ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողի փաստաբանը պնդում է՝ տեղի է ունեցել խոշտանգում ու պահանջում դատահոգեբանական փորձաքննության կատարում 04/03/2020 20:29 | Քրեական խրոնիկոն
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժող կողմը համոզված է՝ արարքը սխալ է որակվել. Ոստիկանների կողմից կիրառված բռնությունն իր մեջ խոշտանգում է պարունակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ միջնորդություն է ներկայացրել՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:
«Առերեսում է եղել երկու մեղադրյալների հետ, իմ պաշտպանյալն առերես պնդել է իր ցուցմունքը և նշել հանգամանքները, որի շրջանակներում իրենից հակագազով ցուցմունք են կորզել: Միջնորդություն եմ ներկայացրել ՀՔԾ՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, քանի որ իմ պաշտպանյալի մոտ ոչ միայն ֆիզիկական վնասներ են եղել, այլև՝ հոգեբանական ցավ է առաջացել: Վարույթն իրականացնող մարմնից գրություն եմ ստացել, որ պետք է այդ հարցի շուրջ հարցաքննեն, ապա՝ որոշում կայացնել փորձաքննություն նշանակելու կամ չնշանակելու մասին»,- ասաց Ղարագյոզյանը:
Նրա խոսքով՝ հարցաքննությունը հետաձգվել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված:
Դիտարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել 12 տարի առաջ և արդյոք տարիներ անց դատահոգեբանական փորձաքննությունը կարո՞ղ է արդյունավետ լինել, Ղարագյոզյանը պատասխանեց. «Խոշտանգումների զոհերի դեպքում ուզում է 20 տարի անցնի: Եթե անձը խոշտանգվել է, իր հոգեբանական ցավը չի տուժում: Մարմնական վնասվածքների դեպքում 10 օր անց է վնասվածքն անցնում, սակայն հոգեբանական ցավի դեպքում հնարավոր է պարզել անձը խոշտանգման ենթարկվել է, թե ոչ՝ հոգեբանի, հոգեբույժի և բժիշկի ներգրավմամբ»:
Հարցին, թե արդյո՞ք խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ գոյություն չունի, Ղարագյոզյանը պատասխանեց, որ ներպետական օրենսդրությամբ չկա կարգավորում, սակայն ՄԻԵԴ ԵԽ նախարարների կոմիտեն պնդում է, որ այն պետությունները, որոնք միացել են Կոնվենցիային, պետք է վաղեմության ժամկետ չկիրառեն խոշտանգումների դեպքերով:
«Ինչպես գիտեք՝ մենք 2015թ.-ից հետո ունենք խոշտանգման հոդված և այդ իսկ պատճառով խոշտանգման մեղադրանք չի առաջադրվել, քանի որ այդ ժամանակ չի եղել այդ հոդվածը: առաջադրված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով՝ այն հանգամանքին, որ մեղադրանք է առաջադրվել երկու անձի, սակայն տեսանյութում երևացող անձանց թիվը մեծ է, Ղարագյոզյանն ասաց, որ չգիտի, թե ինչ փաստական տվյալներ է ձեռք բերել վարույթն իրականացնող մարմինը, որ այդ երկու անձին է մեղադրանք առաջադրել, սակայն մինչև վերջ պնդելու են, որ բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:
Հարցին, թե արդյո՞ք դատահոգեբանական փորձաքննությամբ խոշտանգման փաստի հաստատման դեպքում առաջադրված մեղադրանքը կխստացվի՝ Ղարագյոզյանը պատասխանեց, որ այդ պատճառով է ներկայացրել միջնորդությունը և խոշտանգման փաստի ապացուցման դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը կվերաորակվի 3-րդ մասով, որի դեպքում պատիժն ավելի ծանր է: Դիտարկմանը, որ նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում և այս փուլում դատահոգեբանական փորձաքննությունը կարող է երկարացնել գործի նախաքննությունը՝ Ղարագյոզյանը նշեց, որ իրենց համար ինքնանպատակ չէ, որ գործն արագ ուղարկվի դատարան և, եթե վարույթն իրականացնող մարմինն այս փուլում նախաքննության ավարտի մասին հայտարարությամբ հանդես գա, ապա՝ տուժող կողմը կառարկի:
Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբեր ամսին համացանցում 12 տարվա վաղեմության տեսանյութ հրապարակվեց, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազերով և մահակներով ցուցմունք կորզում բերման ենթարկված քաղաքացուց: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Նշանակված ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող երեք անձի վերաբերյալ: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի պետ Ն. Ս.-ին, ապա՝ Արաբկիրի հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ.Ս.-ին:
Փաստաբան Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ 12 տարի առաջ տղամարդը բերման էր ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով և, քանի որ ցուցմունք կորզել հաջողվել էր, վերջինս դատապարտվել էր ազատազրկման, ապա՝ համաներմամբ ազատ արձակվել, իսկ այժմ գտնվում է անազատության մեջ մեկ այլ գործով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից