ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հաջորդ իշխանություններն ի դեմս Վիտալի Բալասանյանի ու նրա գիտակից ընտրողների լուրջ անվտանգության բարձիկ ունեն. քաղաքագետ 04/01/2020 23:32 | ԼՐԱՀՈՍ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախը ներքին կայունության ու անվտանգության մեծ ռեսուրս ունի փաստորեն։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը ցույց տվեց դա՝ մոտ 15%։ Հրաշալի է։ Չեմ բացառում, իհարկե, որ այդ թիվը, իրականում, էլ ավելի մեծ է, բայց 15-ն էլ է տպավորիչ։ Հետևապես Արցախի հաջորդ իշխանությունները մի հարցում կարող են շատ հանգիստ լինել՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի ու նրա գիտակից ընտրողների լուրջ անվտանգության բարձիկ ունեն։ Ընդ որում, այդ բարձիկը կգործի՝ անկախ այն բանից կհամագործակցե՞ն արդյոք հաջորդ իշխանությունները Բալասանյանի հետ (կամ կցանկանա՞ Բալասանյանը համագործակցել), թե ոչ։
Իսկ որ անվտանգության ու ներքին կայունության նման ռեսուրս Արցախին հիմա շատ է պետք, կասկածից դուրս է։ Ես գրեթե չեմ կասկածում, որ հայկական երկրորդ պետության հաջորդ ղեկավարը Արայիկ Հարությունյանն է լինելու։ Մարդ, ում բացասական մեծ ռեյտինգից օգտվել ցանկացողների ոհմակն արդեն կազմ-պատրաստ կանգնած է։ Ստեփանակերտի ու Արցախի այլ քաղաքների փողոցներում վերջին շրջանի խուժանությունները գարնան առաջին ծաղիկներն են։ Ու եթե ժամանակին կանխարգելիչ ճիշտ քայլեր չարվեն, այդ ամենն անկասկած շարունակվելու է։
Ոչ, ես չեմ խոսում Բալասանյանի հետ ինչ-որ համագործակցություն սկսելու անհրաժեշտության մասին։ Ճիշտն ասած՝ այս իրավիճակում նման հնարավորություն էլ չեմ տեսնում։ Բայց Արցախի հաջորդ ղեկավարը չի կարող թույլ տալ, որ հասարակության ընդդիմադիր հատվածի շահը, որն, ի դեպ, աննախադեպ մեծ է լինելու, Սամվել Բաբայանը ներկայացնի։ Նման բան չի կարող թույլ տալ նաև Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանն ու Արցախի շատ ուրիշ նվիրյալներ։ Ուստի Բալասանյանը պարզապես պարտավորված է այդ ծառայությունն էլ մատուցի Արցախի Հանրապետությանը ու մեր բոլորիս համընդհանուր շահին։
P.S. Ցանցում տեսա, որ ընկերներիցս շատերը առաջարկում են Արայիկ Հարությունյանին համերաշխության կառավարություն կազմել՝ իր կաբինետում ընդգրկելով նաև Սամվել Բաբայանին։ Ես դեմ եմ։ Ինչո՞ւ։ Որովհետև Բաբայանը քիչ հանցագործություններ չի գործել Արցախի քաղաքացիների և պետականության դեմ։ Նմանները չեն կարող համերաշխության տարր լինել։ Բացառված է։
P.P.S. Մի առանձին մոմ էլ պետք է վառենք ՀՅԴ-ին տրված 6.5%-ի համար։ Դա արդեն լրիվ ուրիշ խոսակցություն է։ Բայց կոդը կասեմ՝ սորոսանմաններն այնտեղ շանս չունեն։ Հանգիստ եղեք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ