ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ավելի լարված իրավիճակ է եղել 2000-ականների սկզբներին, երբ մահափորձ իրականացվեց Արցախի նախագահի դեմ. Արմեն Բադալյան 04/02/2020 19:25 | ԼՐԱՀՈՍ
ԱՀ նախագահի ընտրության երկրորդ փուլում նախագահ կընտրվի Արայիկ Հարությունյանը, իսկ Մասիս Մայիլյանի շանսերը հասնում են զրոյի։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ ընտրական գործընթացում վարչական ռեսուրսը հօգուտ Արայիկ Հարությունյանի օգտագործելու կամ ընտրողի կամքի վրա ազդելու մասին դիտորդների արձանագրումները ոչ մի ազդեցություն չեն ունենա ընտրությունների վրա։
«Իհարկե, քաղաքականության մեջ 100%-ով ոչինչ չենք կարող ասել, բայց այս դեպքում կարող ենք ասել, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելու շանսերը 99,9% կամ ավելի է։ Դիտորդների նշած խախտումներն արդեն էական նշանակություն չունեն և դա չի ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Այո, այս դիտարկումները հաշվի կառնվեն, համապատասխան փոփոխություններ կլինեն, բայց քվեարկության վրա դա որևէ ազդեցություն չի ունենա, և կարելի է ասել, որ Արայիկ Հարությունյանն արդեն ընտրված է որպես նախագահ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։
Նա ընդգծեց, որ Մասիս Մայիլյանին աջակցող քաղաքական ուժն ընտրությունների արդյունքում Ազգային ժողով չմտավ, ինչը բացասական է Մայիլյանի համար ու վկայում է, որ նա պարտված է մտել երկրորդ փուլ։
Քաղտեխնոլոգը շեշտեց, որ Մասիս Մայիլյանին ձայներ էր ապահովում Սամվել Բաբայանը, որի ղեկավարված կուսակցությունն արդեն մտել է Ազգային ժողով, հիմա նա այդքան մեծ մոտիվացիա չունի Մասիս Մայիլյանի նախագահ դառնալու հարցում։
«Ավելի շուտ նա բանակցությունների մեջ կմտնի Արայիկ Հարությունյանի հետ, դրա համար Մասիս Մայիլյանի նախագահ ընտրվելը գրեթե 0-ական է»,- նշեց Բադալյանը։
Որքանով Արայիկ Հարությունյանին կհաջողվի հետընտրական Արցախում ապահովել քաղաքական ուժերի կոնսոլիդացիան՝ նկատի ունենալով, որ նախօրեին քիչ հավանական էր համարել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ համագործակցությունը, որը հայտարարել է իր անհամաձայնությունը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ՝ Արմեն Բադալյանը շեշտեց, որ Արցախում՝ ի տարբերության Հայաստանի ղեկավարության, սև ու սպիտակի բաժանում չեն իրականացնում ու այլ մոտիվացիայով են առաջնորդվում։
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Եթե նա (Վիտալի Բալասանյանը.-խմբ.) չի տեսնում համագործակցություն հայաստանյան քաղաքական ուժերի հետ, ապա ինչպես համագործակցենք»։
Քաղտեխնոլոգը արձանագրեց Հարությունյանի դիտարկումը՝ կորոնավիրուսի հետ կապված տնտեսական աղետի կանխատեսումների մասին։ «Նա երկար ժամանակ ՝ 12 տարի, եղել է ԼՂՀ վարչապետ ու լավ է հասկանում, թե տնտեսական ինչ վիճակում է Արցախն ու կորոնավիրուսի համաշխարհային գլոբալ համաճարակն ինչ վնասներ կարող է բերել։ Նա «հինգ պակաս նախագահի» կարգավիճակում է, բնականաբար, այլևս ուրիշների հետ հակադրվելու խնդիր չունի ու հասկանում է, որ բոլորի հետ հարաբերությունները պետք է օգտագործի, որպեսզի հնարավոր աղետից կարողանա շատ քիչ վնասով դուրս գալ»,-նշեց Բադալյանը։
Ավելին՝ ըստ նրա Արցախում ընտրություններն անցնում են շատ նորմալ ու լարվածություն չկա, սրանք սովորական նախընտրական գործընթացներ են, իսկ ներքին հուզումներ ու լարվածություն չկա։ Երկրորդ փուլում եւս լարում որպես այդպիսին գոյություն չունի։
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ մինչ այս Արցախում տեղի ունեցած ոչ մի ընտրություն, կարծես, նման միջադեպերով չէր ուղեկցվել՝ քաղտեխնոլոգը պատասխանեց․ «Այո, չպետք է մոռանանք, որ այն ժամանակ Հայաստանի ազդեցությունը Արցախի ընտրությունների վրա նկատելի ու ավելի ուժեղ էր։ Հիմա այլ իրավիճակ է։ Չի կարելի մի քանի օր առաջ տեղի ունեցած ընտրությունները համեմատել 5 կամ 10 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների հետ, որովհետև իրավիճակները լրիվ տարբեր են ու համեմատելի չեն։ Այս ընտրությունները հաջորդողների հետ համեմատելը ճիշտ կլինի, բայց նախորդների հետ համեմատելը սխալ է, քանի որ իրավիճակն է տարբեր»։ Նա հիշեցրեց, որ Արցախում ավելի լարված իրավիճակ է եղել, երբ Արցախի նախագահի դեմ 2000-ականների սկզբներին մահափորձ իրականացվեց։
Հարցին, արդյոք ճիշտ էր այս համաճարակի պայմաններում իրականացնել Արցախի ընտրությունները՝ Բադալյանը պատասխանեց․ «Արցախում կար մի հարց, որը պետք է լուծվեր և դա իշխանության հարցն էր, քանի որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև սառեցված գործընթաց էր, և սա այսպես երկար չէր կարող մնալ, ինչ-որ կերպ պետք է հարաբերություններն ու հարցերը լուծվեին։ Սառեցված երկարատեւ հարաբերությունները կարող են ավելի բարդ իրավիճակների հանգեցնել, դրա համար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր չկան, և տեղամասերում իշխանությունները բավականին շատ քայլեր են արել հակահակամաճարակային պայմաններ ստեղծելու համար, ընտրությունները պետք է լինեին»։
Ըստ նրա, եթե Արցախում 100-ավոր վարակվածներ լինեին, ապա, բնականաբար, ընտրություններ չէին լինի, բայց քանի որ համաճարակի վտանգը չկար, ընտրություններ իրականացնելը շատ ճիշտ էր։
«Այս իրավիճակը եթե խստորեն պահպանվի ու խնդիրներ չառաջանան, ապա ճիշտ կլինի, որ ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունենա, ընտրվի նախագահի ու իշխանության հարցը Արցախում վերջնականապես լուծվի»,-շեշտեց քաղտեխնոլոգը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից