ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրողների վրա եղել են անօրինական ներգործության դրսեւորումներ. Դանիել Իոաննիսյան 04/01/2020 16:59 | ԼՐԱՀՈՍ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների շրջանակներում դիտարկել է ԱՀ-ում 49 տեղամասեր և Երևանում գտնվող 1 ընտրատեղամաս։
ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ 9 ընտրատեղամասում արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողները քվեարկությունից հետո բարձրաձայնել են իրենց ընտրության մասին, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր են եղել դիտարկված տեղամասերից 40-ում, այսինքն` 80 տոկոսում, և հաշվարկվել է 700 նման դեպք, որոնք հիմնականում եղել են տարեցների կողմից։
«2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ, մեկում ընտրողը փորձել է քվեաթերթիկը դուրս տանել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահն արգելել է լուսանկարել քվեաթերթիկը։ Դիտարկված 49 տեղամասերից շուրջ 20%-ում դիտորդներն արձանագրել են ընտրողի կողմից սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր»,-ասաց Իոաննիսյանը։
Նա ընդգծեց, որ թվարկվածներից ոչ մի դեպքում հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին, մի քանիսը դա պատճառաբանել են համապատասխան հրահանգավորմամբ՝ նշելով, թե իրենց հրահանգել են նման դեպքում ոստիկանությանը չդիմել։
«Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ ու կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը, և դա հիմնականում նրա արդյունքն է եղել, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին»,-ասաց ՀԿ-ի ծրագրերի համակարգողը։
Իոաննիսյանը հայտնեց նաև, որ 10 տեղամասերում գրանցվել են վիճաբանության դեպքեր՝ հիմնականում վստահված անձանց ու հանձնաժողովների անդամների մասնակցությամբ են։
«Ընտրողների կազմակերպված տեղափոխում նկատվել է 3 տեղամասի շրջակայքում, 2 դեպքում տեղափոխումը թեկուզ կազմակերպած էր, բայց չէր կրում համակարգային բնույթ։ Քարվաճառում տեղափոխումն անընդհատ էր ու կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»,-ընդգծեց Իոաննիսյանը։
Նրա խոսքով, 2 ընտրական տեղամասերում հաշվարկի ժամանակ ինչ-ինչ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր են գրանցվել գրանցամատյանում կամ փոխվել են ելակետային տվյալները։
«Մեր գործընկեր՝ «Ականատես» կազմակերպությունների դաշինքը երկարաժամկետ դիտորդություն է իրականացրել և մտահոգություններ է բարձրացրել՝ կապված վարչական ռեսուրսի օգտագործման և քարոզչությանը զուգորդվող բարեգործության հետ։ Քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ փոխկապակցված բարեգործության մասին ահազանգեր նույնպես եղել են և մեզ այդ մասին հայտնել են մեր բազմաթիվ զրուցակիցներ։ Այս հանգամանքները հիմք են տալիս մտածելու,որ ընտրողների կամքի վրա եղել են Ընտրական օրենսգրքով արգելված ներգործություններ»,-շեշտեց Իոաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ