քաղաքական, իրավական ճիշտ որոշումներ, նոր որոշումներ, նոր մտածողություն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա էլ հենց կպայմանավորի պետության ունակությունները՝ դիմակայելու ներկա եւ առաջիկա անխուսափելի ճգնաժամերին։

Միջազգային բազմաթիվ կառույցներ հանդես են եկել կոչերով՝ խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր, խրոնիկական կամ մի քանի համակցված հիվանդություններ ունեցող ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների հնարավորությունը, իսկ խափանման միջոցի ընտրության հարցում ընտրել ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։

Դատախազությունը եւ արդարադատության նախարարը նույնպես  երկարատեւ հորդորներից հետո ի վերջո որոշեցին հաղթահարել իրենց չհիմնավորված համառությունը եւ դարձան միջազգային միտումներին համահունչ։

Առաջիկայում պարզ կլինի, թե որքանով կյանքի կկոչվի այս կառույցների հայտարարությունները, արդյոք դրանք իսկապես ուղղված կլինեն համաճարակի փուլում փակ հաստատություններում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, թե միջազգային թրենդի ազդեցության եւ իրավաբանների հորդորների ներքո պարզապես հայտարարություն է արվել եւ գործելու է ընտրովիության սկզբունքը՝ ում պետք է, կազատանեք, ում պետք չէ՝ չենք ազատի։ Մի բան ակնհայտ է, բավական ցցուն օրինակով՝ առայժմ տեղի է ունենում հայտարարությունների ճիշտ հակառակը։

Մինչ արդարադատության նախարարը հայտարարում է, որ ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իսկ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, իշխանությունները որոշում են Ռոբերտ Քոչարյանին դուրս գրել բժշկական հաստատությունից եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Ընդ որում, տեղափոխումը տեղի է ունենում ոչ թե բժիշկների ցուցումով, այլ իրենց որոշմամբ։

Առողջական վիճակով պայմանավորված հոսպիտալացումը, ոչ վաղ անցյալում իրականացված վիրահատությունը միջազգայնորեն ընդունված ակնհայտ ռիսկային չափանիշներ են, ինչի պարագայում պետք է քննության առարկա դառնար կալանքից ազատելու հարցը, եւ ոչ թե բժշկական հիմնարկից տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ։

Տպավորություն է, որ յուրաքանչյուր հաջորդ քայլ այս գործով արվում է բացառապես իշխանություններին դուր գալու կանխավարկածով։ Մարտի 1-ի գործով դատավարությունն անվերջ ձգձգվում էր նույնիսկ մինչ համաճարակը։ Նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունը, ինչը պետք է քննվեր հրատապ, առանց ավելորդ ձգձգումների, արդեն երկար ժամանակ քննության առարկա չի դառնում դատավոր Դանիբեկյանի «ինքնամեկուսացման» պատճառով։ Ոչ ԲԴԽ-ն, ոչ դատարանը չեն կարողանում հստակեցնել, թե երբ է կայանալու հաջորդ դատական նիստը, բացահայտ կերպով խախտելով արդար դատաքննության իրավունքը, արդարադատության մատչելիությունը։  

Եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված  առաջիկայում  քննության առարկա չդառնա կալանքն այլ խափանման միջոցով փոխելու հարցը, իսկ դատախազությունը եւ դատարանները դրսեւորեն ընտրովի մոտեցում՝ մի շարք անձանց ազատենք, մնացածին՝ ոչ՝ անկախ ամեն ինչից, այլեւս որեւէ կասկած չի մնա, որ գործ ունենք քաղաքական վրեժխնդրության եւ անձնական հաշվեհարդարի հետ:

Այս պահին կա ընտրության երկու տարբերակ՝ կամ իրավապահ համակարգը իրեն դուրս կդնի քաղաքական խաղից, կգիտակցի պահի լրջությունն ու կկայացնի ճիշտ որոշում, կամ վաղը նման արդարադատություն իրականացնողները կկանգնեն անհատական պատասխանատվության առջեւ։

Ճիշտ որոշումը, նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների եւ օտարների» թեման, հանդարտեցնել լարվածության մթնոլորտը։ Հակառակ պարագայում լարվածության խորացումը կարող է ներքին պայթյունների պատճառ դառնալ։ Դրա տակից որեւէ իշխանություն չի կարողանա դուրս գալ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:21 31/03/2020  |  ՎերլուծություններՄեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան
11:47 24/03/2020  |  ՎերլուծություններԱնձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի
12:18 20/03/2020  |  ՎերլուծություններՔաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ
11:46 09/03/2020  |  ՎերլուծություններԱնձայն անհատների հասարակություն
12:08 28/02/2020  |  ՎերլուծություններԳրեթե Հայաստան, գրեթե նախագահ
12:13 27/02/2020  |  ՎերլուծություններՎաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե
14:16 17/02/2020  |  ՎերլուծություններԼրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում
11:54 24/01/2020  |  ՎերլուծություններՄարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում
10:26 21/01/2020  |  ՎերլուծություններՄիակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը
11:43 17/01/2020  |  ՎերլուծություններԱնվերջ ձգձգվող դատավարությունների շրջան

Արխիվ

[]