ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում ընտրողների հետ չի հանդիպելու 04/01/2020 16:31 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով ընտրությունների նախնական արդյունքներով ամենաշատ ձայներն է հավաքել, այսօր հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլում հանդիպումներ չի իրականացնելու, իսկ քարոզչական աշխատանքներ կլինեն թե ոչ, կորոշի ընթացքում․ «Ժողովուրդն արդեն ունի ինչպես քվեարկելու որոշումն ու շատ անելիքներ չկան»։
Խոսելով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ, միայն մեկ հարցում կարող են լինել տարաձայնություններ և դա ղարաբաղյան խնդիրն է։
«Փասռք Աստծո, այսօր որևէ տարաձայնություն չկա, գոնե մեր քաղաքական ուժի և հայաստանյան իշխանությունների դիրքորոշումներում»,-ասել է Հարությունյանը։
Նա հայտնել է, որ քաղաքական ուժերի հետ չի հանդիպել և դեռ չի քննարկել հնարավոր համագործակցությունը, սակայն կարող է ասել, որ Արցախում հակառակորդ, թշնամի չունի։
«Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի, թեկնածուներից երկուսը սանիկներս էին․․․իմ խնդրանքը միշտ հայաստանյան լրատվությանը եղել է, որ չփորձեն արհեստական սեպ խրել։ Եթե ուժերը, քաղաքական գործիչները մեզ հետ համատեղ նույն սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրն ունենան, ընդունեն ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը, մանավանդ այսօր, երբ աղետ է սպասվում աշխարհում ,և մենք միասին պետք է պայքարենք, և Արցախը բավականին մեծ դերակատարություն կարող է ունենալ առաջին հերթին պարենային անվտանգության հարցում․․․»,-ասաց Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել բոլորի հետ, բացի Ադրբեջանից ․ «Քաղաքական ամբիցիները մի կողմ պետք է դնենք, հացի խնդիր կարող է լինել որոշ ժամանակ հետո, սա ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունների խնդիրն է, այս խնդիրն աշխարհում է, ես չգիտեմ ինչ է լինելու 6 ամիս հետո։
Դրա համար պիտի համագործակցենք ու այդ քաղաքականը մի կողմ դնենք»։
Նրա խոսքով, Արցախը վաղուց իր պարենային խնդիրը լուծել է, բայց ինչպես կարող է այնպես ստացվել, որ Արցախում ցորենը լիքը լինի, իսկ Հայաստանում չլինի։
Դիտարկմանը, թե ասում եք բոլորի հետ համագործակցությունը պատկերացնում եք, սակայն Վիտալի Բալասանյանն ուղիղ քննադատում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, հատկապես Արցախի հարցում, Հարությունյանը պատասխանեց․ «Եթե նա չի տեսնում համագործակցություն հայաստանյան քաղաքական ուժերի հետ, ապա ինչպես համագործակցենք։ Կփորձենք այլ կերպ համագործակցել, դա, իհարկե, չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ