Թեմաներ
Շաբաթ 01 / 11 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   23:52 ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին․ Իրանի մաքսային ծառայության ղեկավար 01/10/2025   23:38 Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան 01/10/2025   23:25 «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը 01/10/2025   23:08 Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից 01/10/2025   22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները 01/10/2025   22:29 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր», հետևում էր. Բաբայան 01/10/2025   22:15 Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/10/2025   21:46 Մերձմոսկվայում ձերբակալել են երկու կանանց վրա դանակով հարձակում կատարած տղամարդուն 01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները

Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով 04/06/2020   17:21  |  Քրեական խրոնիկոն

Սա մի պատմություն է մայրաքաղաք Երևանում երեք անձի մահվան ելքով 2017թ ապրիլին տեղի ունեցած ավտովթարի գործի վերաբերյալ, որով ամբաստանյալը ՀՀ վերաքննիչ դատարանի մարտի 27-ի որոշմամբ կալանքից գրավով ազատ արձակվեց, իսկ դրանից առաջ` քննչական կոմիտեի, դատախազության ու դատական համակարգի փաստացի անգործություն դրսեւորեց դրանով իսկ երկրում օրենքի գերակայության մթնոլորտը խաթարելու ու վտանգավոր նախադեպ ստեղծվեց։

Իբրև տուժող երկու կողմերի օրինական ներկայացուցիչներ հուսով ենք, որ սույն հրապարակումը, մամուլի և հանրության ուշադրությունը հետ կպահեն Վճռաբեկ դատարանին, և ապա` առաջին ատյանի դատարանին ու դատախազությանը հանցագործությունը շարունակաբար պարտակելու ու իրենց պարտականությունները չկատարելու գայթակղությունից։

Սույն դեպքի սարսափելի կադրերը ներկայացված են shamshyan.com կայքում առկա վթարի վերաբերյալ հրապարակման մեջ։

Եվ այսպես, Դատալեքս համակարգում հրապարակված նյութերի, ինչպես նաև դատաքննության կողմերից ստացված տվյալների համաձայն, ԵԱԴԴ/0066/01/17 գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ ապրիլի 22-ին ժամը 00:40-ի սահմաններում` իր անձնական օգտագործման ՌԴ պետհամարանիշերով Նիսսան մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում մեծ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում մխրճվել Օպել մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով մահ նրա երեք ուղևորներին։

Այնուհետեւ, անօգնական թողնելով դեռևս չմահացած ուղևորներից մեկին,  հնարավոր պատժից խուսափելու և ավտովթարը առաջացնող պատճառները քննությունից թաքցնելու նպատակով թողել է պատահարի վայրը և հեռացել։ Ապա հատել է ՀՀ պետական սահմանը և փորձել է Վրաստանով մեկնել Ռուսաստան, սակայն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել և ներկայացվել է քննությանը: Մեր ունեցած տվյալների համաձայն վերջինս Ռուսաստանում ունի շահերի կենտրոն՝ 10 տարուց ավել ապրում է Ռուսաստանում, ունի որոշակի բիզնեսներ, ըստ ամենայնի հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Հավանաբար այս պատճառով է նպատակադրվել փախնել Ռուսաստան, որտեղից նրան ետ վերադարձնելը կլիներ ավելի դժվար, գուցե և անհնար։

Փաստ 1. Մեղադրյալը դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել է Թբիլիսի օդանավակայանում, իսկ ս.թ. մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նրան գրավով ազատելու որոշում է կայացրել, անտեսելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գրավով ազատելու որոշում չի կարելի կայացնել, եթե առկա է քննությունից թաքնվելու միտում։

2017 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ.Մարտիրոսյանի որոշմամբ թիվ 60105117 քրեական գործով Արման Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով:

Ի դեպ, Նիսսանի հետևի նստատեղին առկա են եղել արյան հետքեր, բայց քննչական մարմինները այդպես էլ չեն կարողացել բացահայտել Նիսանի 3-րդ ուղևորի ինքնությունը, ինչը կարող էր կարևոր լույս սփռել գործի նյութերի վրա։ Օրինակ` արդյոք վարորդը եղել է ալկոհոլի կամ որևէ թմրանյութի ուժեղ ազդեցության տակ։ Իհարկե, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու փաստը կարելի էր վերհանել նաև տվյալ երեկո խնջույքի մասնակիցներին կամ այդ խնջույքի տեսալուսանկարահանված կադրեր հայտնաբերելու միջոցով, ինչը կրկին չի արվել պետական մեղադրողների կողմից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Ի դեպ, տարօրինակ է, որ գործի նյութերից բացակայում է Ա․ Բաղդասարյանի ձերբակալման ժամանակ կազմված արձանագրությունը։ Հետագայում կալանավորման և կալանքի ժամկետները, ըստ Դատալեքսում հրապարակված դատական ակտերի, երկարացվել են «վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու չհիմնավորված հավանականության» վրա հղումներով։

Դատաքննության ողջ ընթացքում տուժողների իրավահաջորդները նշել են, ամբաստանյալը ունի ֆինանսական մեծ կարողություն, մեծ կապեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում, հետևաբար գրավի գումարը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, մասնավորապես թաքնվելու վտանգը: Դատալեքսում առկա նյութերում նշված է, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չունի բարձրագույն կրթություն, բացի այդ, նրա նկատմամբ նախկինում հարուցվել է քրեական գործ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից խուսափելու համար, որը իր հնարավորությունների շնորհիվ կարճվել է:

Դատական գործընթացը, ինչպես շատ դեպքերում, սկսել է ձգձգվել տարիներով, ինչը մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ մեկնաբանել է ի շահ ամբաստանյալի։

Գործի քննության ողջ ընթացքում ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը չեն փորձել ձեռք բերել ապացույցներ առ այն, արդյոք մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և մեքենան վարել է թույլատրելիից շատ մեծ արագությամբ, որոնք կհանդիսանային հավելյալ ծանրացուցիչ հանգամանքներ հետագայում քրեական պատիժը սահմանելիս։ Որևէ փուլում չի ստուգվել ամբաստանյալի օրգանիզմում թմրանյութերի առկայությունը։

Փաստ 2. Տուժող կողմը (այլ ոչ քննչական մարմինը) դատարան է ներկայացրել երկու տեսագրություն` վայրկյաններ վթարից առաջ արագաչափ տեսախցիկով նկարված (այստեղ երևում է 113կմ/ժ արագությունը) և անմիջապես վթարի պահի ավելի մեծ արագությունը։ Վթարի պահին մեքենայի արագությունը պարզելու համար, մեր կարծիքով, դատախազությունն այնպիսի հարցադրումով է ներկայացրել փորձագիտական եզրակացության, որի պատճառով այդ արագությունը որոշվել «չի հաջողվել»։ Անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կհրապարակենք։

Վերոնշյալ խնդրահարույց քննության արդյունքում տևական ժամանակ դատաքննության փուլում գտնվող սույն գործը, ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս.թ. մարտի 27-ի դատական ակտի, «իրենից բարդություն չի ներկայացնում» և սպասվում է արագ որոշման կայացում։

Մինչ այդ, 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո գործի դատաքննությունը այլ ընթացք է սկսել ստանալ։ Ամբաստանյալի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ փորձել են մեղադրյալին գրավով ազատ արձակելու միջնորդություններ ներկայացնել, որոնք դատարանները տարբեր կազմերով մերժել են։

Հերթական միջնորդության վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ս.թ. փետրվարի 17-ի որոշմամբ մերժվել է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը։ Այս որոշումը ամբաստանյալի պաշտպանները բողոքարկել են վերադաս ատյան և մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/, քննության առնելով ամբաստանյալի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ փետրվարի 17-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ կիրառելով գրավ՝ տասը միլիոն ՀՀ դրամ չափով։

Որոշումն, ըստ էության, պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը «չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան» և Վերաքննիչ  դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է ամբաստանյալ Բաղդասարյանին տևական ժամանակ անազատության մեջ պահելը։

Բայց արդյո՞ք վտանգավոր նախադեպ չի ստեղծվում սույն բողոքն ընդհանրապես քննության առնելը։ Նշենք, որ սույն գործով մի շարք վկաներ դեռ դատարանում հարցաքննված չեն, իսկ ամբաստանյալը մեղքը ընդունում է միայն մասնակի։

Խորհրդակցելով մեր փաստաբանների հետ գտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մարտի 27-ի դատական ակտն ակնհայտ անհիմն է և անօրինական հետևյալ պատճառաբանություններով.

Նույն քրեական գործով դեռևս 26.02.2019թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Ն.Հովակիմյանի/, քննելով ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի պաշտպան Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.02.2019թ. որոշումը բեկանելու  և ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` այն «վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու հիմքով»: Նույն դատական գործընթացի մեկ այլ դրվագով 08.07.2019-ին կրկին բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Լ.Աբգարյանի/։

Ըստ գործի նյութերի վերը նշված երկու դատական ակտերը պատճառաբանվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներով արտահայտված  իրավական դիրքորոշմամբ առ այն, որ «Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...): Հետևաբար, (...) [խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին] որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել  ՀՀ վերաքննիչ  քրեական դատարան»:

Վերոգրյալից  պարզորոշ  հետևում է, որ ինչպես ՀՀ օրենսդրության,  այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշումը  վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել, ինչը հաստատվել է նաև սույն քրեական գործով  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը  հիշատակված որոշումներով:

Նման պայմաններում ակնհայտ է, որ 27.03.2020 թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/,  քննության է առել մի  վերաքննիչ բողոք, որը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար  խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով  և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված՝ օրինականության սկզբունքը:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանը խախտել է նաև սույն գործով տուժող կողմերի իրավունքները՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածով սահմանված կարգով  15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու  վերաբերյալ,  քանի որ Վերաքննիչ դատարանում  բողոքը ստացվել է 2020 թվականի մարտի 20-ին, դրա պատճենը տուժող կողմերին է տրամադրվել 25.03.2020 թ., իսկ դատական ակտը կայացվել է 27.03.2020 թ.:

Փաստ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավունք չի ունեցել քննել սույն միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանի 27.03.2020 թ. դատական ակտի պատճառաբանությունների մասով հարկ ենք համարում նշել հետևյալը. Ինչպես վերը նշվեց, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ դատական ակտը պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի  նկատմամբ Համաներման մասին օրենքը չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ, ինչը հենց 2018թ Համաներման մասին օրենքի դեպքում է։

Սույն քրեական գործի նյութերից հետևում է, որ գործով տուժող կողմերը ներկայացրել են քաղաքացիական հայցեր՝ հանցագործության  արդյունքում պատճառված նյութական և բարոյական  վնասի հատուցման պահանջով, որոնք ամբաստանյալի կողմից չեն ընդունվել, առավել ևս չեն հատուցվել կամ հարթվել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, այսինքն  Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այս մասով  ևս  ակնհայտ  անհիմն և անօրինական ենք համարում:

Սույն քրեական գործի քննության ընթացքում մեր կողմից արձանագրված խախտումների ու տարօրինակությունների շղթան դեռ կարելի է շարունակել։ Վերոնշյալ և մի շարք այլ խնդրահարույց հանգամանքներ առիթ են տալիս եզրահանգելու, որ ականատեսն ենք արդարադատության համակարգի կողմից հերթական ոչ պատշաճ դատաքննությանը, ինչի արդյունքում ընդամենը ոչ լրիվ երեք տարի կալանքից հետո ազատության մեջ է հայտնվել երեք անձի մահվան պատճառ դարձած ամբաստանյալը։ Հուսով ենք, որ այս բացատրական նյութի հրապարակումը սթափության կոչ կհանդիսանա արդարադատության համակարգին` սույն  գործը պատշաճ ավարտին հասցնելու և մեղավորին կամ մեղավորներին հասանելի պատիժը նշանակելու համար։

Մենք` վերոգրյալ քրեական գործով երկու տուժողների իրավահաջորդներս, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև արդարադատության համակարգի պատկան մարմիններին, աչալուրջ լինել այս գործի դատաքննությանը, իսկ բոլոր լրատվական միջոցներին, սոցիալական ցանցերի բլոգերնեին և ողջ հանրությանը հնարավորինս լույս սփռել արդարության հաղթանակի և վերոնշյալ քրեական գործում առկա անօրինական գործողությունների վրա, որպեսզի այն չդառնա նախադեպ այլ քրեական գործերի համար։ Անօրինականությունն իր չարիքով կարող է խարխլել արդարադատության հիմքերը մեր երկրում։

Երկու տուժող կողմերի իրավահաջորդներ`

Արա Գասպարյան

Սերժ Հարությունյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:42 04/04/2020  |  Արտակարգ պատահարներԵրևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ
10:36 01/04/2020  |  Արտակարգ պատահարներՃՏՊ Չորաթան գյուղում. կա զոհ
10:30 31/03/2020  |  Արտակարգ պատահարներՃՏՊ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. կա զոհ
10:21 29/03/2020  |  Արտակարգ պատահարներ«Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ
13:30 27/03/2020  |  Արտակարգ պատահարներՀրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
14:32 26/03/2020  |  Արտակարգ պատահարներԻրար են բախվել 5 ավտոմեքենա. տուժածներ չկան
11:49 26/03/2020  |  Արտակարգ պատահարներՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ
11:27 26/03/2020  |  Արտակարգ պատահարներԴիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏ Պ. կա երկու զոհ
10:06 25/03/2020  |  Արտակարգ պատահարներԱվտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին
12:09 21/03/2020  |  Արտակարգ պատահարներԳորիս-Սիսիան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]