ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող տղամարդն ազատ կարձակվի՝ 5 մլն դրամի չափով գրավի դիմաց 04/01/2020 23:35 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Ղազիկյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 5 մլն ՀՀ դրամը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ` մարտի 26-ին ՝ Բագրատունյաց փողոցում: Ոստիկանը մոտեցել է քաղաքացուն և պահանջել տեղաշարժի վերաբերյալ թերթիկը և անձը հաստատող փաստաթղթերը: Ոստիկանը նրա մոտ, իբր, նկատել է ատրճանակ և սառը զենք՝ դանակի տեսքով և պահանջել նաև դրանց վերաբերյալ փաստաթղթերը: Ըստ նախաքննական մարմնի` քաղաքացին մոտեցել է ավտոմեքենային եւ, իբր, փորձել փախուստի դիմել, ոստիկանը ձեռքը գցելով ղեկին՝ կախվել է ավտոմեքենայից, ինչի պատճառով մեքենան քարշ է տվել ոստիկանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստաբանը վստահեցնում է, որ տղամարդն ունեցել է իր տեղաշարժման հետ կապված համապատասխան բոլոր փաստաղթղթերը, ու չի ունեցել ոչ մի զենք:
«Չի եղել ոստիկանի կողմից մի այնպիսի օրինաչափ պահանջ, որը պատրաստ չենք եղել կատարելու, հերքել ենք զենքի և սառը զենքի առկայությունը»,- նշեց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ առանց վնասվածքների մասին փորձագետի եզրակացության:
«Տվյալ դեպքում մենք անգամ չունենք փորձագետի եզրակացություն, բայց մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ նշել են, որ միջին ծանրության մամնական վնաս է հասցվել»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա փոխանցմամբ` պաշտպանական կողմը վիճարկել է, թե կալանավորման պայման` հիմնավոր կասկածը, թե հիմքերը: Անդրադառնալով՝ կալանավորման հիմքերի առկայությանը, փաստաբանը նշեց, որ փաստացի թաքնվելու մասին խոսք չէր կարող լինել, քանի որ ներկայացել են ինքնակամ և մասնակցել բոլոր քննչական գործողություններին: Ինչ վերաբերում է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկին, ապա փաստաբանն ասաց, որ առերեսում է եղել տուժողի հետ: Բացի այդ՝ թե՛ տուժողը, թե՛ վկաները ոստիկանության ծառայողներ են, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելն իրատեսական չէ, հետևաբար՝ այդ հիմքը գոյություն ունենալ չի կարող:
«Նոր հանցանք կատարելու հիմքի մասով էլ քննիչը փաստական տվյալ չի ներկայացրել և առաջնորդվում են բացառապես առաջադրված մեղադրանքի ծանրությունը մատնանշելով, մինչդեռ՝ դա կալանավորման հիմք չէ, այլ՝ ընդամենը տարր է և կարող է հաշվի առնվել միայն հիմքերի համատեքստում»,- ասաց Ալեքսայանը:
Նշենք, որ Ղազիկյանը դեռևս գտնվում է ՔԿՀ-ում, քանի որ գրավը դեռ չի վճարվել:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ