ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անգամ առկա միջոցներն արդյունավետ կերպով չեն կիրառվում, ինչ մնաց նոր սահմանափակումներն արդյունավետորեն կիրառվեն․ Տարոն Սիմոնյան 03/31/2020 13:34 | Կորոնավիրուս
Մենք քաղաքական գործիչ ենք դարձել նաև մեր մասնագիտական գիտելիքներ օգտագործելու շնորհիվ, այնպես որ մի՛ դավաճանեք ձեր մասնագիտական գիտելիքներին։ Եթե արտակարգ դրությունից եք խոսում, թույլ տվեք հիշեցնել, որ ձեզնից շատ ավելի վաղ մենք էինք ասում, որ արտակարգ դրություն պետք է հայտարարել և մտցնել սահմանափակումներ, մինչդեռ դուք օղիով ու պինցետով էիք պայքարում կորոնավիրուսի դեմ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Հիշեցնենք, խորհրդարանը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագծով առաջարկվում է հասանելիություն ստանալ մարդկանց անձնական տվյալներին՝ նրանց գտնվելու վայրի մասին, ում հետ են հեռախոսազրույց ունեցել և այլն։
Պատգամավորի տպավորությամբ, իշխող քաղաքական ուժի պատգամավորների առաքելությունը կառավարությանը պաշտպանելն է ընդդիմությունից։
«Արդյոք համաչափ է այն գործիքը, որը դուք որոշել եք գործի դնել։ Ո՛չ, քանի որ սահմանափակումները մարդու իրավունքների բնագավառում մեծ են և այդ մեծ սահմանփակումներով դուք չեք հասնում ցանկալի նպատակի։Տոկոսային հարաբերակցությամբ չեմ ցանկանում նշել, բայց ձեր սահմանափակումներն ավելի մեծ ծավալի են, իսկ ձեր նպատակին հասնելու հնարավոր տարբերակը շատ փոքր, նեղ անցք է։ Հետևաբար` այս ծավալի սահմանափակումներով, այս գործիքով չեք կարող հասնել այդ նպատակին»,-ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ նախագծում առկա գործիքներն անհրաժեշտ ու պիտանի չեն ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ մասնագիտական առումներով։
«Տեղորոշման անարդյունավետությունն այստեղ բավականին մեծ տոկոս է կազմում, և դուք ո՛չ իրավաբանական, ո՛չ տեխնոլոգիական առումով չկարողացաք ապացուցել, որ այս գործիքով կարողանալու եք հստակություն մտցնել անձի տեղակայման վայրի և նրա կապերի մասին»,-ասաց ԼՀԿ պատգամավորը։
Նա ընդգծեց, որ անգամ առկա միջոցներն արդյունավետ կերպով չեն կիրառվում, ինչ մնաց նոր սահմանափակումներն արդյունավետորեն կիրառվեն․ «եթե սահմանին ջերմություն ունեցող մարդկանց դեռևս չեք սահմանափակում, եթե անձը ջերմություն և հազ ունենալով դիմում է հիվանդանոց ու ասում են գնա տուն, մեկուսացիր, մենք քեզ չենք կարող ծառայություն մատուցել, եթե այս խնդիրները դեռ չեք լուծել, ինչու եք հավելյալ սահմանափակումներ մտցնում, որոնց նպատակը, ցավոք սրտի, չի լինելու այն, որ համաճարակն օր առաջ պետք է դադարի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ