Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց այս լարվածությունը երկար տևել չի կարող 04/02/2020   21:03  |  Հարցազրույց

Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ աշխարհը փոքրացել է՝  տեղավորվելով  յուրաքանչյուրիս տան մեջ: Բայց  «տնային կալանքի» այս ռեժիմը, որ 10 օրով էլ երկարաձգվեց,  ինչպե՞ս  է անդրադառնում-անդրադառնալու մարդկանց հոգեվիճակի, առողջության վրա: Ի վերջո,  այս իրավիճակը արդյո՞ք հղի չէ մարդու հոգեկան առողջությանը սպառնացող լուրջ հիվանդություններով: Այս համատեքստում «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ՝ պարզելու համար, թե՝  ի՞նչպիսին են  մասնագիտական   դիտարկումներն ու  գնահատականները մարդու համար ոչ բնական այս վիճակի վերաբերյալ

-Այս վիճակն, իրոք,  անբնական է մարդու համար, հետևաբար, չի կարող բացասական ազդեցություն և ինչ-որ հետևանքներ չունենալ: Մարդկանց սովորական կյանքի ռիթմը միանգամից փոխվել է: Ո՞րն է դրա պատճառը: Մարդիկ տեսնում են, համենայնդեպս, տեղեկացված են  բոլորը, որ տարածված է ինչ-որ մի սարսափելի հիվանդություն, վիրուս,  և դրանից պաշտպանվել է պետք,   չնայած որ այս կորոնավիրուս կոչեցյալի հետ կապված կան տարաբնույթ, հակասական տեսակետներ:

Ընդ որում, բժիշկների տեսակետները չեն համընկնում այն վիճակի հետ, որ ամբողջ աշխարհում տիրում է: Այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ  բան մենք չգիտենք սրա մասին, այն շատ պարուրված է աշխարհաքաղաքական ինչ-որ հանգամանքներով: Այսինքն,  սա միայն հիվանդության փաստ չէ, ինչն ակնհայտ է: Բոլոր դեպքերում, եթե կա հիվանդության վտանգ, ես գտնում եմ, որ անվտանգություն ապահովող  միջոցառումներն անհրաժեշտ են: Ըստ էության, բժիշկներն էլ են ասում՝ սա նոր վիրուս է, որը չգիտենք՝ ինչ հետևանքներ կունենա, մարդկանց  իմունային համակարգն  ինչպես կդիմագրավի դրան: Գտնում եմ, որ գրագետ է պահպանել անվտանգության կանոնները, բայց քանի որ մենք ակնհայտ  տեսնում ենք, որ սա ուրիշ կոնտեքստ է պարունակում իր մեջ, ինքնաբերաբար, մարդկանց մոտ անորոշության զգացողությունը մեծանում է:

Մարդը,  եթե հայտնվել է ինչ-որ արտակարգ իրավիճակում, իսկ մարդու հոգեկան աշխարհը պաշտպանված է, ոնց որ օրգանիզմն ունի իմունային համակարգ, այդպես էլ՝  հոգեկան աշխարհն ունի,  պատկերավոր ասած՝ հոգեկանի պաշտպանական մեխանիզմներ, ադապտացիա, որն այժմ գործում է: Տեսեք՝ սկզբնական փուլում, երբ մենք այս մեկուսացման  մեջ հայտնվեցինք, մարդիկ ըմբռնմամբ մոտեցան, նույնիսկ մտածում էինք՝  ավելի շուտ պետք էր անել, ավելի ճշգրիտ քայլեր պիտի արվեին պաշտպանվելու համար և այլն: Բայց հիմա տեսնում ենք, համենայնդեպս,  մեզ ներկայացվում են թվեր, ըստ որի Հայաստանում հիվանդությունը արագացված տեմպով ընթանում  է:

Մարդկանց մոտ սկզբնական շրջանում և մինչ այժմ՝  մեկուսացման դեռևս ադապտիվ մեխանիզմները լավ են աշխատում, հարմարվում ենք, ես ուրախությամբ տեսնում եմ, որ առանձին խուճապային տրամադրություններ էլ չեղան, մարդիկ մի տեսակ հավաք, արժանապատիվ դիմագրավում են այս փորձությանը: Բայց առջևում անորոշություն է: Եթե մենք իմանայինք, որ մի 10 օր էլ և վերջ, կամ, այն քայլերը, որ ձեռնարկվել-ձեռնարկվում են արդյունավետ են…

Պետությունն  ասում է՝ պետք չէ խուճապ տարածել, համամիտ եմ, քանի որ խուճապը շատ վտանգավոր բան է, բայց մյուս  ձեռքով հենց իշխանության մոտ կանգնած մարդիկ տարածում են մարզահամերգային համալիրում շարված   մահճակալների մի լուսանկար, որն ինքնին խուճապային է: Մեր առջև մի պատկեր է, որը շատ վախեցնում է մարդկանց:

-Ընդ որում, գործ ունենք ոչ թե՝  լոկալ, այլ՝ համաշխարհային անորոշության վիճակի հետ, որը երկակի տրամադրություններ է առաջացնում:

-Այո, աշխարհը գնալով փոքրանում է, մենք աշխարհի մի մասնիկն ենք և չենք կարող պոկված լինել աշխարհից: Բոլոր դեպքերում, երբ կա անորոշություն և չգիտես վերջում ինչ սպասել, չգիտես՝ ի՞նչ է իրենից ներկայացնում կորոնավիրուս կոչեցյալը, բուժման միջոցը ստեղծված չէ, մարդու հոգեկանի մեխանիզմները,  իմունային համակարգն արդեն  կամաց-կամաց կարող են տեղի տալ:

Մարդիկ կարող են չդիմանալ, վերջին հաշվով, սա ընդամենը ներսում փակված լինելու հարց չէ: Մարդիկ ապրուստի հարցեր են ունենալու, շատերը  ծախսում են իրենց խնայողությունները, բայց մինչև ե՞րբ: Ասենք՝ պետականորեն մարդկանց որոշակի շերտերի ինչ-որ աջակցություն է տրվելու, բայց այդ խումբն այնքան փոքր է, որ մեղմ ասած՝  չի ծածկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների և հայտնվողների  շրջանակը: Այնպես որ, մեզանում անորոշությունը շատ է, որից էլ տագնապ է առաջանում, տագնապի հոգեվիճակ: Անորոշությունն այն հոգեվիճակն է, որն ամենից ավելի է ազդում մարդու հոգեկան հավասարակշռության վրա: Եթե ուզում ես մարդուն ծանր հոգեվիճակի մեջ դնել, նրան անորոշության մեջ դիր: Որովհետև նույնիսկ բացասական ցանկացած ելք , ինչպիսին էլ լինի, մարդն ուժ գտնում է կրելու, իսկ հիմա մենք անորոշության մեջ ենք: Իսկ դա նշանակում է՝ մարդկանց մեջ բուն են դնում տագնապները, մարդը չգիտի՝ ինչի՞ սպասել, այսօր խանութում այսինչ բանը կա, վաղը՝ կարող է չլինել, մարդիկ արդեն ակնհայտ թանկացումներ են տեսնում, այսինքն,  նրանց տագնապները մեծանում են:

 -Հետաքրքիր է, այս համատեքստում  մեր քաղաքացիների՝ հոգեբաններին դիմելու, նրանցից մասնագիտական խորհրդատվություն ստանալու փաստեր ունե՞ք:  Կոնկրետ ձեր փորձը նկատի ունենալով՝ այս առումով ասելիք կա՞:

-Մարդիկ հաճախ են դիմում ինձ, քանզի ես  անհատական  խորհրդատվական աշխատանք եմ  իրականացնում, բայց հետաքրքիր է, որ այս առումով  դեռ ոչ մի դիմում  չեմ ստացել, մանավանդ, մեր՝ Նալչաջյան կենտրոնի էջում նախապես  հայտարարություն դրել եմ, թե՝  կարող ենք  նաև սկայպի միջոցով  խորհրդատվություն իրականացնել: Գիտեք՝ մարդիկ փակվել են ընտանիքներում, իսկ քանի որ  հոգեբանական խորհրդատվությունը շատ անհատական բան է, գուցե նաև մարդիկ խուսափում են: Ես  դեպք ունեցա, երբ մի կին շատ էր ուզում զրուցել, բայց ասաց՝  իրավիճակն այնպիսին է, որ կցանկանայի մենակ լինել,  մինչդեռ տանը հնարավորություն չկար՝ իր խորը ապրումների մասին հատնելու: Բնականաբար, առկա  դժգոհություններ կարող են լինել, որոնք  այլ բնույթ կարող են ստանալ, մանավանդ, երբ մարդիկ գտնվում են փակ տարածքներում , ագրեսիվ են դառնում: Շատ սիրելի մարդիկ իրար կողքի, փակ տարածքում  անընդհատ գտնվելով անհանդուրժող, լարված, գրգռված են դառնում և  կարող են նաև  միմյանց հանդեպ կոպիտ գտնվել, ընդհուպ՝  նույնիսկ ընտանիքների ներսում կարող են անհամաձայնություններ առաջանալ:

-Դրա օրինակը Չինաստանն է տալիս արդեն՝ կորոնավիրուսի հետևանքով  փակ տարածքի դատապարտված լինելու հետոյական հետևանքների տեսքով:

-Բնական է,  անորոշությունը, տագնապը ներհոգեկան քաոսային վիճակ է բերում, որն ինչ-որ պահի կարող է անկառավարելի, քաոսային վարքի հանգեցնել, հասկանում եք, մարդիկ կարող են  էլ չդիմանալ՝ իրենց դուրս նետել: Մարդկանց ադապտիվ հնարավորություններն, ի վերջո, շատ անհատական են: Բացի այդ՝ հանգամանքների տարբերություն կա, մարդ կա՝ գործ է կորցնում, ընտանիքը կերակրելու աղբյուր, ինքը չի կարող բութ, իներտ նստի տանն ու ապրումներ չունենա: Ի դեպ, սկզբնական շրջանում գուցե հաճելի է՝ երբ  ամենօրյա վազքերից հետո բոլորը տանն են, միմյանց հետ շփվելու առիթ է,  բայց դա երկար տևել չեր կարող : Դա վերջ ունի: 

-Բացի այդ, հենց այս՝  չորս  պատի մեջ փակվածության օրերին էր, որ ԱԺ-ն՝ դեմ քվեարկելուց հետո՝   վերջնարդյունքում կրկնաքվեարկություն նախաձեռնեց   բացառապես խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ  ԱԺ-ն որպես կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործիք հաստատեց մարդու անհատական տվյալներին հասանելիություն  ունենալու՝  հանրության կողմից քննադատված, ընդդիմության կողմից մերժված, բայց՝  քպական մեծամասնության կողմից կյանքի գնով ընդունված նախագիծը:

Ըստ Ձեզ, սա որքանով կարող է լինել արդյունավետ գործիք, և ապա՝ այսպիսով չի՞ ստացվում, որ իշխանությունը հանրությանը որոշակի  արգելքներ պարտադրելով՝  ինքը մտնում է մարդկանց  անհատական տարածքներ՝ սահմանելով տոտալ վերահսկողություն  քաղաքացիների տեղաշարժի, զանգերի, հաղորդագրությունների վրա: Այս ամենը ի՞նչ հետևանքներով է հղի հոգեբանական տեսանկյունից:

-Խոսում էինք մարդու տագնապների և անորոշության մասին: Տեսեք՝ ե՞րբ են մարդու տագնապները փարատվում, երբ ինքը մի տեսակ ապահովության զգացողություն ունի, որ այն մարդիկ ովքեր պատասխանատու են, մտահոգ ու սրտացավ,  ադեկվատ  ընդհանուր իրավիճակի համար… երբ այս ամենը կա, մարդիկ էլի կարող են դիմանալ՝ լրացուցիչ ուժեր գտնելով, բայց  երբ այս ֆոնի վրա և ըստ էության,  շահարկելով հիվանդությունը, մարդկանց հիմարի տեղ են փորձում դնել… Շատ ներողություն, կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդկանց հեռախոսազրույցների, անհատական տվյալների  մեջ մուտք ունենալ՝ տոտալ վերահսկողության տակ դնելով նրա՞նց, ինչ- որ չի բռնում իրար հետ, տրամաբանություն չկա: Անկեղծ ասած՝ տեղեկացված չեմ, այլ երկրներում է՞լ նման նախադեպեր կան:

-Կան, ըստ էության, բերվում է, Չինաստանի, Հարավային Կորեայի օրինակը, բայց, Շվեյցարիան, օրինակ այս նախագծին դեռ ընդդիմանում է՝ չհանդուրժելով մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը:

-Իհարկե, մենք գործ ունենք գլոբալ, ժողովուրդների գլխին կախված պատերազմի  հետ, բայց ես  այնպիսի տպավորություն ունեմ, որ մեզ մոտ հնազանդ աշակերտները միանգամից տնային առաջադրանքը կատարում են: Որովհետև ես չեմ կարծում, թե սա կորոնավիրուսի դեմ պայքարի էֆեկտիվ գործիք է:  Սա շատ տխուր փաստ է, պետության գործառույթը պետությունն ու քաղաքացուն պահպանելն է, ճիշտ կառավարելը:  Այս օրինագծի ընդունումը շատ վատ է ընդունվում մարդկանց, հասարակությունների կողմից: Մարդկությունը հասել է այն բանին, որ անձնական կյանքը անձեռնմխելի է: Այն, թե ես ում հետ՝ ինչ կխոսեմ, շատ անձնական է և անձեռնմխելի և… մեկ էլ՝ այս ծանր ֆոնի վրա, առանց այն էլ մարդկանց հոգեվիճակը վատն է, անորոշ, վտանգներով հղի, հանկարծ ամեն գնով գնում են նման քայլի: Մեր քաղաքացիները շատ վատ են ընդունում այս քայլը  և նման քայլերը չեն նպաստում մարդկանց հոգեվիճակի լավացմանը:

Այս ամենը, բոլոր դեպքերում տանում է քաոսի խորացմանը և՛  հասարակական, սոցիալական կապերի, և՛ պետության, և՛ մեր   հոգեկան կյանքի ու  մարդկանց միջանձնային կապերի իմաստով:

-Ի վերջո, ի՞նչ է ստացվում՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհին հասարակությունը ձեռք է բերում բազում այլ հիվանդություններ՝  տանը փակվածության հետևանքներից, ամենատարբեր  վախերից մինչև  անհրաժեշտորեն տնից դուրս եկողների համար էլ՝ տեղաշարժման վախն ու դժվարությունները: Այս օրերին  հասարակական տրանսպորտն ընդհանրապես չի աշխատում: Տաքսիներն են միայն, որոնցից օգտվելը, մեր քաղաքացիներից մեծ մասի գրպանով չէ: Արդյո՞ք սա ամենալավ և ադեկվատ լուծու՞մն էր: Ընդհանրապես, սոցիալական դժվարություններին գումարելով այս բոլոր  տաբուներն ու արգելքները,  իշխանության քայլերը որքանո՞վ  են մարդասիրական, ընդհուպ՝ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիներին կատարած  հեռախոսազանգերը:

-Արդեն մարդիկ,  մարդկանց մեծամասնությունը դադարել է հավատալ իշխանության ցուցադրական վարքին՝ սիրո դրսևորումներին, մարդկանց չի կարելի հիմարի տեղ  դնել, նրանք կարող է խաբվեն, ոգևորվեն, մի ալիքի տակ ընկնեն, բայց այն, ինչ  վերաբերվում է մարդկանց, նրանցից յուրաքանչյուրի  անձնական կյանքին ՝ հանգեցնում է  տոտալ հիասթափության: Դուք պատկերացնու՞մ եք, մարդիկ քաոսային վարքով  լցվեն փողոցները, ի՞նչ կդառնա: Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց անորոշությունը և այս ոչ ադեկվատ օրենքները լավ ազդեցություն չեն ունենում:  Այս լարվածությունը երկար տևել չի կարող:

Հեղինակ՝ Ա.Ե

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:24 02/04/2020  |  Միջազգային լրահոսԻրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
19:59 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
18:37 02/04/2020  |  ԿորոնավիրուսԲուրաստանի համայնքապետի, ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Նա բոլորին հորդորում է զգույշ լինել
18:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսՓողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ. Միհրան Հակոբյան
17:04 02/04/2020  |  ԿորոնավիրուսՊետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ
16:57 02/04/2020  |  ԿորոնավիրուսՀորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները. հայտարարություն
16:51 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական աջակցության ծրագրերը հինգն են
16:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսԱռողջապահության նախարարի կոչին արձագանքել է քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող
16:20 02/04/2020  |  Կորոնավիրուս1 օրում մեզ մոտ վարակվում են այնքան, ինչքան Վրաստանում 1 ամսում. Հրանտ Բագրատյան
15:07 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է. «Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա քաղաքացի

Արխիվ

[]