ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղացուն օգնություն պետք է տրամադրվեր հունվարին, հիմա արդեն այն ուշացած է․ Բերբերյան 04/02/2020 18:16 | Տնտեսություն
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը գտնում է, որ Կառավարության կողմից գյուղացիներին տրամադրվող աջակցությունն ուշացած է։
«Կառավարության կողմից գյուղացուն ֆինանսական ռեսուրսներով օգնելու որոշումներն արդեն ուշացած են, այս օգնությունը պետք է հունվար ամսին լիներ, որպեսզի գյուղացին կարողանար թունաքիմիկատներ ձեռք բերել ու պահանջին համապատասխան պարարտանյութ ձեռք բերեր,իսկ այսօր գյուղացին ոչինչ չի արել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։
Նա նշեց, որ եթե ապրիլին կառավարությունը հասցնի վարկավորումներ տրամադրել գյուղացուն, արդեն ուշ է լինելու, հատկապես Արարատյան դաշտավայրի համար։
Բերբերյանն արձանագրեց նաև, որ գյուղացիները հաճախ ցանկանում են գալ մայրաքաղաք՝ թունաքիմիկատ գնելու նպատակով, սակայն տեղաշարժման թերթիկի հետ կապված խնդիրներ են ունենում։
Անդրադառնալով պարենային խնդրին՝ նա շեշտեց, որ միանշանակ թանկացումներ կան, սակայն կառավարության աշխատակիցները, չգիտես ինչու, ժխտում են այդ փաստը։
«Պնդում են, թե թանկացումներ չեն եղել, միանշանակ թանկացումներ կան թունաքիմիկատների, սննդամթերքի հետ կապված, նույնիսկ սպիրտի գինը մի քանի անգամ բարձրացել է։ Կու՞յր են կառավարությունում նստածները, բա չե՞ն տեսնում, որ սպառողական ապրանքներն են թանկացել, կաթնամթերքն է թանկացել։
Եթե գյուղացին չկարողանա անասնապահությամբ զբաղվել, կաթնամթերքը կթանկանա, հատկապես որ գլխաքանակի անկում ունենք, բայց այնտեղ կլոր գլուխներով հաստագլուխներ կան, որ դա չեն ուզում ընդունել»,-ասաց Բերբերյանը։
Նա ընդգծեց՝ Կառավարությունը եթե իրոք ուզում է ունենալ առաջավոր գյուղատնտեսություն, ապա պետք է ֆինանսական լծակներ ներդներ ու այդ ֆինանսները ճիշտ օգտագործեր։
«Թե չէ այսօր ԿԲ նախագահն առաջարկում էր մի ծրագիր ու ասում, որ այն շատ լավն է, այգիներ են տնկվելու։ Բայց նա թող գնա իր գործով զբաղվի ու մասնագետները որոշեն ապագա կունենա այդ այգին թե ոչ։ Մի մարդ, որ կարանտին բառը լսել է առաջին անգամ այսօր զբաղվում է արտակարգ իրավիճակներով։ Կարանտինը մասնագիտական բառ է, պետք է մասնագետ լինել, որ հասկանաս ինչ անես։ Հաջողություններն ու անհաջողությունները կախված են մեր գիտելիքներից, որոնք, ցավոք սրտի քիչ են, կամ ընդհանարպես չկան»,-ամփոփելով խոսքն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից