ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են 04/02/2020 19:02 | Կորոնավիրուս
Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտ ամսին կտրուկ նվազել են՝ պայմանավորված հիմնականում COVID-19համաճարակի արդյունքում առաջացած պահանջարկի նվազմամբ և համաշխարհային շուկայում յուղերի գների անկմամբ: Սա հիմնականում հետևանք է նրա, որ կառավարությունները տնտեսական առումով որոշ սահմանափակումներ են մտցնում՝ միտված ներկայիս առողջապահական ճգնաժամըհաղթահարելուն: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափմանմիջոց է,ամսվա ընթացքում կազմել է միջինը 172.2 նիշ, ինչը փետրվար ամսվա համեմատ ցածր է 4.3 տոկոսով:
«Գների անկումը մեծապես պայմանավորված է պահանջարկի գործոններով, այլ ոչ առաջարկով, իսկ պահանջարկի գործոնների վրա ազդում են էլ ավելի վատթարացող տնտեսական հեռանկարները»,- նշել է ՊԳԿ ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբբասիան:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը գրանցել է ամենամեծ անկումը՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 19.1 տոկոսով:Պատճառները ներառում են՝ արտաքին սպառման ավելի ցածր պահանջարկը, որը կապված է շատ երկրների կողմից կիրառվող արգելքների հետ, և էթանոլ արտադրող երկրների կողմից պահանջարկի նվազումը, ինչը կապված է անմշակ նավթի գների կտրուկ անկման հետ:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսըմեկ ամսում նվազել է 12.0 տոկոսով, ինչը հիմնականում կապված է արմավենու յուղի գնի անկման հետ՝ պայմանավորված անմշակ նավթի գների կտրուկ նվազմամբ և համաճարակի արդյունքում բուսական յուղերի համաշխարհային շուկայում առաջացած աճող անորոշությամբ: Սոյայի և հլածուկի յուղերի գները նույնպես նվազել են:
«Անցած ամսվա ընթացքում նավթի գները ավելի քան կիսով չափ նվազել են, ինչը մեծ ազդեցություն է ունեցել կենսավառելիքի գների վրա: Վերջինս շաքարավազի և բուսական յուղերի շուկաներում պահանջարկի կարևոր աղբյուր է հանդիսանում»,- ասել է ՊԳԿ վերլուծաբան Փիթեր Թենեսը:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսընվազել է 3.0 տոկոսով, ինչը պայմանավորված է զտված և չզտված կաթի փոշիների գնառաջարկների և ներմուծման համաշխարհային պահանջարկի անկմամբ: Սա հիմնականում պատճառ է այն բանի, որ COVID-19-ի տարածումը վերահսկելու նպատակով կիրառված զսպող միջոցառումները հանգեցրել են կաթնամթերքի մատակարարման շղթաների խաթարումների:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսըմարտին նվազել է 1.9 տոկոսով և համարյա հավասարվել նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշին: Նվազել են ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի միջազգային գները: Վերջինս հետևանք է նրա, որ առկա են եգիպտացորենի մեծ պաշարներ, իսկ կենսավառելիքի ոլորտի կողմից բավականին ցածր պահանջարկ կա:
Բրնձի միջազգային գները, հակառակը, երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում, ինչը հետևանք է նրա, որ համավարակի պատճառով պահուստային կուտակումներ են եղել և այն հաշվետվությունների ֆոնին, որ Վիետնամը կարող է արտահանման արգելքներ ներկայացնել, ինչն ի սկզբանե այդ երկրի կառավարությունը հերքել է:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն անցյալ շաբաթ կայացած մեծ քսանյակի(G20) գագաթնաժողովի ժամանակ՝ դիմելով երկրների ղեկավարներին կոչ է արել «միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների առևտուրը շարունակի իր կարևոր դերակատարումն ունենալ համաշխարհային պարենային անվտանգությանը նպաստելու գործում» և խուսափել այնպիսի միջոցառումներից, որոնք կխանգարեն պարենի մատակարարման համակարգերին սնող առևտրային հոսքերին:ՊԳԿ-ն ուշադիր հետևում է պարենային ապրանքների գներին և նյութատեխնիկական ապահովման հարցերին՝ նպատակ ունենալով ահազանգել երկրներին առաջացող խնդիրների մասին, որոնք կարող են ավելի սրել համավարակի ընթացքում առաջացած հնարավոր խափանումները:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 0.6 տոկոսով՝ պայմանավորված մանր և խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գնառաջարկի անկմամբ,որի համար մեծ են արտահանման հնարավորությունները բայց առևտրային կարողությունները նվազել են՝ նյութատեխնիկական ապահովման խոչընդոտների պատճառով: Սակայն աճել է խոզի մսի գնառաջարկը՝ մեծացող համաշխարհային պահանջարկի և վերամշակման գործարաններում աշխատողների տեղաշարժի սահմանափակումների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից