Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/03/2020   15:01  |  Տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունը ներկայումս գտնվում է ռեցեսիայի մեջ: Բոլոր ոլորտներում լուրջ անկում կա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նման իրավիճակում, տնտեսագետի խոսքով, բնական է հումքի, մասնավորապես նավթի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազումը: Սակայն նավթ արդյունահանող խոշոր երկրները, այդ թվում Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան մրցավազք են սկսել, թե ով ավելի շատ նավթ կարդյունահանի և կվաճառի, ինչի արդյունքում մի կողմից ունենք նավթի նկատմամբ պահանջարկի նվազում, իսկ մյուս կողմից շուկայում նավթի առաջարկի աճ ունենք: 

«Սա հանգեցնում է նավթի շուկայում գների ցածր լինելուն: Չնայած ապրիլի 2-ին 1,2 տոկոսով նավթի գինը շուկայում ավելացել է, բայց կարծում եմ դա ուղղակի որոշակի փոքր աճ է, որից չենք կարող ենթադրել, որ գինը կշարունակի աճել: Թեպետ Չինաստանն արդեն սկսել է վերականգնել իր տնտեսական գործունեությունը և նշվում է, որ արտադրական հզորությունների 90 տոկոսն արդեն գործում է: Նշանակում է նավթի և մնացած հումքի նկատմամբ պահանջարկն աստիճանաբար կավելանա: Չեմ կարծում մոտ ժամանակներս նավթի անկում նկատվի»,-ասաց տնտեսագետը նկատելով, որ ոչ միայն նավթի գները, այլև տնտեսական իրավիճակն ուղղակի ազդեցություն են թողնում դոլարի փոխարժեքի վրա: Նման իրավիճակներում տնտեսագետի խոսքով մարդիկ ոչ թե փորձում են ձեռք բերել պարտատոմսեր, արժեթղթեր, այլ նախընտրում են իրենց գումարները պահել դոլարով. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ իրենց կապիտալը պահում են դոլարով կամ որևիցե արտարժույթով, որի գնողունակությունն աճում է կամ չի նվազում: Այս իրավիճակում մեր դրամի արժեզրկումը տրամաբանական էր և սպասելի: Դրա վրա մի շարք գործոններ են ազդում: Նախ՝ Ռուսաստանի գործոնը, քանի որ ռուբլին շատ կտրուկ արժեզրկվեց: Սրան նպաստեց նաև, որ պղնձի համաշխարհային գները նվազեցին, իսկ մեր արտահանման 24 տոկոսը պղինձն է կազմում: Այսինքն` երկիր արտարժույթի հոսքերը նվազեցին: Այսինքն` ունենք դրամի արժեզրկման տրամաբանական պրոցես, հակառակ դեպքում մեր ապրանքներն արտահանման շուկայում կթանկանային: Օրինակ, եթե դրամը չարժեզրկեինք, մեկ շիշ գինին, որը Ռուսաստանում ենթադրենք 500 ռուբլի է, կդառնար 600 ռուբլի: Մեզ համար շատ կարևոր են մեր արտահանման շուկաները պահպանելը»,-ասաց տնտեսագետը:

Դրամի արժեզրկումը, սակայն, իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում մեր տնտեսության համար, քանի որ Հայաստանը ներկրող երկիր է, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքներ: Տնտեսագետը գտնում է ո'չ նախորդ, ո'չ էլ ներկայիս կառավարությունը պարենի ինքնաբավության ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել, ինչի հետևանքով մենք կրկին ներկրում ենք առաջին անհրաժեշտության ապրանքներ. «Հիմա դրանք կթանկանան, իսկ կառավարությունն այդ թանկացումը կարող է մեղմել միայն սոցիալական ծրագրերով, այն է նպաստների, աշխատավարձերի բարձրացմամբ, զուգահեռաբար խրախուսելով նաև գյուղատնտեսությունը»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Հարցին արդյոք առաջիկայում սպասվում է դոլարի, եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացում, Սուրեն Պարսյանն ասաց. «Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո, երբ կառավարությունը սկսի իրականացնել իր աջակցության ծրագրերը: Այսինքն` դրամ կլցվի տնտեսության մեջ: Բայց տնտեսության մեջ դրամ լցնելով միաժամանակ կառավարությունը չի կարողանում ապահովել համապատասխան քանակությամբ ապրանքներ շուկայում: Մի կողմից մարդկանց ձեռքը գումար է ընկնում, բայց մյուս կողմից այդքան շատ ապրանքներ շուկայում չի լինելու: Դրան զուգահեռ նաև դոլարի փոխարժեքն էլ է հիմա բարձր, գներն էլ են բարձրանում և սա հանգեցնելու է դրամի արժեզրկման հերթական ալիքի, եթե կառավարությունը չկարողացավ ապահովել մեր տնտեսությունն անհրաժեշտ ապրանքներով»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:44 01/04/2020  |  ՏնտեսությունԿազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ
20:23 21/03/2020  |  ԿորոնավիրուսՊետությունը պետք է փոխհատուցի դադարեցված բիզնեսներին և տուժած աշխատողներին
21:37 19/03/2020Եթե կառավարույթունը չգնա դրամի արժեզրկման` ռումբը կմեծացնենք՝ պատրույգը երկարացնելու հաշվին. Սուրեն Պարսյան
11:15 16/03/2020  |  ՄեկնաբանությունԿենտրոնական բանկը պետք է իջեցնի վարկերի տոկոսադրույքները. Սուրեն Պարսյան
16:25 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը. զբոսաշրջիկների թվի կրճատման ռիսկ կա
15:14 12/02/2020  |  ՎերլուծություններՓոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի
16:03 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր վերաբաշխումներ կարագի շուկայու՞մ. ՏՄՊՊՀ–ն թաքցնում է յուրայինների մասին տեղեկատվությունը
14:03 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ձախողել է 2019 թվականի գյուղատնտեսական ծրագրերը. տնտեսագետ
17:30 01/02/2020  |  ՎերլուծություններՎառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա
18:49 31/01/2020  |  ՀարցազրույցՄեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ

Արխիվ

[]