ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ 04/01/2020 17:44 | Տնտեսություն
31․01․2020 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչը կանխատեսելի էր, քանի որ գործող իշխանությունները ցույցերի և նախընտրական հանդիպումների ժամանակ խոստանում էին վերանայել բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, սակայն վերջին երկու տարիների ընթացքում որևէ արդյունավետ քայլ չեն իրականացրել այս ուղղությամբ։ Ավելին՝ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը։ Հիշեցնեմ, որ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Քաղաքական նպատակահարմությունից ելնելով՝ իշխանությունները զուտ ժամանակ շահեցին՝ ի վնաս գազամատակարարման համակարգի անվտանգության և կայունության։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի համաձայն՝ 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է վերանայել սակագները, մասնավորապես՝
· Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կաճի 36 տոկոսով կամ 35.9 ՀՀ դրամով,
· Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
· Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 34 տոկոսով կամ 71.14 ԱՄՆ դոլարով,
· Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ բնակիչների համար բնական գազի սակագինը 1 խմի հաշվով նվազում է 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով,
· Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 18 տոկոսով կամ 41.04 ԱՄՆ դոլարով։
Այսպիսով՝ միակ լավ և ապագա գնաճը թաքցնող նորությունն այն է, որ հուլիսի 1-ից բնակիչները բնական գազի 1 խմ հաշվով վճարելու են 2 տոկոսով կամ 3.1 ՀՀ դրամով ավելի քիչ։ Հիշեցնեմ, որ նախորդ՝ կոալիցիոն իշխանության օրոք՝ 2017 թվականի հունվարի 1-ից նպաստառու ընտանիքներին 1 խմ բնական գազը մատակարարվում էր 100 ՀՀ դրամով, մինչդեռ գործող իշխանությունները այդ արտոնությունը վերացնելու են։ Հուսով եմ՝ այս կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար կավելացնի նպաստները կամ կսուբսիդավորի նրանց համար բնական գազի սակագինը։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանի և ԵԱՏՄ անդամ երկրների համեմատ մեր էներգակիրների գները առանց այն էլ բարձր են, ինչի արդյունքում՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելը ավելի ծախսատար է։ Եվ ահա, այս կառավարության «մեծ ջանքերի», իրականում՝ անարդյունավետ կառավարման արդյունքում՝ հայաստանյան կազմակերպությունների համար բնական գազի սակագինը նվազագույնը ավելանալու է 18 տոկոսով։ Միանշանակ է, որ կազմակերպությունների համար այս բարձրացումը հանգեցնելու է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների գների աճի և արտահանման շուկաներում մրցունակության նվազման։ Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ բնակչության մեծ մասը չի կարողանում անգամ լուծել սննդի հարցը, սպառնում է նոր գնաճ։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար, որի հետևանքների և լուծման քայլերի մասին բազմիցս անդրադարձել եմ իմ վերլուծություններում։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից