ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020 17:17 | Դատական ռեպորտաժներ
Շահադիտական նպատակներով երկու անձանց սպանության գործով նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, հետագայում վերաբացված նույն գործով ամբաստանյալ Խոսրով Ավագյանի խափանման միջոցը փոխվել է եւ ազատվել կալանքից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ապրիլի 3-ին բավարարել է պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը և Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: Ավագյանն ազատ է արձակվել հենց դատական նիստերի դահլիճից:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նշեց. որ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ իր պաշտպանյալն ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ, որն անհնարին, անտանելի է դարձնում նրա գոյությունը, կենսակերպը՝ ՔԿՀ-ում: Փաստաբանը նշեց, որ անազատության մեջ գտնվելու տարիների ընթացքում Ավագյանը ձեռք է բերել մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ առաջին խմբի հաշմանդամ է, կուրացել է, չունի տեղաշարժման հնարավորություն և ունի մշտական օգնության կարիք: Բացի այդ՝ Խոսրով Ավագյանը 74 տարեկան է, ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչը մեծացնում է կորոնավիրուսով վարակման և այլ անձանց վարակելու ռիսկը:
Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքից անցել է ավելի քան 13 տարի և ժամանակի ընթացքում նրա կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը գրեթե վերացել է և ներկայումս այն չի կարող ունենալ այն նշանակությունը ինչ նախկինում: Բացի այդ՝ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում ամբաստանյալին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող պայմանավորվել զուտ նրան վերագրվող հավանական գործողությունների կատարման հիմնավորումներով և սպառնացող պատժի խստությամբ, քանզի որքան երկար է անձը գտնվում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում նրան ազատ արձակելու իրավունքը: Հակառակ պարագայում կարելի է անվերջ սահմանափակել անձի ազատության իրավունքը` մինչև դատաքննության ավարտը, ինչը կոնկրետ դեպքում անթույլատրելի է՝ ելնելով ամբաստանյալի առողջական վիճակից:
Նշենք, որ Խ.Ավագյանը մեղադրվում տարեց քույրերին՝ Վարսենիկ եւ Մարգո Գյուրջինյաններին շահադիտական նպատակներով սպանելու համար։ Ըստ մեղադրանքի՝ տարեց քույրերի հետ նա ծանոթացել է 2006 թվականին եւ նրանց բնակարանին տիրանալու համար խաբեությամբ հանդես է եկել որպես բարեգործ, նպատակային դիտավորությամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերել նրանց նկատմամբ` երբեմն ապահովելով սննդամթերքով և դեղորայքով։ Նրանց մոտ վստահություն ձեռք բերելուց հետո Խ.Ավագյանը 2006 թվականի ապրիլի 5-ին, քույրերի բնակության վայր հանդիսացող բնակարանի սեփականատեր Վարսենիկ Գյուրջինյանն այն կտակել է Խ.Ավագյանին, որը այն փաստացիորեն տիրապետելու նպատակով 2006 թվականի դեկտեմբերի վերջին, շահադիտական դրդումներից ելնելով, նրանց թունավորել է ԲԻ-58 տեսակի թունաքիմիկատով, որի հետևանքով վերջիններս մահացել են, իսկ դիակները հայտնաբերվել են 2007 թվականի հունվարի 2-ին: Նրանց մահից հետո` 2007 թվականի փետրվարի 14-ին, Վարսենիկ Գյուրջինյանից խաբեությամբ վերցրած կտակը ներկայացրել է Կենտրոն նոտարական գրասենյակ և համաձայնություն տվել ընդունելու նրանց մահից հետո մնացած Լենինգրադյան փողոցի 6-րդ շենքի 38-րդ բնակարանը: Նշված սպանությունների համար Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ը դատավճռով Խ.Ավագյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության», վճռով ճանաչել է Խոսրով Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո։
2019 թվականի մարտի 19-ին Խոսրով Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը, իր վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ 2019 թվականի նոյեմբերի 7-ի ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է և նոր հանգամանքների հիմքով դատական ակտերը բեկանել է և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, որը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից