ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը. 2019թ. հակակոռուպցիոն արդյունքները՝ ըստ առավել տարածված հանցատեսակների 04/02/2020 15:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված գործերում զգալի ավելացել են ինչպես մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը՝ 58,9%-ով, այնպես էլ ոչ արդարացնող՝ հիմնականում վաղեմության ժամկետն անցած լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի թիվը՝ 507-ով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ըստ քննչական մարմինների՝ կոռուպցիոն դեպքերով 2019թ. քննված քրեական գործերի քանակն ունի հետևյալ բաշխվածությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ- քննվել է ընդհանուրը 157 քրեական գործ, որից ավարտվել է 23 գործի վարույթ: Վերջիններիցս 17-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 61 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն- քննվել է ընդհանուրը 403 քրեական գործ, որից ավարտվել է 214 գործի վարույթ։ 43 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 74 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն-քննվել է ընդհանուրը 14 քրեական գործ, որից ավարտվել է 2 գործի վարույթ։ 2019թ. դատարան գործեր չեն ուղարկվել, 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 3 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
ՀՀ քննչական կոմիտե-քննվել է ընդհանուրը 2051 քրեական գործ, որից ավարտվել է 767 գործի վարույթ։ Ավարտված քրեական գործերից 180-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 237 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 681 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:
Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019թ.-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն-հարուցվել է 115 քրեական գործ, որը 2018թ. համեմատ պակաս է 20,6%-ով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5%-ով: 15-ով կամ 300-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223-ով ավել անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):
· Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում-հարուցվել է 377 քրեական գործ, կամ՝ 2018թ. համեմատ 1,5%-ով պակաս: Վարույթում քննվել է 748 քրեական գործ՝ 2018թ․ համեմատ (487) 53.6%-ով ավելի: 88 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը 2018թ․ համեմատ ավելի է 41-ով կամ 115%- ով: Դատի է տրվել 117 անձ, որը 2018թ. համեմատ մոտ 121%-ով ավելի է:
· Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահում-հարուցվել է 2018թ. համեմատ 44,4%-ով ավելի քրեական գործ, իսկ տարվա ընթացքում վարույթում քննված քրեական գործերը՝ թվով 149, ավելի են եղել 52%-ով: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ:
· Պաշտոնեական լիազորությունների չարաշահում- հարուցվել է 284 քրեական գործ կամ 2018թ. արձանագրված ցուցանիշից 32,7%-ով ավելի: Վարույթում քննվել է 496 քրեական գործ՝ 2018թ․համեմատ 60%-ով ավելի: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 գործ, որոնցով դատի է տրվել 45 անձ, ինչը 17-ով կամ 61%-ով ավելի է 2018թ. տվյալներից:
· Պաշտոնեական լիազորություններն անցնելը-հարուցվել է 97 քրեական գործ, կամ 2018թ. համեմատ 15,6%-ով պակաս: Վարույթում քննվել է 2018թ․համեմատ 9.8%-ով ավելի՝ 179 քրեական գործ: Դատարան է ուղարկվել 6 գործ՝ 2018թ․համեմատ կրկնակի ավելի, որոնցով կոնկրետ այս հոդվածով դատի է տրվել 6 անձ:
· Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը-այս հանցատեսակներով հարուցվել է ընդհանուր 148 քրեական գործ, որը 2018թ. արձանագրված ցուցանիշից պակաս է 6-ով: Վարույթում քննվել է ընդհանուր 16%-ով ավելի գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 քրեական գործ կամ 2018թ. համեմատ 41.7%-ով ավելի, որոնցով դատի է տրվել 99 անձ, կամ նախորդ տարվա համեմատ 8.3%-ով պակաս:
· Պաշտոնեական կեղծիքը- հարուցվել է 114 քրեական գործ կամ 14%-ով 2018թ. համեմատ ավելի: Վարույթում քննված քրեական գործերը շատ են եղել 30%-ով: Փոխարենը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ թվով 15, և դրանով դատաի տրված անձանց քանակը՝ թվով 19, 2018թ․համեմատ պակաս են եղել համապատասխանաբար 20 %-ով և 40%-ով:
· Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը- հարուցվել է 24 քրեական գործ (2018թ․-143): Չնայած վարույթում քննված գործերը (53) 2018թ. համեմատ պակաս են եղել 3 անգամ, սակայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի (17) քանակը չորս անգամ գերազանցում է նախորդող տարվա ցոցւանիշը: Ընդ որում՝ դատի տրված անձանց (26) թիվը ևս 2018թ. տվյալներից ավելի է՝ մոտ 57 տոկոսով:
· Պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը- հարուցվել է 6 քրեական գործ՝ 2018թ․ հարուցված 1 քրեական գործի դիմաց: Վարույթում քննվել է 2018թ. (2) համեմատ 4 անգամ ավելի քրեական գործ, որոնցից 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2 գործով նախաքննությունը շարունակվում է:
Առանձին հանցատեսակներով արձանագրված՝ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց ցուցանիշների հետ կապված որոշակի նվազումը՝ պայմանավորված է մի կողմից 2018թ. ընդունված համաներման մասին ակտով, իսկ մյուս կողմից իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև օրենքի պահանջների լիարժեք առկայության դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ և գործուն զղջալու ու այլ ոչ արդարացնող հիմքերով կայացվում են բազմաթիվ որոշումներ քրեական գործի վարույթը կարճելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից