ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020 21:38 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է ուղղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որում մասնավորապես գրված է.
«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում COVID-19 համաճարակի հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն: Մենք և աշխարհը դեռևս չգիտենք՝ որքա՞ն է տևելու արտակարգ դրությունը և որքա՞ն է պահպանվելու դրա հետևանքով առաջացած ինքնամեկուսացման խիստ ռեժիմը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ հինգ հազար մարդ գտվում է կալանավայրերում, նրանցից շուրջ հազարը՝ նախնական կալանքի տակ:
Հանրային և տնտեսական կյանքի կաթվածի պայմաններում վերոնշյալ քանակի կալանվորներ ունենալը լրացուցիչ թե՛ բարոյական, թե՛ նյութական բեռ է մեր հանրության համար: Բացի այդ, կալանավայրերում պահվող կալանավորները ավելի խոցելի են COVID-19 վիրուսով վարակվելու տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը COVID-19 համաճարակի վարակի տարածումը կանխելու նպատակով արգելել է կալանավորներին հանձնմունք` լրացուցիչ սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքների փոխանցումը։ Հանրահայտ փաստ է, որ կալանավորները հիմնականում այդ հանձնմունքով են ապրում, և դրա արգելքը կբերի կալանավորների թերսնման՝ բազմապատկելով վերջիններիս խոցելիության մակարդակը հիվանդությունների նկատմամբ:
Ինչպես նախկինում, այպես էլ ներկայումս, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման օրենքով նախատեսված ինստիտուտները ըստ էության չեն կիրառվում:
Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, նախնական կալանավորման կիրառումը օրինաչափություն է և ոչ՝ բացառություն:
Այս ամենի հանրագումարում, մենք ունենք հանրային միջոցների` մեր կողմից մուծված հարկերի և տուրքերի հաշվին պահվող հազարավոր կալանավորներ: Պետք է նշել, որ յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ:
Այսպիսի արտակարգ դրության պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող շուրջ հազար կալանավորների առնվազն 90 տոկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հնարավոր է փոխել՝ կիրառելով այլ խափանման միջոց։ Ինչ վերաբերում է դատապարտյալների մի մասին, ապա վերջիններիս նկատմամբ հնարավոր է կիրառել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը:
Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (CPT) հաստատել է ազատությունից զրկված անձանց բուժման հետ կապված` կորոնավիրուսային հիվանդության համատեքստում (COVID-19) համաճարակի վերաբերյալ սկզբունքներ (տես՝ CPT/Inf(2020)13), որի 5-րդ կետը խրախուսում է ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցների կիրառումը (տես` https://rm.coe.int/16809cfa4b):
Զանգվածային աղքատացմանը զուգահեռ՝ շտապ միջոցներ չձեռնարկելը (հանրային գումարների տնտեսում, հումանիզմի դրսևորում և տնտեսված գումարները աղքատների սոցիալական վատթար վիճակի մեղմացմանը ուղղելը) հանգեցնելու է զանգվածային ընդվզումների:
Ցավալի է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և հումանիզմի սպասումները թավշյա իշխանությունները այդպես էլ իրականություն չդարձրին: Գործող իշխանությունը նախնական կալանքի տակ գտնվող և ազատազրկված անձանց վերաբերյալ COVID-19 համաճարակի վտանգներից բխող ոչ մի գործուն միջոց չձեռնարկեց: Աննախադեպ մտահոգող իրավիճակը սառը չգնահատելով՝ գործող իշխանությունը կանխատեսելի հաշվարկներ չի կատարել՝ անտեսելով հումանիզմի տարրական սկզբունքը։ Փոխարենը՝ վերջինս ամեն կերպ փորձում է սպասարկել իր ակնթարթային շահը՝ ընդունելով քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը վերահսկող, ինչպես նաև COVID-19 հիվանդության հիմքով դիահերձումը արգելելու անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող օրենքները՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվան լույսի ներքո:
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, հորդորում եմ շտապ հանդես գալ հայտարարությամբ և համապատասխան առաջարկներով՝ կալանավորների ազատ արձակման համատեքստում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ընդունված մարդու իրավունքները ոտնահարող օրենքների վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ