ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/03/2020 15:41 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Քրեակատարողական ծառայության պետին՝ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցի հետ կապված։ Փաստաբանական թիմը մտահոգված է, որ ՔԿՀ-ում հնարավոր է խնդիրներ առաջանան։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ սպասում են ՔԿԾ պետի պատասխանին՝ տեսնելու, թե ինչ լուծումներ են տեսնում:
Բացի այդ՝ փաստաբանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն և վստահ չէ, որ ՔԿՀ-ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները:
«Մանավանդ, որ մինչ այդ տրված բոլոր հավաստիացումները, որ միջոցառումները կանխարգելում են վարակի մուտքը ՔԿՀ՝ փուչիկ են դարձել: Արդեն փաստն ունենք: Այդ պայմաններում անձի առողջությունը, կյանքը որևէ ձևով ապահովված չէ և խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ, այլ՝ ցանկացած կալանավորի կամ դատապարտյալի»,- նշեց Խուդոյանը:
Փաստաբանը նշեց, որ եթե ՔԿՀ-ների վարչակազմը մեկուսացված չէ, այսինքն՝ շփվում են արտաքին աշխարհի հետ՝ թեկուզ նվազագույն չափով, ապա հիվանդության տարածման դեպքում բացառվում է, որ հիվանդությունը մուտք չգործի ՔԿՀ:
Նա պատահական չհամարեց, որ ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն հանձնարարական է տվել՝ առաջարկելով պետություններին՝ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոփոխել: Խուդոյանի խոսքով՝ մեզ մոտ պետական այդ մոտեցումը չկա :
«Առանձին դատավորներ իրենց մեջ այդ ուժը գտնում են: Դա համակարգային լուծում չի տա, բայց արդեն նախադեպեր են ստեղծում նաև այն գործերով, որոնցով բազմիցս մերժել էին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունները։ Անգամ այդ գործերով կալանավորների խափանման միջոցները փոխում են՝ հաշվի առնելով և հատուկ շեշտելով կորոնավիրուսի ռիսկերը »,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ կատարեն հանձնարարականը, եթե պետությունը չի կատարում այն:
Դիտարկմանը, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի մի քանի դատավոր սեփական նախաձեռնությամբ փոփոխել են կալանավորների խափանման միջոցները՝ փոխարինելով այն գրավով, մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որն արդեն ներկայացվել է , դեռ չի քննարկվել, Խուդոյանը պատասխանեց, որ այս դեպքում նույնիսկ դատարան չկա, որ քննարկման առնի:
«Այսինքն՝ դատարան կա, բայց ես տեսնում եմ, որ դիտավորություն կա՝ այդ գործընթացը հեռաձգելու, որովհետև թե՛ օրենսդրական կարգավորումներն են թույլ տալիս հարցը հրատապ քննարկել, թե՛ ընթացակարգերը, թե՛ տեխնիկական ու մարդկային ռեսուրսները, բայց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դա ուղղակի չի անում, հրաժարվում է դա անել»,- նշեց Խուդոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուրջ մեկ ամիս բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ՔԿՀ: Փաստաբանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։
Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս: Ստեղծված իրավիճակով պայմանավորված դատավորներ Դավիթ Հարությունյանը և Արման Հովհաննիսյանը սեփական նախաձեռնությամբ՝ իրենց վարույթում գտնվող գործերից մի քանիսով փոփոխել են կալանավորված անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով ԵԽ հանձնարարականը, մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 16-ին և առ այսօր այդպես էլ քննության առարկա չի դարձել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի, իսկ Երևանի դատարանի նախագահը հրաժարվել է միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի:
Ընդ որում՝ Աննա Դանիբեկյանը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ու հայտնի չէ, թե երբ է վերադառնալու աշխատանքի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ