ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալկաթա-Երևան հատուկ չվերթով ՀՀ է մեկնել 68 աշակերտ և ուսուցիչ 03/31/2020 13:44 | Կորոնավիրուս
Դեռևս մարտի 14-ին ԱԳՆ-ն հերթական նախազգուշացումն է արել, որ ՀՀ քաղաքացիները զերծ մնան արտասահմանյան ուղևորություններից, ինչպես նաև հորդորել է ՝ ՀՀ քաղաքացիներին, ովքեր գտնվում են ՀՀ-ից դուրս, վերադառնան հայրենիք: Այս մասին ասուլիսին ասել է ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Նա հորդորեց արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ, կապ հաստատել մեր դեսպանությունների հետ, ինչպես նաև՝ ԱԳ նախարարության հետ, որտեղ գործում են շուրջօրյա թեժ գծեր: Ադոնցի խոսքով՝ դա անհրաժեշտ նախապայման է, որը թույլ է տալիս գնահատել իրավիճակը:
Ադոնցը նշեց, որ բազմաթիվ օպերացիաներ են իրականացվել, օրինակ՝ տարհանումներ, թե Իտալիայից, թե Չինաստանից, իսկ այս գիշեր կազմակերպվել է Կալկաթա-Երևան հատուկ չվերթը, որտեղից վերադարձել են 68 երեխա և ուսուցիչ, ովքեր սովորում էին Կալկաթայի Հայոց բարեգործական դպրոցում:
Ադոնցը նշեց, որ, եթե չկան տարհանման գործողություններ, ապա դեսպանություններն ուղղորդում են քաղաքացիներին՝ շատ անգամ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով:
Անդրադառնալով դժվարություններին՝ Ադոնցն առանձնացրեց երեքը՝ տվյալ երկրում գործում են կարանտինային ռեժիմները, որոնք սահմանափակում են ազատության աստիճանը, տեղափոխման կամ տեղաշարժման ընթացքում առողջապահական ռիսկերը և օդային հաղորդակցության հետ կապված խիստ սահմանափակումները:
ԱԳՆ փոխնախարարը կոչ արեց քաղաքացիներին՝ որոշումն ընդունելուց հետո լավ տիրապետել իրավիճակին, կապի մեջ գտնվեն դեսպանությունների հետ:
Ադոնցը նշեց, որ օդային հաղորդակցության հետ կապված բավականին մեծ խնդիրներ կան:
«Եթե մեկ շաբաթ առաջ մենք հորդորում էինք, որ «Աերոֆլոտն» է միակ կանխատեսելի գործիքը՝ հայրենիք վերադառնալու առումով, ապա այսօր ավելի սահմանափակ են այդ հնարավորությունները: Եթե չի հաջողվում վերադառնալը, մեր դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամենը, որպեսզի կարգավորվեն մեր քաղաքացիների ժամանակավոր կեցությունն այդ երկրում՝ ապահովելով մինիմում անհրաժեշտությունները՝ տեղը, սնունդը և մի փոքր ֆինանսական միջոցներ»,- նշեց Ադոնցը:
Նրա խոսքով՝ համակարգված աշխատանքներ են տարվում պարետատան և Առողջապահության նախարարության հետ, մասնավորապես՝ անհրաժեշտ մատակարարումներն իրականացնելու առումով՝ առողջապահական սարքավորումների և նյութերի ՀՀ մատակարարումը համակարգված աշխատանքի արդյունք պետք է լինի:
Ադոնցը նշեց, որ ՀՀ է ներմուծվել փոքրաքանակ, բայց անհրաժեշտ Քլորիքին դեղորայքը, որը պահանջված է աշխարհով մեկ:
Անդրադառնալով՝ միջազգային համագործակցությանը, Ադոնցն ասաց, որ բարձր է գնահատում աջակցությունը, որն իրականացվում է թե՛ Եվրոմիության, թե՛ ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից:
«Այս փոխգործակցությունը կարևոր է»,- նշեց Ադոնցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ