ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ է կատարվել ընտրություններից հետո, սիրելի ՀՀ քաղաքացիներ, որ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել մեր և ձեր մեջ. «Իմ քայլը» պատգամավոր 04/01/2020 00:01 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերն արձանագրելու, նրանց գտնվելու վայրը տեղորոշելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Նիստին այդպես էլ չեն մասնակցել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Չնայած, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խորհրդարանում չէին, միևնույն է ամբիոնն առանց քննադատական ելույթների չմնաց:
ԱԺ «Իմ քայլը» խմակցության պատգամավորներն անդրադարձան ընդդիմադիր խմբակցությունների բացակայությանը` այդ քայլն անպատասխանատու որակելով:
«Առաջիկայում մենք կարող ենք ունենալ շատ ավելի բարդ իրավիճակներ և նման նեղացկոտ, չհիմնավորված պահվածքը կարծում եմ ընդամենը հիասթափեցնում է քաղաքացիներին»,-ասաց «Իմ քայլը» խմբացությունից Տաթևիկ Հայրապետյանը։
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Ռուբեն Ռուբենյանն էլ ընդգծեց՝ որպես պատգամավոր հնարավոր է մոռանա ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի այսօրվա պահվածքը, սակայն որպես քաղաքացի երբեք չի կարող մոռանալ։
«Այն հայտարարությունները, որ արվում էին 3 ժամ առաջ, ասվում էր որ ընդդիմությունն այստեղ չէ, քանի որ իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր․․․Ունենք մի իրավիճակ երբ կա հստակ խնդիր, որը կապված է մարդկանց կյանքերի հետ, պարետատունն առաջարկում է իրենց հնարավորություն տալ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել մարդկային կյանքերը փրկելուն։ Ի՞նչ է անում այս պայմաններում ընդդիմությունը»,-ասաց Ռուբինյանը։
Նա հարց ուղղեց, թե իշխանությունն ինչ նպատակ պետք է հետապնդեր, զանգերը 20 օրով ֆիքսելու հարցում։ Նա ընդգծեց, որ եթե Հայաստանը բռնապետական պետություն լիներ, ապա գուցե ինչ-որ իմաստ լիներ, սակայն այդպես չէ․ «Այսօր վերջին Հանրապետական «թափթփուկից» սկսած մինչև Գևորգ Գորգիսյան, բոլոր ազատ խոսում են, գրում են, ինչ ուզում անում են»։
Հայկ Կոնջորյանն էլ հետարքրվեց, թե ում մտքով է անցել, թե ստեղծված իրավիճակում, երբ ողջ հանրությունը ճգնաժամի մեջ է, մարդիկ մահանում են, իշխանությունը ցանկանալու է մեթոդներ մտածել մարդկանց գաղտնալսելու համար։
«Ինչի՞ համար պետք է գաղտնալսենք։ Այս դեպքում գաղտնալսումը ոչ միայն հանցագործություն, այլև անբարոյականություն պետք է լինի։ Եվ այն մարդիկ, ովքեր այս օրերին սիստեմատիկ կերպով փորձում են կասկածի որդը մտցնել մեր հանրության գիտակցության մեջ․․․ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվել ընտրություններից հետո սիրելի ՀՀ քաղաքացիներ, որ այդ աստիճան պատնեշ է ստեղծվել մեր և ձեր մեջ, կամ արդյոք այդ պատնեշը ստեղծվել է»,-ասաց «Իմ քայլը» պատգամավորը։
Նա ընդգծեց, որ այս օրերին նրբանկատ կերպով խաղում են հանրության վախերի հետ․ «ժամանակին մեզ ասել են սա չանեք, փողոց դուրս չգաք, որվհետև թուրքն այնտեղ կանգնած է, կկրակի, պատերազմ կսկսի, սա կգա մեզ կուտի, նա չգիտեմ ինչ կանի, հիմա ասում են՝ մի՛ վստահեք այդ իշխանությանը, նա ուզում է ձեզ գաղտնալսել։ Նույն կերպ մեղադրում են, որ մենք մամուլին ոտնահարում ու ճնշում ենք, այն մամուլին, որի զգալի մասն ամենակեղտոտ ու անբարոյական ձևով, բթամիտ ֆեյքերով առաջին հերթին հարվածում է իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ