Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Թերագնահատվող ճգնաժամ 04/03/2020   14:18  |  Վերլուծություններ

Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյո՞ք մի փոքր չենք շտապում։

Ակնհայտ է, որ մենք և աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները։ Աշխարհը դեռ նոր է անցնում այդ փուլի միջով, այդ փուլում դեռ ենթարկվելու է լուրջ տրանսֆորմացիաների, մենք այդ փուլի նույնիսկ կեսը դեռ չենք անցել։ Չունենալով ընթացիկ փուլի ճշգրիտ բնութագիրն ու գնահատականը՝ դժվար է մոդելավորել հետհամաճարակային նոր աշխարհը՝ իր հասարակական, տնտեսական, կառուցվածքային փոփոխություններով։ Այդ նոր աշխարհի հիմքը դրվում է այսօր՝ համաճարակային փուլում։

Մեծ համաճարակի բերած տեղական փոփոխությունները

Սպասվող գլոբալ փոփոխությունների ցանկում առաջին տեղը տրվում է ոչ այնքան տնտեսության, որքան՝ մտածողության, աշխարհընկալման փոփոխությանը։

Հայաստանյան իրականության մեջ մինչ այս պահը հանրային տրամադրությունների առումով երկու փաստ է արձանագրվել:

1.     Վարակը դադարեցրեց տոքսիկ թեմաների գերիշխումը մեր կյանքում։ Վարակը, մեծ հաշվով, սոցիալական ցանցերում և հանրային մթնոլորտում լուրջ սանացիա արեց՝ հետ մղելով արհեստականորեն առաջ բերված բազմաթիվ «թեժ» թեմաներ։ Խաղարկային և բնական ագրեսիան, ատելությունը, մարտնչող պրիմիտիվիզմը, որ առկա էին ներհանրային օրակարգում, մեր առօրյայում, բավականին նահանջեցին։ Վիրուսը նպաստեց հասարակության դետոքսիկացիային։ Երկրում տոքսիկ մթնոլորտը հասել էր վտանգավոր ծավալների։

2.     Ցավոք, ատելության և բաժանումների երկարատև փուլը տվել է իր ազդեցությունը, և հիմա նկատվում են որոշ հակակոնսոլիդացիոն միտումներ։ Չլիներ նախորդած ատելության և թշնամանքի փուլը՝ մեր հասարակությունն այսօր գուցե այլ դրսևորումներ կունենար։ Սա այս պահին գուցե տեսական հարց է և սուբյեկտիվ ընկալում, բայց գալիք տնտեսական սոցիալական անխուսափելի լարվածության ալիքի փուլում սա ավելի ցայտուն է երևալու։ Ինքն իրենով՝ սա մի առանձին մարտահրավեր է, որի մասին պետք է մտածել։

Օրինական երկիշխանություն

Վիրուսը ստիպեց, որ երկրում հաստատվի օրինական երկիշխանություն։ Կա քաղաքական իշխանություն և կա պարետատուն։ Իրական կյանքում, մեր առօրյայում պարետատունն այսօր ավելի առկա է և ավելի կենսական։ Այն ամենօրյա ռեժիմով փորձում է կառավարել ընդհանուր ռիսկերը։ Այս իրողության հանդեպ պետք է ուշադիր լինել, և, գուցե, ժամանակավորապես փորձել զսպել քաղաքական կամ գուցե այլ  նպատակներով, թեկուզ՝ օգտակար լինելու ազնիվ մղումով հանրային ճնշումը պարետատան վրա։ Նույնիսկ օբյեկտիվ քննադատության պարագայում պետք է շատ զգույշ լինել։ Կա՞ն գործնական առաջարկներ՝ անենք։ Կընդունեն՝ կընդունեն, չէ՝ չէ։ Պարետատունն իրականացնում է երկրի ամենօրյա «մեխանիկական կառավարում», և արհեստական դժվարություններ ստեղծել նրանց համար՝ նշանակում է՝ դժվարացնել մեր բոլորի կյանքի այսօրվա բարդ համակարգումը։

Իրենց խոսքի արժեքն իմացող շրջանակները և անհատներն անընդհատ կանգնում են  ընտրության առաջ՝ փորձելով գտնել ճիշտ բալանսը՝ տեղեկացվածության և հանրային պսիխոզի, նախազգուշացման և չարախոսության, կանխատեսման և խուճապի տարածման միջև։ Սա հեշտ գործ չէ, բայց եթե կա իրական ցանկություն, լուծումներ կգտնվեն։ Սա, իհարկե, ենթադրում է նույն տրամաբանության մեջ քայլեր՝ նաև պարետատան կողմից՝ ուշադիր լինել դրսից ստացվող վերլուծությունների հանդեպ, կարողանալ տարբերել օբյեկտիվ տեղեկատվական-վերլուծական աջակցությունը անարժեք հոսքից, արագ արձագանքել արվող խելամիտ առաջարկներին և այլն։

Ընդհանրապես, մեր կյանքի այս և հաջորդ փուլերի համար նոր կարևոր գաղափար է մտնում՝ բալանսը։ Մենք պարտավոր ենք լինելու այսուհետ բազմաթիվ իրավիճակներում գտնել ճիշտ բալանսը։

Մենք, ինչպես մյուս բոլոր պետությունները, հայտնվելու ենք հետհամաճարակային փուլում։ Թե ինչպես, ինչ վիճակում և ինչ հեռանկարներով մենք կհասնենք այդ փուլ, շատ բանով կախված է նրանից,  թե ինչպես կանցնենք այսօրվա՛ փուլի միջով։ Մենք դեռ համաճարակի փուլի սկզբում ենք և, նախքան ապագայի քննարկումը, պարտավոր ենք շատ ուշադիր և շատ զգոն լինել ներկայի հանդեպ։

Իսկ հետո՞

Այսօր աշխարհի բոլոր առաջատար պարբերականները և հեղինակավոր դեմքերը նկարագրում են, թե ինչպիսին է լինելու հետհամաճարակային աշխարհը։ Նկարագրությունները մեկը մյուսից գունեղ են, շրջադարձային, հեղափոխական՝ ավետելով քաղաքակրթական փոփոխություններ։

Իրականում՝ կյանքն աստիճանաբար մտնելու է բնականոն հուն, իսկ ֆանտաստիկ նկարագրություններով ապագան կերտվելու է  աստիճանաբար։ Փոխարենը, կարճ ժամկետում, ծագելու են լուրջ խնդիրներ՝ գործազրկություն, սնանկություններ, բյուջեի դեֆիցիտներ, սոցիալական լարվածություններ, կոնֆլիկտներ և այլն։

Ակնհայտ է, որ այս ֆոնին հետհամաճարակային աշխարհում լինելու են կառավարությունների փոփոխություններ։ Սա անխուսափելի է՝ ճգնաժամերը, սոցիալական լարվածությունները միշտ հանգեցնում են իշխանությունների փոփոխության։ Մի երկրում դա կլինի հերթական ընտրությունների, այլ դեպքում՝ արտահերթ զարգացումների, հեղափոխությունների և այլ կտրուկ իրադարձությունների տեսքով։

Հայաստանի պարագայում բոլոր ընդհանուր խնդիրներին միշտ պետք է ավելացնել անվտանգության սուր խնդիրը, պատերազմի հավանականությունը, սահմանների փակ լինելը։ Ոչ մի վիրուս և ոչ մի համաճարակ չի փոխելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հարմար պահի լուծել խնդիրը ռազմական ճանապարհով։

Հայաստանում  իշխանության փոփոխության տարբերակները

Ակնհայտ է, որ նախահամաճարակային մտածողությամբ և պատկերացումներով հայաստանյան իշխանությունը չի կարող մնալ հետհամաճարակային փուլում։ Դա շատ դժվար է պատկերացնել։

Նոր փուլում Հայաստանին նոր մտածողություն, նոր խաղի կանոններ, նոր մթնոլորտ և նոր ծրագրեր են պետք՝ բառիս բուն իմաստով՝ նոր Հայաստան։

Առաջնահերթության իրավունքով՝ իշխանության որակի փոփոխության քայլը պատկանում է իշխանությանը։ Պարզ ասած՝ եթե իշխանությունն իր մեջ  գտնի փոփոխության ռեսուրս  և սկսի «սոցիալական հեռավորություն» պահպանել իր իսկ նախահամաճարակային հիմնական ծրագրերից և պատկերացումներից, ապա երկրում հնարավոր կլինի ստանալ կոնսոլիդացիոն միտումներ, միասնական աշխատանքով մեղմել լարվածությունը, դիմանալ մարտահրավերներին։

Եթե իշխանությունը չհասկանա դրա կարևորությունը, շարունակի բռնելու, խլելու, դատելու, ազգայնացնելու իր անցումային հոգեբանությունը, շարունակի ագրեսիվություն ներարկել ամեն լայվով ու հանրահավաքով, շարունակի խաբել հեշտությամբ իր խոսքին տրվող հասարակությանը, ապա մի պահի փողոցում հայտնված քաղցած, անփող, անաշխատանք, անհեռանկար տասնյակ հազարները ստեղծելու են «ուրիշ Հայաստան»՝ միաժամանակ որպես թիրախ տեսնելով թե՛ «Հին», թե՛ «Նոր» Հայաստանների վերնախավերին։ Եթե կա գիտակցություն՝ սրանից խուսափելու, եկեք միասին գտնենք ելքեր։

Կա, ուրեմն, երկու ընտրություն. կա՛մ իշխանությունը կդնի նոր «սոցիալական հեռավորություն» իր և իր նախկին պատկերացումների միջև, կամ, հակառակ պարագայում, հասարակությունն ինքը կսկսի սոցիալական հեռավորություն պահել նման մտածողությամբ իշխանություններից։ Հասարակության ներսում կսկսի աշխատել ինքնապահպանման բնազդը։ Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։ 

Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից։ Ամբողջ վտանգն է այն է, որ հաջորդ փուլում, սպասվող դժվարությունների և անհեռանկարայնության փուլում, ժողովուրդը կարող է հոգնել բուն Հայաստանից։ Նման պատմական հակումներ, ցավոք,  մենք ունենք։ Մենք թերագնահատում ենք այսօրվա իրականությունը։ Նույնիսկ ոչ թե վաղվա ռիսկերը, այլ՝ հենց այսօրվա իրականությունը։

Ի վերջո, հանգելու ենք հիմնական հարցին. ո՞ր ճանապարհով ենք գտնում։ Դիմանալու համար պետք է ունենալ այլ մթնոլորտ և այլ պատկերացումներ։   

Հայաստանում իշխանությունն ասում է,  որ ճգնաժամը նոր հեղափոխական զարգացումների և առաջընթացի հնարավորություններ է տալիս։ Բայց այդ բանաձևը ճիշտ է միայն ու միայն մեկ դեպքում՝ եթե դու ունես առաջընթացի մտածողություն, գրագետ ծրագրեր, կոնսոլիդացիոն ռեսուրս, հակաճգնաժամային կառավարման գիտելիք և փորձ։ Հակառակ դեպքում ճգնաժամի մեջ ոչ մի լավ բան չկա։ Այն մարդկանց աննկարագրելի դժվարությունների առաջ է կանգնեցնում, փլուզում է կյանքեր, անդառնալի հետքեր թողնում։

Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան՝ սխալ պատկերացումներով լուծումներ առաջարկել։ Հեշտ լուծումներ չկան, հեշտ ոչինչ այլևս չի լինելու։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]