Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020   21:38  |  ԼՐԱՀՈՍ

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է ուղղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որում մասնավորապես գրված է.

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում COVID-19 համաճարակի հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն: Մենք և աշխարհը դեռևս չգիտենք՝ որքա՞ն է տևելու արտակարգ դրությունը և որքա՞ն է պահպանվելու դրա հետևանքով առաջացած ինքնամեկուսացման խիստ ռեժիմը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ հինգ հազար մարդ գտվում է կալանավայրերում, նրանցից շուրջ հազարը՝ նախնական կալանքի տակ:

Հանրային և տնտեսական կյանքի կաթվածի պայմաններում վերոնշյալ քանակի կալանվորներ ունենալը լրացուցիչ թե՛ բարոյական, թե՛ նյութական բեռ է մեր հանրության համար: Բացի այդ, կալանավայրերում պահվող կալանավորները ավելի խոցելի են COVID-19 վիրուսով վարակվելու տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը COVID-19 համաճարակի վարակի տարածումը կանխելու նպատակով արգելել է կալանավորներին հանձնմունք` լրացուցիչ սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքների փոխանցումը։ Հանրահայտ փաստ է, որ կալանավորները հիմնականում այդ հանձնմունքով են ապրում, և դրա արգելքը կբերի կալանավորների թերսնման՝ բազմապատկելով վերջիններիս խոցելիության մակարդակը հիվանդությունների նկատմամբ:

Ինչպես նախկինում, այպես էլ ներկայումս, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման օրենքով նախատեսված ինստիտուտները ըստ էության չեն կիրառվում:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, նախնական կալանավորման կիրառումը օրինաչափություն է և ոչ՝ բացառություն:

Այս ամենի հանրագումարում, մենք ունենք հանրային միջոցների` մեր կողմից մուծված հարկերի և տուրքերի հաշվին պահվող հազարավոր կալանավորներ: Պետք է նշել, որ յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ:

Այսպիսի արտակարգ դրության պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող շուրջ հազար կալանավորների առնվազն 90 տոկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հնարավոր է փոխել՝ կիրառելով այլ խափանման միջոց։ Ինչ վերաբերում է դատապարտյալների մի մասին, ապա վերջիններիս նկատմամբ հնարավոր է կիրառել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը:

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (CPT) հաստատել է ազատությունից զրկված անձանց բուժման հետ կապված` կորոնավիրուսային հիվանդության համատեքստում (COVID-19) համաճարակի վերաբերյալ սկզբունքներ (տես՝ CPT/Inf(2020)13), որի 5-րդ կետը խրախուսում է ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցների կիրառումը (տես` https://rm.coe.int/16809cfa4b):

Զանգվածային աղքատացմանը զուգահեռ՝ շտապ միջոցներ չձեռնարկելը (հանրային գումարների տնտեսում, հումանիզմի դրսևորում և տնտեսված գումարները աղքատների սոցիալական վատթար վիճակի մեղմացմանը ուղղելը) հանգեցնելու է զանգվածային ընդվզումների:

Ցավալի է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և հումանիզմի սպասումները թավշյա իշխանությունները այդպես էլ իրականություն չդարձրին: Գործող իշխանությունը նախնական կալանքի տակ գտնվող և ազատազրկված անձանց վերաբերյալ COVID-19 համաճարակի վտանգներից բխող ոչ մի գործուն միջոց չձեռնարկեց: Աննախադեպ մտահոգող իրավիճակը սառը չգնահատելով՝ գործող իշխանությունը կանխատեսելի հաշվարկներ չի կատարել՝ անտեսելով հումանիզմի տարրական սկզբունքը։ Փոխարենը՝ վերջինս ամեն կերպ փորձում է սպասարկել իր ակնթարթային շահը՝ ընդունելով քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը վերահսկող, ինչպես նաև COVID-19 հիվանդության հիմքով դիահերձումը արգելելու անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող օրենքները՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվան լույսի ներքո:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, հորդորում եմ շտապ հանդես գալ հայտարարությամբ և համապատասխան առաջարկներով՝ կալանավորների ազատ արձակման համատեքստում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ընդունված մարդու իրավունքները ոտնահարող օրենքների վերաբերյալ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:33 04/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին
19:09 04/04/2020  |  ԿորոնավիրուսԶգուշացում Գործող Իշխանավորին
15:32 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դարձիր օրինակ»․ Երազում եմ հայրենիքս միշտ ազատ լինի և ունենալ ամուր ընտանիք. Կուրսանտ
15:52 01/04/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ
11:37 01/04/2020  |  ԿորոնավիրուսՄԻՊ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոննները և մնալ տանը
00:16 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի գնդակոծման հետեւանքով 14-ամյա երեխայի վիրավորվելու մասին ՄԻՊ-ը կտեղեկացնի միջազգային կառույցներին
17:21 30/03/2020  |  ԿորոնավիրուսCOVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել
11:00 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող․ «Դարձիր օրինակ» շարքի հերոս համայնքի ղեկավար
19:46 26/03/2020  |  ԿորոնավիրուսՄինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը․ ՄԻՊ
10:11 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով

Արխիվ

[]