Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/03/2020   15:41  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Քրեակատարողական ծառայության պետին՝ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցի հետ կապված։ Փաստաբանական թիմը մտահոգված է, որ ՔԿՀ-ում հնարավոր է խնդիրներ առաջանան։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ սպասում են ՔԿԾ պետի պատասխանին՝ տեսնելու, թե ինչ լուծումներ են տեսնում:

Բացի այդ՝ փաստաբանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն և վստահ չէ, որ ՔԿՀ-ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները:
«Մանավանդ, որ մինչ այդ տրված բոլոր հավաստիացումները, որ միջոցառումները կանխարգելում են վարակի մուտքը ՔԿՀ՝ փուչիկ են դարձել: Արդեն փաստն ունենք: Այդ պայմաններում անձի առողջությունը, կյանքը որևէ ձևով ապահովված չէ և խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէ, այլ՝ ցանկացած կալանավորի կամ դատապարտյալի»,- նշեց Խուդոյանը:

Փաստաբանը նշեց, որ եթե ՔԿՀ-ների վարչակազմը մեկուսացված չէ, այսինքն՝ շփվում են արտաքին աշխարհի հետ՝ թեկուզ նվազագույն չափով, ապա հիվանդության տարածման դեպքում բացառվում է, որ հիվանդությունը մուտք չգործի ՔԿՀ:

Նա պատահական չհամարեց, որ ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն հանձնարարական է տվել՝ առաջարկելով պետություններին՝ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոփոխել: Խուդոյանի խոսքով՝ մեզ մոտ պետական այդ մոտեցումը չկա :

«Առանձին դատավորներ իրենց մեջ այդ ուժը գտնում են: Դա համակարգային լուծում չի տա, բայց արդեն նախադեպեր են ստեղծում նաև այն գործերով, որոնցով բազմիցս մերժել էին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունները։ Անգամ այդ գործերով կալանավորների խափանման միջոցները փոխում են՝ հաշվի առնելով և հատուկ շեշտելով կորոնավիրուսի ռիսկերը »,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ կատարեն հանձնարարականը, եթե պետությունը չի կատարում այն:

Դիտարկմանը, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի մի քանի դատավոր սեփական նախաձեռնությամբ փոփոխել են կալանավորների խափանման միջոցները՝ փոխարինելով այն գրավով, մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որն արդեն ներկայացվել է , դեռ չի քննարկվել, Խուդոյանը պատասխանեց, որ այս դեպքում նույնիսկ դատարան չկա, որ քննարկման առնի:

«Այսինքն՝ դատարան կա, բայց ես տեսնում եմ, որ դիտավորություն կա՝ այդ գործընթացը հեռաձգելու, որովհետև թե՛ օրենսդրական կարգավորումներն են թույլ տալիս հարցը հրատապ քննարկել, թե՛ ընթացակարգերը, թե՛ տեխնիկական ու մարդկային ռեսուրսները, բայց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դա ուղղակի չի անում, հրաժարվում է դա անել»,- նշեց Խուդոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուրջ մեկ ամիս բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ՔԿՀ: Փաստաբանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս: Ստեղծված իրավիճակով պայմանավորված դատավորներ Դավիթ Հարությունյանը և Արման Հովհաննիսյանը սեփական նախաձեռնությամբ՝ իրենց վարույթում գտնվող գործերից մի քանիսով փոփոխել են կալանավորված անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով ԵԽ հանձնարարականը, մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 16-ին և առ այսօր այդպես էլ քննության առարկա չի դարձել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի, իսկ Երևանի դատարանի նախագահը հրաժարվել է միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի:

Ընդ որում՝ Աննա Դանիբեկյանը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ու հայտնի չէ, թե երբ է վերադառնալու աշխատանքի։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:34 03/04/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
14:17 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
18:43 30/03/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ
12:32 29/03/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին
09:30 28/03/2020  |  ՄամուլՎիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը․ «Ժողովուրդ»
12:38 26/03/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԲԴԽ-ն կվերահասցեագրի Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը
17:39 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին
21:37 21/03/2020  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի աջակցին դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ չնայած արագացված դատաքննությանը
17:00 21/03/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
17:21 16/03/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը կներկայացվի մարտի 17-ին

Արխիվ

[]