ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անձն ունի հիվանդության հետ կապված խնդիրներ, արդարության մասին խոսք լինել չի կարող. Լևոն Բաղդասարյան 03/31/2020 22:55 | ԼՐԱՀՈՍ
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է տանը՝ վերակենդանացման սարքավորումներով և ստանում է համապատասխան դեղամիջոցներ, որոնք ոչ թե բուժման, այլ՝ պաթոլոգիական հիվանդությունների բացասական դինամիկան կանխարգելման համար են: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը:
«Վերակենդանացման բաժանմունքի բոլոր սարքավորումներն ամրացված են նրան: Դա պարտադիր է: Օրը 24 ժամ նա դա կրում է»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ վերջին հետազոտություններով փաստվել են, որ ՀՀ-ում Գրիգորյանը չի կարող պատշաճ բուժօգնություն ստանալ, ինչի կապակցությամբ մասնագիտական կարծիք է հայտնել նաև բուժող բժիշկը;
«Այս ընթացքում դիմել ենք նաև ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին՝ ակնկալելով, որ կտա համապատասխան որոշում, մասնագիտական կարծիք: Այս պահի դրությամբ այն բացակայում է: Միջանկյալ պատասխան մենք ստացել ենք, բայց վերջնական՝ դրական կամ բացասական պատասխան չունենք»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախարարին ուղղված գրությունը նաև ուղարկվել է ՄԻԵԴ և պատասխանը եւս կուղարկեն:
Հարցին, թե ՄԻԵԴ քանի բողոք է ներկայացվել այս ընթացքում, Բաղդասարյանը պատասխանեց. «ՄԻԵԴ ներկայացվել է մեկ գանգատ: Այդ գանգատում եղել է երկու պահանջ՝ ուղղված ՄԻԵԴ-ին: Փաստել ենք այն հանգամանքը, որ առկա է խոշտանգման փաստ և անօրինական կալանք: Անօրինական կալանքի հետ կապված՝ դատարանն իր վերաբերմունքն արտահայտեց՝ վերացնելով կալանքը, սակայն այդ պահանջից չենք հրաժարվել: Դիմում-գանգատի հիման վրա՝ ՄԻԵԴ-ը երկու միջանկյալ որոշում կայացրեց: Մի դեպքում, որ անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիանդանոց և ըստ միջազգային չափանիշների՝ ապահովեն պատշաճ բուժօգնություն, ինչն այս պահի դրությամբ չի ստանում: Երկրորդ միջանկյալ որոշումը կայանում է նրանում, որ առաջնահերթության կարգով կլսի գանգատը: Երբ ներպետական ատյանը, դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ , վերանայեց կալանքի որոշումը, մենք իրազեկեցինք դա ՄԻԵԴ և ՄԻԵԴ-ը դա ընդունեց ի գիտություն, սակայն մենք չենք հրաժարվել մեր գանգատից»:
Դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ կապված նրա առողջական վիճակի հետ և արդյո՞ք մոտակա Մանվել Գրիգորյանն ի վիճակի կլինել մասնակցել առաջիկայում նշանակված դատական նիստերին, Բաղդասարյանը պատասխանեց, որ բժիշկ չէ, բայց այնքանով, որքանով վիճակը հասկանալի է, թե ինչպիսին է, բնականաբար խոսք լինել չի կարող՝ դատական նիստերին ներկայանալու մասին:
«Եթե նախկինում մեկ-երկու անգամ, երբ գտնվում էր բուժման մեջ և նրան բերում էին սայլակով՝ ամրացված թթվածնով, այսօր բժիշկների ցուցումով դրան գումարվել է նաև այլ ցուցիչներ՝ մանիտորներով: Տեխնիկապես դա հնարավոր չէ: Բացի այդ՝ անձը գտնվում է կա՛մ սայլակի վրա, կա՛մ կիսանստած-կիսապառկած դիրքով: Անգամ այն պրոցեսը, երբ սայլակից տեղափոխվում է՝ նստելու, կիսանստելու կամ պառկելու, այսինքն՝ այն մեկ մետր տարածությունը, երբ օգնում են նրան, տեղափոխում են, մոտ կես ժամ միջամտություն է ցույց տրվում վերջինիս, որ շնչառությունը կարգավորեն»,- նշեց Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ դատական նիստերը կազմակերպել հեռավար մեթեդով՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը, Բաղդասարյանը պատասխանեց, որ դա կապված է տեխնիկական միջոցների հետ:
«Հաշվի առնելով արդարադատության շահը՝ կարծում եմ, որ հնարավորինս արագ և օպերատիվ պետք է այդ գործառությները՝ դատարաններում տեխնիկական միջոցների վերազինումն իրականացվեն: Խոսքս վերաբերում է ոչ միայն քրեական գործերով, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի գործով, այլև՝ քաղաքացիական և վարչական գործերով»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատական իշխանությունը պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի իրավաբանական անձինք կարողանան գոնե մինիմալ կերպով իրենց իրավունքները ներկայացնել:
Դիտարկմանը, որ հարցը միայն կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը չի վերաբերում, այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո էլ գուցե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում դրական դինամիկա չարձանագրվի, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե անձն ունի հիվանդության հետ կապված խնդիրներ, արդարության մասին խոսք լինել չի կարող: Պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի անձը կարողանա վերականգնել առողջությունը, ապա՝ իրականացնել արդարադատություն: Այդ մշակույթը պետք է մեր դատական համակարգում մտցնել: Իսկ հեռավար արդարադատությունների, հեռավար ուսուցման հետ կապված, ըստ էության, ճիշտ նկատեց վարչապետը՝ իրավիճակ է փոխվում և համաձայն՝ իրավիճակի փոփոխության, յուրաքանչյուրը պետք է կարողանա իր գործառույթն իրականացնի»:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան