ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հանրայինի լուրերի կայքով կարմիր քարտ ցույց տվեց Մհեր Գրիգորյանին ու Մեսրոպ Առաքելյանին 04/06/2020 17:38 | Վերլուծություններ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կայքը՝ 1lurer.am-ը լրագրողական հետաքննությունն է հրապարակել հայաստանյան վարկային կազմակերպությունների մասին՝ ներկայացնելով, թե ովքեր են կանգած դրանց հետևում։
Հ1-ի կայքի հրապարակումը կարելի էր սովորած լրագրողական աշխատանք որակել, եթե դրանում չլինեին մի շարք ուշագրավ հանգամանքներ, որոնք վկայում են, որ այս հրապարակման միջոցով Նիկոլ Փաշինյանն, այսպես կոչված, կարմիր քարտ է ցույց տալիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և իր խորհրդական Մեսրոպ Առաքելյանին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հրապարակման մեջ որևէ անդրադարձ չկա «Վիվարո» բուքմեյքերական ընկերությանը պատկանող «Ֆասթ կրեդիտին», որը այս օրերին շատ շահեկան դիրքերում է հայտնվել Կենտրոնական բանկի կողմից «Varks.am-ին լիցենզիայից զրկելու հետևանքով։
Հ1-ի կայքում հրապարկաված նյութի հեղինակի մասին
1lurer.am-ում ««Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը» վերնագրով լրագրողական հետաքննության հեղինակը «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Մկրտիչ Կարապետյանն է, որը նախքան հեղափոխությունը, աշխատանքի էր անցել «Սիվիլնեթ» կայքում, իսկ հեղափոխությունից հետո՝ համատեղության կարգով նաև «Հանրային հեռուստաընկերությունում»։ Մկրտիչ Կարապետյանն իր նախորդ հետաքննությունները սովորաբար հրապարակում էր «Սիվիլնեթում», մինչդեռ այս մեկը հրապարակվել է Հանրայինի կայքում։ Պատճառն, ըստ երևույթին, այն է, որ նյութի հասցեատերերը հստակ ընկալեն, որտեղից է գալիս մեսիջը։
Թիրախների մասին
Հրապարակման մեջ ներկայացված փաստերում նոր տվյալներ չկան, բոլոր փաստերն առկա են բաց աղբյուրներում։ Այն թեմայի վերաբերյալ որոնողական համակարգերում եղած տվյալների վերաշարադրանք է՝ ուշագրավ շեշտադրումներով։ Հրապարակման մեջ հստակ շեշտվում է, որ «Մոգո» վարկային կազմակերպության տնօրենը Մեսրոպ Առաքելյանն է, որը համատեղության կարգով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Մյուս կարևոր փաստն այն է, որ «Մոգոն» մեծ վարկ է ստացել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ փոխկապակցված «Արդշինբանկից»։ Իսկ ամենաուշագրավը վարկի տրամադրման տարեթիվն ու գումարի չափն է։ Ըստ այդմ՝ 2018-ի փետրվարին «Արդշինբանկը» «Մոգոյին» տրամադրել է 1 միլիոն եվրո վարկ՝ 7.8 տոկոսադրույքով և 3 տարվա մարման ժամկետով։ 2017-ի սեպտեմբերին բանկը 200 միլիոն դրամով վարկավորել է հայկական «Մոգոյին» 12 տոկոս տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն այս տարվա հոկտեմբերն է։ 2017-ի մեկ այլ վարկային համաձայնագրով «Մոգոն» «Արդշինբանկից» ստացել է 3.8 միլիարդ դրամի վարկ, որի մարման ժամկետն այս տարվա նոյեմբերն է։
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ տեղյակ է Մհեր Գրիգորյանի ու Մեսրոպ Առաքելյանի «պասերով խաղից» և ցույց է տալիս, որ գիտի՝ այդ խաղի ակունքները եղել են իր պաշտոնավորմից շատ ավելի վաղ։ Եվ սա արվում է հրապարակային՝ Հանրայինի կայքով, որպեսզի փոխվարչապետն ու իր խորհրդականը ընկալեն իրենց ուղղված մեսիջը։ Այլ կերպ ասած, սա նախազգուշական հարված է, որից հետո եթե հետևություններ չարվեն, ապա կհաջորդեն հստակ գործողությունները։ Փոխվարչապետն ու վարչապետի խորհրդականը հավանաբար լավ գիտեն՝ ինչն է այս նախազգուշացման պատճառը և ինչու է այն արվել։
Varks.am VS «Ֆաստ կրեդիտ»
Հ1-ի կայքի հրապարակման մեջ սահուն ձևվով շրջացվել է «Ֆաս կրեդիտի» թեման։ Այս վարկային կազմակերպությունը պատկանում է Վահե և Վիգեն Բադալյաններին։ Եղբայրները հանդիսանում են նաև հեղափոխությանն ակտիվորեն աջակցած «Վիվարո» բուքմեյքերական կազմակերպության սեփականատերերը։ Մամուլում չհերքված բազմաթիվ տեղեկություններ կան, որ «Վիվարոն» մեծ ֆեյքային բանակներ ունի, որոնք հեղափոխության օրերից և այսօր էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի օգտին։
Վերադառնալով «Ֆասթ կրեդիտ»-ին՝ նշենք, որ այն գործում է «Վիվարոյի» գրասենյակներում կամ դրանց հարակից տարածքներում։ Այլ կերպ ասած՝ Բադալյան եղբայրները մի գրասենյակով քաղաքացիներին վարկ են տալիս, մեկ այլ գրասենյակով պայմաններ են ապահովում այդ վարկային գումարներով խաղադրություններ անելու համար։
Varks.am-ին լիցենզիայից զրկելով՝ կառավարությունը հրաշալի նվեր արեց «Ֆասթ կրեդիտին»՝ նրանց համար գործունեության ավելի լայն դաշտ ապահովելով։ Մինչդեռ երկու վարկային կազմակերպություններն էլ աշխատում են նույն սկզբունքով՝ արագ վարկեր, չափանզանց բարձր տոկոսներով։ Այս փաստերից հետո, լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա, թե ինչու Հ1-ի կայքում անդրադարձ չկա «Ֆասթ կրեդիտին» ու դրա սեփականտերներին։
Հավելենք, որ փորձագիտական շրջանակնները հակված են կարծել, որ Varks.am-ի հետ տեղի ունեցածը նախադեպ է դառնալու վարկային կազմակերպությունների գլխին դամոկլյան սուր կախելու համար։ Իշխանությունը ցույց տվեց, որ կարող է ցանկացած պահի շուկայից դուրս մղել «անհնազանդ» վարկատուներին, եթե վերջիններս համարձակվեն չհետևել իրենց խաղի կանոններին։ Մյուս կողմից էլ գործունեության լայն դաշտ բացեց յուրային վարկատուի համար:
1lurer.am-ի հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ՝
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ