Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքը վտանգում է փաստաբանական գաղտնիքի, լրագրողի աղբյուրի պաշտպանությունը. Փաստաբանը ներկայացնում է հապճեպ ընդունված օրենքի վտանգները 04/01/2020   17:20  |  ԼՐԱՀՈՍ

Որևէ տրամաբանական հիմնավորում չի ներկայացվել, թե ինչպես դա կարող է կանխել համաճարակի տարածումը և հենց այդ հիմնավորումների բացակայության պատճառով կարծում եմ, որ սրա հետևում թաքնված են այլ հանգամանքներ, այդ թվում՝ տոտալ վերահսկողություն իրականացնելու հանգամանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարված փոփոխություններին, որի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կֆիքսվեն քաղաքացիների հեռախոսազանգերը և հաղորդագրությունները։

«Օրենքն ինքնին խնդրահարույց է և քննարկումների ժամանակ էլ բավականին հանրամատչելի ձևով հիմնավորվեց, որ այդ գործիքը որևէ պարագայում որևէ օգուտ չի տալու համաճարակը կանխելու համար։ Քաղաքացիներս, ի սկզբանե չպետք է բարեխղճության կանխավարկածից ելնելով, վստահենք պետությանը։

Գործիք ներդնելը շատ հեշտ է, սակայն հետագայում գործիքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն ավելի բարդ է լինելու»,- ասաց Պողոսյանը։
Պողոսյանն ափսոսանք հայտնեց, որ վերջին երկու տարում չի ընդունվել որևէ դրական օրենք։

«ԱԺ կողմից ընդունված գրեթե բոլոր օրենքները վերաբերում են նոր սահմանափակումների, արգելքների, նոր տուգանքների և որևէ դրական մեսիջ հանրությանը չի հղվում՝ սա էլ է այդ շրջանակներում։ Կարծում եմ, որ իշխանությունն արդեն իսկ անթաքույց նպատակներ ունի՝ տոտալ վերահսկողություն սահմանելու և սա էլ այդ տրամաբանության շրջանակներում տեղավորվում է»,- նշեց Պողոսյանը։

Բացի այդ՝ օրենքը խնդրահարույց է նաև փաստաբանական գաղտնիքի տեսանկյունից։

«Մեր շփումները պետք է լինեն փաստաբանական գաղտնիքով պաշտպանված դրույթում, սակայն այդ դրույթը շրջանցվում է այս օրենքով՝ արտակարգ դրության պայմաններում»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ չի հասկանում տրամաբանությունը։

Ըստ Պողոսյանի՝ պետության կողմից՝ անձանց նման իրավունքների սահմանափակման պարագայում չկա դրա բողոքարկման ինստիտուտը, չկա բողոքարկման կանոնակարգը։

«Գուցե ապօրինի է հավաքվել իմ վերաբերյալ տեղեկատվությունը՝ շփումները։ Այս անորոշությունների պայմաններում ակնհայտ է մեկ բան՝ իշխանությունն այս օրենքով ցանկանում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է լրագրողական գաղտնիքին, մասնավորապես՝ աղբյուրի բացահայտման խնդրի հետ, Պողոսյանն ասաց. «Եթե առանձին կոնտեքստից վերցրած ենք նայում այս հարցին, ակնհայտ է, որ սա քիչ մտածված, հապճեպ կայացված որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է լրագրողական գաղտնիքին՝ աղբյուրի բացահայտման խնդրին, փաստաբանական գաղտնիքին, վերջին երկու տարում ականատես ենք եղել, որ գործող իշխանությունը որևէ ցանկություն չունի նման «մանր» հարցերով զբաղվելու՝ նման երաշխիքներն ապահովելու հետ կապված»։

Պողոսյանի խոսքով՝ օրենքով որևէ բացառություն, որևէ ոլորտային սահմանափակում, որևէ գործունեության սահամանափակում չիրականացնելը հենց ապացուցում է իր տեսակետը, որ ցանկությունը ոչ թե հարցին թիրախային մոտեցումն է, այլ՝ տոտալ վերահսկողություն իրականացնելը։

«Հեռախոսազանգերի տվյալների բազան պահպանվում է շատ երկար ժամանակահատված։ Ես կհասկանայի, եթե նոր օրենքով սահմանվեր, որ վարակված անձի վերջին 14 օրվա շփումների շրջանակը բացահայտվում է, սակայն իշխանությունն այդ ճանապարհով չի գնացել, այլ գնացել է տոտալ վերահսկողության ճանապարհով։ Իշխանության համար որևէ նշանակություն չունի , թե ով է փաստաբան, ով է լրագրող, ով է վարակված։ Սա վարակի տարածման դեմ ուղղված գործիք չէ»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է պարետի նոր որոշմանը, որտեղ առանձնացված չէ փաստաբանական օգնության դրույթը, ապա Պողոսյանն ասաց, որ այդ հարցին դեռևս որոշման հրապարակումից հետո է բարձրաձայնել, որ հստակ չէ՝ փաստաբանական գործունեությունը վերջիվերջո թույլատրվում է, թե ոչ։
Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ պարետատան որոշումները կայացվում են հապճեպ, առանց կշռադատման, ինչի մասին վկայում են բազմաթիվ որոշումները՝ նախկին որոշումներում ուղղումներ, մասնավորապես լրացումներ կատարելու, կամ ընդհանրապես չեղյալ համարելու մասին։ Տվյալ պարագայում խոսքը չի գնում միայն փաստաբանների գործունեությանը վերաբերող կարգավորումներին։ «Երեկվա Չարենցավանի դեպքը, որ հրապարակվեց, որ արգելք է սահմանվել, հետո հայտարարվեց, որ տեխնիկական խնդիր է։ Այդպիսի սպրդումները, անհստակությունները որոշումներում խոսում է այն մասին, որ համակարգված և հստակ որոշումների կայացման մեխանիզմ չի գործում, այլ՝ պահի անհրաժեշտության, առանց երկար- բարակ կշռադատելու»,- ասաց Պողոսյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:43 30/03/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
23:40 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՓորձում են իրենց ձախողումները փաստաբանների վարքագծով պայմանավորել.Միհրան Պողոսյանը` ԲԴԽ-ի դիմումի մասին
18:07 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազության արձագանքը՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարության առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու կապակցությամբ
20:45 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԻշխանությունը քրեական հանցագործության է գնում, նախագիծը իշխանությունը զավթելու, մասնավորապես, ՍԴ-ի լիազորություններին տիրանալու միջոց է. Միհրան Պողոսյան
17:58 30/01/2020  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ.Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ
17:21 29/01/2020  |  ՄեկնաբանությունԻնչպե՞ս է Փաշինյանը տեղեկություններ ստացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործով. փաստաբանը հարցում է ուղարկել ՀՔԾ
19:44 24/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ՍԴ նախագահի գործի շրջանակներում անասելի վախ ունի. Միհրան Պողոսյան
12:41 24/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆրանք փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որ հանրությանը կարողանան մատուցել այս գործընթացի իրական լինելը. Միհրան Պողոսյան
14:34 21/01/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՕրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն. Միհրան Պողոսյան
13:47 10/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱլեքսան Պետրոսյանն ազատ կարձակվի 30 մլն գրավի դիմաց

Արխիվ

[]