ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ 04/02/2020 17:04 | Կորոնավիրուս
Կորոնավիրուսային հիվանդության համաճարակն անսովոր մարտահրավերներ է ստեղծել Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար: Դա առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել նաև ազատությունից զրկվածների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում և այլ հաստատություններում գտնվողների: Նկատի ունենալով վարակի հետագա տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողությունների ակնհայտ հրամայականը՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անհրաժեշտ է համարել հիշեցնել խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի մասին: ԽԿԿ-ի կողմից մշակվել են մի շարք սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պատասխանատու են Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող ազատությունից զրկված անձանց համար:
Շեշտը դրվել է այն բանի վրա, որ հիմնական սկզբունքը պետք է լինի հնարավոր բոլոր գործողությունների իրականացումը, որպեսզի պահպանվի ազատությունից զրկված բոլոր անձանց առողջությունն ու անվտանգությունը։ Այդ սկզբունքների շարքում գլխավոր շեշտը դրվել է այն փաստի վրա, որ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Տարբեր երկրների պրակտիկայում արդեն իսկ սկսել են էական քայլեր ձեռնարկել մինչդատական կալանքի ներքո գտնվող անձանց առանձին խմբերի, նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ, իսկ մեր երկրում ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։
Սա ոլորտ է, որը լուծումների կարիք ունի, այդ մարդկանց ձայնն այսօր լսելի չէ։ Ըստ էության անազատության մեջ պահվող անձինք, հատկապես մինչդատական վարույթում անազատության մեջ պահվող անձանց իրավունքների շատ ավելի լուրջ սահմանափակում ունենք այս պահին։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 16-ի կառավարության որոշմամբ խիստ կանոններ են սահմանվել հատկապես փակ հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ և դա լրջորեն սահմանափակող նշանակություն ունի:
Մեր պետությունը պետք է այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի։ Թեև ԲԴԽ-ն հայտարարել էր, որ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար, այնուամենայնիվ փաստենք, որ դատական նիստերը հաճախ հետաձգվում են: Սա իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը։ Խնդիրը կա, և այն շրջանցել պարզապես չի կարելի։ Հանրության ուշադրության կետրոնում գտնվող գործերից մեկը դրա վառ օրինակն է։ Տևական ժամանակ է, ինչ չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատավոր Դանիբեկյանի կողմից շաբաթներ ի վեր ձգվող դատական նիստի հետաձգումը և մինչ օրս պաշտպանական կողմին հնարավոր դատական նիստի ժամկետները հայտնի չլինելը, ըստ էության իրավունքների լուրջ սահմանափակում է, ինչպես նաև արդարադատության մատչելիության իրավունքի ոտնահարում։
Եվ եթե առաջին ատյանի դատարանը մարդու իրավունքների վերաբերյալ միջնորդությունը չի քննում, ապա դա ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է: Խախտվում է նաև կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որը սահմանում է, որ եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որևէ մեկը խախտվել է, ապա ինքը պետք է ունենա պաշտպանության արդյունավետ միջոց։ Պետությունը պետք է արդյունավետ պաշտպանություն տրամադրի խախտումներից։
Ըստ էության դատական նիստերի անորոշ ժամկետով հետաձգմամբ քաղաքացիները զրկվում են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, ավելին, առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծվում այն անձանց համար, ում ազատության իրավունքը մերօրյա բարդ իրավիճակում սահմանափակված է։
Ասյա Օվանյան
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ
«Իմ Ձայնը» նախագիծ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ